Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-43-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.01.2012-05.05.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.117
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.01.2005
Дата вступления в силу
25.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Համայնքային ծառայությունը

 

1. Համայնքային ծառայությունը հանրային ծառայության ինքնուրույն տեսակ է:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքականությունն իրականացնում են համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով նրանց վերապահված լիազորությունների շրջանակներում, քաղաքական որոշումների ընդունմամբ և դրանց կատարման համակարգմամբ:

3. Սույն օրենքի իմաստով քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների և գործառույթների իրականացումն է վարձու աշխատողների միջոցով:

4. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով։

(1-ին հոդվածը փոփ., խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

 

Հոդված 2. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով ամրագրվում են Հայաստնի Հանրապետությունում համայնքային ծառայության հիմնական սկզբունքները, կարգավորվում են համայնքային ծառայության պաշտոնների և դասային աստիճանների դասակարգման, համայնքային ծառայության պաշտոնի նշանակման, համայնքային ծառայողների ատեստավորման և վերապատրաստման, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի, համայնքային ծառայողների իրավական վիճակի, համայնքային ծառայության կազմակերպման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ա) համայնքային ծառայություն` քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից անկախ մասնագիտական գործունեություն, որը կատարվում է քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերում (այսուհետ` աշխատակազմ) Հայաստանի Հանրապետության օրենքներով այդ մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով.

բ) համայնքային ծառայության պաշտոն՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

գ) համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկ` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված համայնքային ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

դ) համայնքային ծառայող՝ աշխատակազմում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող անձ.

ե) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի համար սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող, կառավարչական հմտություններին ունեցած մասնակցության աստիճանը որոշող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար համայնքային ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև համայնքային ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

զ) համայնքային ծառայության դասային աստիճան՝ համայնքային ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

է) համայնքային ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.

ը) համայնքային ծառայողների վերապատրաստում՝ համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.

թ) համայնքային ծառայության կադրերի ռեզերվ՝ համայնքային ծառայության պաշտոններ չզբաղեցնող` սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց հանրույթ.

ժ) ծառայողական քննություն՝ սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

ժա) տեխնիկական սպասարկում իրականացնող անձ` քաղաքական, հայեցողական, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող:

(3-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, լրաց. 19.05.09 ՀՕ-120-Ն, խմբ., փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է աշխատակազմերում (այդ թվում` առանձնացված ստորաբաժանումներում) համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա:

2. Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համայնքային ծառայողներ չեն համարվում:

 

(4-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-19-Ն, փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 5. Համայնքային ծառայության հիմնական սկզբունքները

 

Համայնքային ծառայության հիմնական սկզբունքներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

բ) համայնքային ծառայության կայունությունը.

գ) համայնքային ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը և օրենքի առջև համայնքային ծառայողների իրավահավասարությունը.

դ) համայնքային ծառայության հրապարակայնությունը.

ե) համայնքային ծառայողների քաղաքական զսպվածությունը.

զ) քաղաքացիների համար համայնքային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.

է) համայնքային ծառայողների պրոֆեսիոնալիզմը.

ը) համայնքային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.

թ) համայնքային ծառայողների պատասխանատվությունն իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

ժ) համայնքային ծառայողների գործունեության վերահսկելիությունը և հաշվետու լինելը:

(5-րդ հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն)

 


Հոդված 6. Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Համայնքային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև նորմատիվ իրավական այլ ակտերով:

2. Համայնքային ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ չեն սահմանված:

3. Համայնքային ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են նաև աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգով, որը հաստատում են համապատասխան համայնքների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած օրինակելի կանոնակարգի հիման վրա:


Գ Լ ՈՒ Խ  2

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

 

Հոդված 7. Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումը

 

1. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ.

