ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի նոյեմբերի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. 2013 թվականին պահանջն առաջանալու դեպքում միջին ամսական աշխատավարձ հաշվարկելիս աշխատողի տվյալ ամսվա աշխատավարձի չափին ավելացվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով որոշվող մեծությունը, եթե տվյալ ամիսը 2012 թվականի ամիս է:
6. Սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված մեծությունը որոշվում է`
1) մինչև 20 000 դրամ աշխատավարձի դեպքում` 7 000 դրամ.
2) 20 000 դրամից մինչև 100 000 դրամ աշխատավարձի դեպքում` 7 000 դրամ` գումարած 20 000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը.
3) 100 000 դրամից ավելի աշխատավարձի դեպքում` 19 000 դրամ` գումարած 100 000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը:»:
Հոդված 2. Սույն օրենքը համարվում է ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ, և դրանով կատարված լրացումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից և գործելու է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 8 ՀՕ-220-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|