Գլխավոր տեղեկություն
Номер
N 34-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.06.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Принят
Սարահարթի գյուղապետ
Дата принятия
16.10.2020
Подписан
Սարամեջ համայնքի ավագանի
Дата подписания
16.10.2020
Дата вступления в силу
06.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«16» հոկտեմբերի 2020 թվականի N 34-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1. Եկամտային մաս (Հատված 1)

1) «Ընդամենը եկամուտներ» 1000 տողի «139424,1» թիվը փոխարինել «173094,3» թվով:

2) Հոդված 7332-ի «Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ՝ ստացված կառավարման այլ մակարդակներից (սուբվենցիաներ)» 1260 տողի «0» թիվը փոխարինել «33670,2» թվով:

 

2. Ծախսային մաս {Հատված 3)

1) Տող - 2421, բաժին - 04, խումբ - 2, դաս - 1՝ «18704,6» թիվը փոխարինել «27104,6» թվով,

2) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածի «9010,0» թիվը փոխարինել «17410,0» թվով,

3) Տող - 2451, բաժին - 04, խումբ - 5, դաս - 1՝ «31133,4» թիվը փոխարինել «56403,6» թվով,

4) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածի «25933,4» թիվը փոխարինել «51203,6» թվով,

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

 

Կողմ՝ (5)

Դեմ՝ (0)

Ձեռնպահ՝ (0)

 

ՎԼԱԴԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ՝

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ՝

ՄՀԵՐ ՆԵՐՍԻՍՅԱՆ՝

ԱՐՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ՝

ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ՝

     

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

«16» հոկտեմբեր 2020 թվական

գյուղ Թորոսգյուղ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: