ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի օգոստոսի 1-ից։
Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը, բարձրագույն ուսումնական հաստատությունները վերանայում և համապատասխանեցնում են իրենց պայմանագրերը այն ուսանողների հետ, որոնք ունեն սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգավիճակ, և նրանց նկատմամբ սահմանված է ավելի բարձր ուսման վարձավճար։
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2009 թ. հոկտեմբերի 28 Երևան ՀՕ-189-Ն |