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Համայնքային ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբում ընդգրկվում է 15 հազարից ավելի բնակչություն ունեցող աշխատակազմի քարտուղարի պաշտոնը: 

4. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ենթախմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(7-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 19.05.09 ՀՕ-120-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 8. Համայնքային ծառայության դասային աստիճանները

 

1. Համայնքային ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

2. Համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի, ինչպես նաև համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում է համապատասխան համայնքի ղեկավարը, իսկ մնացած դասային աստիճանները` համապատասխան աշխատակազմի քարտուղարը:

2.1. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր խմբի, ինչպես նաև առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներին համայնքային ծառայության դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում է վարչական շրջանի ղեկավարը:

3. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ ծառայողին շնորհվում է համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի համայնքային ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:

Համայնքային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության առավելագույն դասային աստիճանը շնորհվում է՝

- գլխավոր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան չորս տարի, և ոչ ուշ, քան վեց տարի հետո,

- առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի, և ոչ ուշ, քան հինգ տարի հետո,

- կրտսեր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երկու տարի, և ոչ ուշ, քան չորս տարի հետո:

Առաջին անգամ (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

4. Համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները համապատասխանում են համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները` համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները` համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններին:

5. Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է նրա քաղաքացիական ծառայության դասային աստիճանին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան, եթե նրա ունեցած քաղաքացիական ծառայության դասային աստիճանը ցածր չէ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից, իսկ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից ցածր քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունենալու դեպքում` համայնքային ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան: Քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համայնքային ծառայության առավելագույն դասային աստիճանները կարող են իջեցվել մեկ աստիճանով` միայն որպես սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ.1» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառում:

7. Համայնքային ծառայողը դասային աստիճանից զրկվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «ժ», «ժա», «ժբ», «ժզ» և «ժթ» կետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքերում:

(8-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, լրաց. 19.05.09 ՀՕ-120-Ն, լրաց., փոփ., խմբ. 10.02.11 ՀՕ-53-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն) 

 

Հոդված 9. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը

 

1. Յուրաքանչյուր աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը և համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման սույն հոդվածի 1-ին մասում նշված համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց հետո` մեկամսյա ժամկետում:

3. Աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում սահմանված կարգով փոփոխություններ կատարելու հետևանքով առաջացած նոր պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը փոփոխելուց հետո` մեկամսյա ժամկետում:

(9-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 10. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը

 

1. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատում է համապատասխան համայնքի ղեկավարը:
Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ` միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի:

2. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի անձնագիրն ընդգրկում է համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, առաջատար պաշտոնների անձնագրերը` համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը 1000-ից պակաս բնակչություն ունեցող աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համաձայնությամբ կարող է չընդգրկել սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով ներկայացվող բարձրագույն կրթության և (կամ) աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները:

3. Համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստումից հետո, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետի ավարտով պայմանավորված` 1000-ից պակաս բնակչություն ունեցող աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրի փոփոխման դեպքի:

(10-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 19.05.09 ՀՕ-120-Ն, լրաց., փոփ. 10.02.11 ՀՕ-53-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

 

Հոդված 11. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու պայմանները

 

Սույն օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
      (11-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

 

Հոդված 12. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝

ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) դատական կարգով զրկվել է համայնքային և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

դ) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

ե) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

(12-րդ հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն)


Հոդված 13. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

 

1. Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և ատեստավորումն անցկացնում են սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով կազմավորվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովները։

2. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչև հինգ անդամներ և մարզպետարանի երեք ներկայացուցիչ: Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշում է համայնքի ավագանին: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի։

2.1. Երևանի քաղաքապետարանի մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

ա) մեկ երրորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ.

բ) մեկ երրորդը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ.

