Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 11
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
26.01.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
26.01.2024
Дата вступления в силу
11.03.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2024 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ՝ ԵՂԵԳՆԱՇԱՔԱՐԻ ՀՈՒՄՔԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.67 ենթակետով՝

«7.1.67. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերում ընդգրկված եղեգնաշաքարի հումք, որը նախատեսված է Ղազախստանի Հանրապետությունում արտադրական վերամշակման համար և ներմուծվում է Ղազախստանի Հանրապետություն առավելագույնը 300 հազար տոննա ծավալով՝ Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված և ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության, դրա քանակի և այդ ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև դրա արտադրական վերամշակումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ (համապատասխան տեղեկությունների առկայության դեպքում) պարունակող փաստաթղթի առկայության դեպքում։

Սույն ենթակետին համապատասխան՝ սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված եղեգնաշաքարի հումքի օգտագործումը թույլատրվում է բացառապես դրա նպատակային նշանակությանը համապատասխան: Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծված եղեգնաշաքարի հումքի արդյունաբերական վերամշակման արդյունքում ստացված սպիտակ շաքարը կարող է օգտագործվել և (կամ) իրացվել բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքում և ենթակա չէ արտահանման այլ անդամ պետություններ:

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված եղեգնաշաքարի հումքի օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև եղեգնաշաքարի հումքի արդյունաբերական վերամշակում իրականացնող կազմակերպության պահեստ դրա մուտքի պահը, սակայն «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքի բացթողման օրվանից ոչ ավելի, քան 1 տարվա ընթացքում։ Կազմակերպության պահեստ ապրանքի մուտքը հաստատող փաստաթուղթ է այդ ապրանքի ընդունման ակտի կամ հանձնման-ընդունման ակտի պատճենը:

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 11 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.66» թվերը փոխարինել «7.1.67» թվերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: