ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320-Ն, այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. | Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանի դատական ակտերը». |
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները կայացնում են որոշումներ, վճիռներ, դատավճիռներ և արձակում վճարման կարգադրություններ (այսուհետ` դատական ակտեր) միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և սահմաններում:».
2) 2-րդ մասի «Ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ» բառերով.
3) 3-րդ մասի «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2007 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-283-Ն |