ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.2-րդ հոդվածով`
«Հոդված 11.2. |
Ազատ տնտեսական գոտու շահագործումից ստացված եկամուտը |
Հարկվող եկամուտը որոշելիս Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու` ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից ստացված եկամտի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 18
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-195-Ն