գ) մեկ երրորդը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

3. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են համապատասխան համայնքների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգի հիման վրա:

(13-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ., լրաց. 19.05.09 ՀՕ-120-Ն)

 

Հոդված 14. Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով, բացառությամբ սույն օրենքի 14.1-րդ, 18-րդ հոդվածներով և 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համապատասխան համայնքի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային տեղեկատվության այլ միջոցներով:

3. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է աշխատակազմը:

4. Մրցութային հանձնաժողովը անձին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե անձը չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած կարգով՝ վաղօրոք կազմված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

բ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

գ) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 30.09.08 ՀՕ-172-Ն):

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը:

Գաղտնիությունն ապահովելու նպատակով թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ:

8. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ունեն թեստավորման առաջադրանքների առնվազն 85 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Հարցազրույցն անցկացվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի միջոցով յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները գնահատում է 5 բալային համակարգով: Նվազագույն դրական գնահատականը 3 բալն է:

Մրցույթի հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված այն մասնակիցը, որի ստացած դրական բալերի հանրագումարն առավելագույնն է:

Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են դրական բալերի առավելագույն հավասար հանրագումար, ապա նրանցից հաղթող է (են) ճանաչվում թեստային փուլում առավել բարձր միավորներ հավաքած մասնակիցը (առավել բարձր հավասար միավորներ հավաքած մասնակիցները):

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելու օրը:

9.1. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` ուսումնասիրելով մասնակցի տված պատասխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ և որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթում հաղթող ճանաչվելու հարցը:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումն ուղարկում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին դա ընդունելուց հետո` նույն oրը:

Սույն մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում ընդունելու կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված` մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունը ստանալուց հետո` աշխատանքային երեք oրվա ընթացքում, համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներից մեկին) նշանակում է համապատասխան պաշտոնում:

10.1. Սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված եզրակացության հետ միաժամանակ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ուղարկվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի` սույն հոդվածի 9.1-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը:

11. Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 85 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը չի ստացել մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի դրական գնահատական ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչվելու մասին որոշում, ապա մրցույթը համարվում է կայացած` առանց հաղթող ճանաչելու, և անցկացվում է նոր մրցույթ:

Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-oրյա ժամկետում` ընդհանուր հիմունքներով:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթում հաղթող չի ճանաչվում, ապա համայնքային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

12. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(14-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 10.02.11 ՀՕ-53-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 14.1. Համայնքային ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելը

 

1. Պետական մարմիններին վերապահված լիազորությունը համայնքին պատվիրակելու հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված նոր պաշտոնները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում արտամրցութային կարգով ենթակա են համալրման գրավոր համաձայնություն տված այն աշխատողներով, որոնց միջոցով իրականացվել է նշված լիազորությունը՝ մինչև նշված պաշտոնները համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկելը՝ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համայնքային ծառայության նոր պաշտոնները ենթակա են համալրման աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն և (կամ) լրացում կատարելուց հետո՝ 1-ամսյա ժամկետում։

3. Մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը:

(14.1-ին հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ., լրաց. 10.02.11 ՀՕ-53-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 15. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Համայնքային ծառայության գլխավոր խմբի և առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, իսկ առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում` աշխատակազմի քարտուղարը՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների ղեկավարներին պաշտոնում նշանակում և ազատում է համայնքի ղեկավարը:

Երևան քաղաքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների ղեկավարներին պաշտոնում նշանակում և ազատում է Երևանի քաղաքապետը:

1.1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի (բացառությամբ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաև առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի քաղաքապետը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար պաշտոնների խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:

1.2. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաև առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:

2. Առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման դեպքում սահմանվում է մինչև վեց ամիս փորձաշրջան՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքի:

Փորձաշրջանը չանցնելու հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատված անձին հաջորդ անգամ համայնքային ծառայության պաշտոնի նշանակման դեպքում սահմանվում է սույն հոդվածով նախատեսված ժամկետով փորձաշրջան:

2.1. Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակելու դեպքում փորձաշրջան չի սահմանվում:

(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն,  լրաց. 26.12.08 ՀՕ-27-Ն, 19.05.09 ՀՕ-120-Ն, 10.02.11 ՀՕ-53-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 16. 

