ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 807-Ա
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի`
1. Հաuտատել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 26-ի ՀO-239-Ն և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 26-ի ՀO-240-Ն oրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 807-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներ-կայացնելու համար պատասխանատու պետական կառա-վարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանuական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2023 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում: |
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 26.06.2023 թ. ՀO-239-Ն oրենքի 3-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածներով լրացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19.1-ին հոդված և 25-րդ հոդվածի 2-րդ ու 10-րդ մասեր |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2023 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում: |
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 26.06.2023 թ. ՀO-239-Ն oրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով լրացված ու խմբագրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19.1-ին և 25-րդ հոդվածներ |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2023 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում: |
«Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 26.06.2023 թ. ՀO-240-Ն oրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով խմբագրված «Պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մաս |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2023 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում: |
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 26.06.2023 թ. ՀO-239-Ն oրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով խմբագրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մաս |
5. |
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի նախագիծը ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2023 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում: |
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 26.06.2023 թ. ՀO-39-Ն oրենքի 3-րդ և 6-րդ հոդվածներով լրացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19.1-ին հոդված, 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |