ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի ապրիլի 7-ին
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`
1) 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով.
2) 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները,» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները,» բառերով, նույն կետից հանել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ հոդվածով.
«Հոդված 13.1. |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները և կարգադրությունները |
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ և կարգադրություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:
4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կարող է ընդունել նորմատիվ որոշումներ և անհատական կարգադրություններ:»:
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության Նախագահի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումների նախագծերի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «որոշումը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը» բառերով:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.1-րդ հոդվածով.
«Հոդված 51.1. |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները և կարգադրությունները հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը |
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման` օրենքով սահմանված կարգով:
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում այդ ակտերով նախատեսված կարգով ու ժամկետներում` հրապարակվելուց կամ դրա մասին տեղեկացվելուց հետո:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները, դրանցով նախատեսված դեպքերում, կարող են ուժի մեջ մտնել ստորագրման պահից:
Հոդված 8. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով:
Հոդված 9. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի» բառերով:
Հոդված 10. Օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Եթե մինչև իրավական ակտի պաշտոնական վերահրատարակման կամ ոչ պաշտոնական հրատարակման օրը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից համապատասխան իրավական ակտը կամ դրա որևէ դրույթ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, ապա այդ ակտը հրատարակելիս կամ վերահրատարակելիս նշվում են տվյալ դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը:»:
Հոդված 11. Օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումների,» բառերով:
Հոդված 12. Օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|