Համայնքային ծառայության պաշտոնի նշանակելիս համայնքային ծառայողի երդումը

 

1. Առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների ներկայությամբ տրված երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայողի պաշտոնը՝ հանդիսավոր երդվում եմ` անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով՝ երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Համայնքային ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը: Երդման մասին գրառում է կատարվում նրա անձնական գործում:

 

Հոդված 17. Համայնքային ծառայության ստաժը

 

1. Համայնքային ծառայության ստաժը ներառում է համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու, աշխատակազմերում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

Համայնքային ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու, օրենքի խախտմամբ աշխատակազմերում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Համայնքային ծառայության ստաժը հաշվարկվում է համայնքային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Սույն oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով նախատեսված հիմքով` համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է համայնքային ծառայության ստաժին:

(17-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 18. Համայնքային ծառայողի ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը
 

1. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելը համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն oրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև oրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն oրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի:

Փոխարինող համայնքային ծառայողի կողմից զբաղեցնելու ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ սույն հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունով նախատեսված մյուս դեպքերում ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցվում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հաշվի առնելով սույն oրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:
Չի թույլատրվում սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե համայնքային ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա` այդ պաշտոնից սույն oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «ե», «թ», «ժ» և «ժթ» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում նշված անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(18-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 19. Համայնքային ծառայողի ատեստավորումը

1. Համայնքային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

2. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

3. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:

4. Ատեստավորումն անցկացվում է համայնքային ծառայողի անմիջական մասնակցությամբ:

5. Ատեստավորման ենթակա չեն՝

ա) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող համայնքային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

բ) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած համայնքային ծառայողները վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

գ) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող, վերապատրաստում անցնող համայնքային ծառայողները, եթե նրանք այդպիսի ցանկություն չեն հայտնել:

Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող համայնքային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ համայնքային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

6. Ատեստավորման ենթակա համայնքային ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման մասին:

7. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է համայնքային ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է պարունակի համայնքային ծառայողի մասին տվյալներ և նրա` գործնական, մարդկային հատկանիշների ու ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում համայնքային ծառայողի կատարած աշխատանքների մասին կիսամյակը մեկ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում համայնքային ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա նրա տված եզրակացություններն իրավաբանական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա համայնքային ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

Համայնքային ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

8. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.

ա) փաստաթղթային.

բ) թեստավորման և հարցազրույցի:

9. Համայնքային այն ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով:

Փաստաթղթային ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

10. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են համայնքային այն ծառայողները`

ա) ովքեր փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

 բ) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ պարբերության «բ» կետում նշված որոշումը:

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

11. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել համայնքային ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

12. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) (կետն ուժը կորցրել է 30.09.08 ՀՕ-172-Ն)

բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

գ) (կետն ուժը կորցրել է 30.09.08 ՀՕ-172-Ն)

դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման հանձնաժողովի որոշումները, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի որոշումները պարտադիր են համայնքային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար:

 13. Համայնքային ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

14. Ատեստավորման արդյունքները սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ և 10.1-րդ մասերով սահմանված կարգով եռօրյա ժամկետում ներկայացվում են ատեստավորված համայնքային ծառայողին պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնում չհամապատասխանելու արդյունքի դեպքում ոչ ուշ, քան աշխատանքային երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում` նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

15. (մասն ուժը կորցրել է 30.09.08 ՀՕ-172-Ն)

16. Սույն օրենքի հիման վրա համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(19-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

 

Հոդված 20. Համայնքային ծառայողի վերապատրաստումը
 

1. Յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

Վերապատրաստումն անցկացվում է նաև համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ:

2. Համայնքային ծառայողների վերապատրաստումն անցկացնում են օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունները:

Համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով համայնքային ծառայողի գործուղումն oրենքով սահմանված կարգով իրականացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում` համայնքի ղեկավարի թույլտվությամբ: Նշված դեպքերում պահպանվում են համայնքային ծառայողի պաշտոնը և համայնքային ծառայության ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել համայնքի ղեկավարի հայեցողությամբ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(20-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 10.02.11 ՀՕ-53-Ն)

 

Հոդված 21. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «զ», «է» և «ժը» կետերով նախատեսված հիմքերով համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձինք:

Համայնքային ծառայության ռեզերվում գրանցվում են նաև`

ա) համայնքի ղեկավարի, Երևանի վարչական շրջանի ղեկավարի, նրա տեղակալի (տեղակալների) կամ համայնքի ղեկավարի տեղակալի, խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, ռեֆերենտի պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.

բ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք.

գ) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով թեստավորում, ինչպես նաև թեստավորման հարցաշարերի շրջանակներում հարցազրույց անցնելուց հետո.

դ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված անձի համեմատությամբ դրական բալերի հավասար հանրագումար հավաքած, սակայն մրցույթի թեստային փուլի արդյունքներով հաղթող չճանաչված անձինք:

2. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը մեկ տարի է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

3. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(21-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, լրաց. 10.02.11 ՀՕ-53-Ն)


Գ Լ ՈՒ Խ  5

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

Հոդված 22. Համայնքային ծառայողի հիմնական իրավունքները

 

Համայնքային ծառայողի հիմնական իրավունքներն են՝

ա) ծանոթանալ համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված իր պաշտոնական իրավունքներին և պարտականություններին.

բ) ծանոթանալ իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին ու այլ փաստաթղթերի և ներկայացնել բացատրություններ.

գ) ծառայողական պարտականությունների կատարման համար ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

դ) իր լիազորությունների շրջանակներում ընդունել որոշումներ.

ե) պահանջել անցկացնել ծառայողական քննություն.

զ) ունենալ անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմաններ.

է) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

ը) իրավական պաշտպանությունը, ներառյալ՝ քաղաքական հետապնդումներից.

թ) օրենքով սահմանված կարգով բարձրացնել համայնքային ծառայության դասային աստիճանը.

ժ) վերապատրաստվել համայնքային բյուջեների միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.

ժա) բողոքարկել մրցույթի և ատեստավորման արդյունքները, ընդ որում՝ դատական կարգով.

ժբ) մասնակցել համայնքային ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննարկմանը և ներկայացնել առաջարկություններ:

Համայնքային ծառայողն ունի նաև սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

 

Հոդված 23. Համայնքային ծառայողի հիմնական պարտականությունները

Համայնքային ծառայողի հիմնական պարտականություններն են՝

ա) կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները.

բ) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար ապահովել անհրաժեշտ այլ գիտելիքներ.

գ) ճշգրիտ ու ժամանակին կատարել իրեն վերապահված պարտականությունները և ներկայացնել հաշվետվություններ.

դ) կատարել վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց՝ օրենքով սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները.

ե) պահպանել օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները.

զ) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում քննության առնել և ընթացք տալ առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

է) պահպանել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

ը) պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած համայնքային ծառայողի էթիկայի կանոնները.

թ) օրենքով սահմանված կարգով ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագիր:

Համայնքային ծառայողն ունի նաև սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:

(23-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

 

Հոդված 24. Համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Համայնքային ծառայողն իրավունք չունի՝

ա) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

բ) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն, կամ անմիջականորեն վերահսկում է ինքը.

գ) խախտելու համայնքային ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքը, իր ծառայողական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, ներառյալ՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց հանդեպ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս իրականացնելու քաղաքական կամ կրոնական այլ գործունեություն.

դ) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

ե) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական կամ համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

զ) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

է) որպես տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

ը) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

2. Համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելուց կամ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ձեռք բերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, համայնքային ծառայողը օրենքով սահմանված կարգով պարտավոր է դա հանձնել հավատարմագրային կառավարման: Համայնքային ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Համայնքային ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

(24-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, լրաց. 10.02.11 ՀՕ-53-Ն)

Հոդված 25. Համայնքային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Համայնքային ծառայողին չեն կարող տրվել բանավոր կամ գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք՝

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

բ) դուրս են հանձնարարականներ տվողի և կատարողի լիազորությունների շրջանակներից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում համայնքային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց:

 Եթե հանձնարարական տվողը և (կամ) նրա վերադասը, նրա բացակայության դեպքում նրան փոխարինող անձը գրավոր հաստատում են տրված հանձնարարականը, ապա համայնքային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, և այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին: Համայնքային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատողը:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն)

 

Հոդված 26. Համայնքային ծառայողի սոցիալական երաշխիքները
 

1. Համայնքային ծառայողի համար երաշխավորվում են`

ա) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

բ) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

գ) ամենամյա վճարովի արձակուրդ.

դ) վերապատրաստում` պահպանելով պաշտոնը և աշխատավարձը.

ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից և այլ ոտնձգություններից.

է) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Համայնքային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

 

Հոդված 27. Համայնքային ծառայողի վարձատրությունը

 

1. Համապատասխան աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի և ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներն ունեն հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված համայնքային ծառայողների:

2. Համայնքային ծառայողի վարձատրության չափը և դրա փոփոխությունները համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին: Յուրաքանչյուր համայնքային ծառայողի աշխատավարձը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը:

3. Պետության պատվիրակած լիազորություններ իրականացնող համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանված կարգով որոշվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների շրջանակներում:

(27-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, խմբ., լրաց. 10.02.11 ՀՕ-53-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 28. Համայնքային ծառայողի սոցիալական ապահովությունը

 

Համայնքային ծառայողի սոցիալական ապահովությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 29. Համայնքային ծառայողի իրավական վիճակը համապատասխան աշխատակազմի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

1. Աշխատակազմի վերակազմակերպումը, անվանափոխությունը և կառուցվածքային փոփոխությունը, ինչպես նաև աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների անվանափոխությունը համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի է ունենում հաստիքների կրճատում:

Համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի միևնույն ենթախմբի մեկից ավելի պաշտոններ ունեցող աշխատակազմի կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման նշված հաստիքներից մեկի կամ մի քանիսի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է համապատասխանաբար աշխատակազմի կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման համայնքային ծառայության պաշտոնների համապատասխան խմբի ենթախմբի պաշտոն զբաղեցնող հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` այն համայնքային ծառայողին, որն ունի համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` որն ունի համայնքային ծառայության առավել երկար ստաժ:

2. Աշխատակազմի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոններն անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ կարող են համալրվել կառուցվածքային փոփոխություններ կրած համապատասխան աշխատակազմի կամ կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման, սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները բավարարող և այդ մասին գրավոր համաձայնություն տված, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող այն անձանց (այդ թվում` վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կապակցությամբ հաստիքների կրճատման հետևանքով զբաղեցրած պաշտոններից ազատված անձանց) միջոցով, ովքեր համարվում են համայնքային ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունեն տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու են առավելագույնը համայնքային ծառայության իրենց զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ ենթախմբի պաշտոն:

Սույն մասում նշված ժամկետի ավարտից հետո թափուր մնացած պաշտոններն զբաղեցվում են մրցույթով:

(29-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 30. Համայնքային ծառայողի անձնական գործը

 

1. Համայնքային ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է համապատասխան աշխատակազմը:

1.1. Համայնքային ծառայողների մասին տեղեկություններն ընդգրկվում են համայնքային ծառայողների գրանցամատյանում, որը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Համայնքային ծառայողների անձնական գործերի և գրանցամատյանի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(30-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

Հոդված 31. Համայնքային ծառայողի խրախուսումը

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

ա) շնորհակալության հայտարարում.

բ) միանվագ դրամական պարգևատրում.

գ) հուշանվերով պարգևատրում.

դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

ե) (կետն ուժը կորցրել է 30.09.08 ՀՕ-172-Ն)

զ) կարգապահական տույժի հանում:

Համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

2. Համայնքային ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» և «զ» կետերով նախատեսված խրախուսանքները կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

(31-րդ հոդվածը փոփ., խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

 

Հոդված 32. Համայնքային ծառայողների կարգապահական պատասխանատվություն

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական հետևյալ տույժերը.

ա) նախազգուշացում.

բ) նկատողություն.

գ) խիստ նկատողություն.

գ.1) համայնքային ծառայության առավելագույն դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.

դ) զբաղեցրած պաշտոնից ազատում:

2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը խախտում թույլ տված համայնքային ծառայողից պահանջվում է բացատրություն:

Կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, չհաշված ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելու ժամանակը:

Կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե կարգապահական խախտում կատարելու օրվանից անցել է վեց ամսից ավելի ժամանակ:

Կարգապահական տույժ նշանակելու մասին համայնքային ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Եթե համայնքային ծառայողը իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժը համարվում է հանված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը` սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված խրախուսանքի տեսակի կիրառման միջոցով, եթե համայնքային ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և իրեն դրսևորել է որպես բարեխիղճ ծառայող:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը համայնքային ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ «գ.1» կետով նախատեսված կարգապահական տույժը` համապատասխան առավելագույն դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել համայնքային ծառայողի վարձատրության պահպանմամբ:

5. Ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ:

(32-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

 

Հոդված 33. Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

 

1. Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

ա) անձնական դիմումը.

բ) օրենքով սահմանված կարգով իր գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 30.09.08 ՀՕ-172-Ն) 

ե) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

զ) հաստիքների կրճատումը.

է) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

ը) իր գրավոր համաձայնությամբ այլ պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը կամ համայնքային ծառայողի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի անցնելը.

թ) համայնքային ծառայության պաշտոնում նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

ժ) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը կամ փախստականի կարգավիճակ կորցնելը՝ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման.

ժբ) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

ժգ) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքի լրանալը.

ժդ) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

ժե) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

ժզ) դատական կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

ժէ) սույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

ժը) համապատասխան մարմնի լուծարումը.

ժթ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.

ի) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան տրված համաձայնության ժամկետի ավարտից հետո պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին չհամապատասխանելը:

2. Համայնքային ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:

3. Համայնքային ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի «բ-ժթ» կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համայնքային ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` աշխատանքային երեք oրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:

(33-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, լրաց. 10.02.11 ՀՕ-53-Ն)

 

Հոդված 34. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

 

1. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ընդունած իրավական ակտով ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

(34-րդ հոդվածը փոփ. 10.02.11 ՀՕ-53-Ն)

 

Հոդված 35.   Համայնքային ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

 

1. Համայնքային ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ներառյալ` համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

 

Գ Լ ՈՒ Խ 6.1

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 35.1. Համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինները

 

1. Համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմիններն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.

բ) աշխատակազմի քարտուղարը:

(35.1-ին հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 35.2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը`

ա) սույն օրենքի հիման վրա մշակում և իրականացնում է համայնքային ծառայության միասնական պետական քաղաքականությունը.

բ) իրականացնում է աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.

գ) համայնքային ծառայության մասին oրենսդրության պահանջներին հակասող ակտերն անվավեր ճանաչելու համար դիմում է դատարան.

դ) համայնքային ծառայության մասին oրենսդրության պահանջներին հակասող գործողությունը և (կամ) անգործությունը բողոքարկում է դատարան.

ե) առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.

զ) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով քննում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները.

է) սահմանված կարգով և դեպքերում վարում է ծառայողական քննություն.

ը) վարում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվը.

թ) համայնքների ղեկավարներից և այլ մարմիններից ստանում է համայնքային ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժ) ընդունում է սույն oրենքով նախատեսված, ինչպես նաև սույն oրենքի կատարումն ապահովող նորմատիվ իրավական ակտեր.
ժա) իրականացնում է սույն oրենքով, այլ oրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասի «բ», «ե» և «զ» կետերով նախատեսված լիազորությունները կարող են փոխանցվել համապատասխան տարածքային կառավարման մարմնին:

(35.2 հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 35.3. Աշխատակազմի քարտուղարը

(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

1. Աշխատակազմի քարտուղարը համայնքային ծառայող է:

2. Աշխատակազմի քարտուղարը համայնքային ծառայության կազմակերպման և ղեկավարման մասով ղեկավարվում է համայնքային ծառայության մասին oրենսդրությամբ:

3. Աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են սույն oրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, համապատասխան աշխատակազմի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

(35.3-րդ հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)


 

Գ Լ ՈՒ Խ  7

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ

Հոդված 36.  

Վեճերի լուծումը և պատասխանատվությունը համայնքային ծառայության մասին օրենսդրությունը խախտելու դեպքերում

1. Համայնքային ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

2. Համայնքային ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 37. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։ 

 

Հոդված 38. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Հոդված 39. 

Սույն օրենքի պահանջների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ստանձնած պարտավորությունների հետ կապված ծախսերի ֆինանսավորումը

 

 Սույն օրենքի պահանջների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ստանձնած պարտավորությունների հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է համայնքների բյուջեների հաշվին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ ծախսերի ֆինանսավորման համար այլ աղբյուրներ սահմանված չեն, ընդ որում` սույն օրենքի կիրարկման հետ կապված` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով և 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները չեն գործում:

 

Հոդված 40. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը

 

Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը սահմանված կարգով ենթակա է հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութերորդ ամսվա 1-ից:

 

Հոդված 41.   Աշխատակազմերի հաստիքացուցակը և ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը

(վերնագիրը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Աշխատակազմերի հաստիքացուցակը և ծառայության պաշտոնների անձնագրերը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատումից հետո՝ չորսամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հաստատման (փոփոխման):

(41-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)


Հոդված 42.

Աշխատակազմերի հաստիքացուցակի հաստատումից հետո համայնքային ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները

(վերնագիրը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Աշխատակազմերի` սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաստատումից (փոփոխումից) հետո՝ երկամսյա ժամկետում, համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել միայն այդ մարմինների անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերով աշխատողները:

Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում` նշանակման հետ միաժամանակ, աշխատողների հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերը համարվում են լուծված:

Համայնքային ծառայողների հետ աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելու մասին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ընդունած իրավական ակտն է:

(42-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 43.   Աշխատակազմերի աշխատողներին համայնքային ծառայողներ համարելը

(վերնագիրը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

1. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են համայնքային ծառայողներ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից:

2. Աշխատակազմերի աշխատողները սույն հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայողներ են համարվում՝ հաշվի առնելով սույն օրենքի 10-12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի պահանջները:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայող համարված աշխատակազմերի աշխատողներին ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է սույն օրենքով նախատեսված առաջին ատեստավորումից հետո:

4. Աշխատակազմերում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից հետո, համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով:

(43-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 44. Աշխատակազմերում ժամկետային աշխատանքային պայմանագրերի լուծումը

(վերնագիրը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Աշխատակազմերում ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իններորդ ամսվա 1-ից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:

(44-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)

 

Հոդված 45. Համայնքային ծառայողների առաջին վերապատրաստումը

Համայնքային ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին վերապատրաստումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանյոթերորդ ամսվա 1-ից:

Համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին վերապատրաստումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսունիններորդ ամսվա 1-ից:

Համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման անցկացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` մշակված ծրագրերին համապատասխան:

Համայնքային ծառայողների հերթական վերապատրաստման անցկացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով համապատասխան միջոցներ նախատեսված լինելու դեպքում:

(45-րդ հոդվածը լրաց., փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, լրաց. 10.02.11 ՀՕ-53-Ն)

 

Հոդված 46. Համայնքային ծառայողների առաջին ատեստավորումը

 

Վերապատրաստում անցած համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնյոթերորդ ամսվա 1-ից:

Վերապատրաստում անցած համայնքային ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանիններորդ ամսվա 1-ից:

Վերապատրաստում անցած համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառասունմեկերորդ ամսվա 1-ից:

Սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չի տարածվում սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետի պահանջը:

(46-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

 

Հոդված 47. Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը


Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով համայնքային ծառայողին պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ռ. Քոչարյան

 

 

2005 թ. հունվարի 15
Երևան
ՀՕ-43-Ն