ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի փետրվարի 5-ին
«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-293-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 9-րդ և 25-րդ կետերի «երկաթուղիներ» բառը փոխարինել «երկաթուղային գծեր» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
2) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«երկաթուղու օտարման շերտ (այսուհետ` օտարման շերտ)` երկաթուղային գծի հողապաստառը և դրան հարակից հողամասերը, որոնք նախատեսված են երկաթուղային տրանսպորտի օբյեկտների տեղակայման համար.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-44-րդ կետերով.
«41) երկաթուղային գծի հողապաստառ (այսուհետ` հողապաստառ)` երկաթուղային գծի համար հիմք ծառայող կառուցվածք, որը ներառում է հողաթումբը կամ փորվածքը, հողաթմբի հիմքի կամ փորվածքի եզրի կողմում առափներ ունեցող ջրահեռացման առուներն ու ապահովիչ շերտերը.
42) երկաթուղային կայարանի փակում` գնացքների ժամանման, մեկնման կամ ուղեբեռների, բեռների կամ բեռնածանրոցների ընդունման, հանձնման, բեռնման, բեռնաթափման, տեսակավորման և (կամ) պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված գործողության դադարեցումը.
43) երկաթուղային գծի փակում` երկաթուղային գծով ուղևորատար և բեռնատար գնացքների երթևեկության դադարեցումը.
44) երկաթուղային գիծ` ինժեներական կառույց, որը բաղկացած է ռելսերից, կոճերից, ռելսային ամրացումներից, բալաստային պրիզմայից և հողապաստառից ու նախատեսված է երկաթուղային շարժակազմի երթևեկության համար:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման և իրականացման կարգի հաստատում.»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «երկաթուղիների» բառը փոխարինել «երկաթուղային գծերի» բառերով.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 2.1
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 15.1. |
Երկաթուղու օտարման շերտերի չափերի և պաշտպանական գոտիների սահմանման կարգը |
1. Օտարման շերտի չափերը սահմանվում են կառավարության հաստատած նորմերի հիման վրա մշակված ճարտարապետաշինարարական նախագծերով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված հողապաստառի չափերը:
2. Կայարանամիջյան երկաթուղային գծերի տեղակայման համար հատկացվող հողամասի լայնությունը սահմանվում է համաձայն հավելվածի:
3. Հողաթմբի բարձրությունը կամ փորվածքի խորությունը 12,0 մետրը գերազանցելու, կամ հողապաստառի լայնական կտրվածքի չափերը համապատասխան շինարարական նորմով սահմանված չափերից տարբերվելու, կամ հողաթումբը բլրաշատ ու լեռնային ռելիեֆի կամ թույլ գրունտների վրա տեղադրվելու դեպքերում հողապաստառի լայնությունը սահմանում է լիազոր մարմինը` համաձայնեցնելով քաղաքաշինության բնագավառի կառավարության պետական լիազորված մարմնի հետ:
4. Երկու և ավելի երկաթուղային գծերի տեղակայման դեպքում նախատեսվող հողամասի լայնությունը յուրաքանչյուր հաջորդ երկաթուղային գծի համար սահմանվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերից 4,0 մետրով ավելի:
5. Հողապաստառի երկարությամբ հողաշերտի սահքը պահող հողաամրացուցիչ և այլ տեսակի ծառատնկումներ կատարելու, անտառի եզրից մինչև օտարման շերտի սահմանը բաժանարար շերտ ստեղծելու, կայարանամիջյան երկաթուղային գծերի օտարման շերտերում ձյունապահ անտառատնկումներ կատարելու, փորվածքների լայնական մշակման դեպքում հողակույտերի դիզում կատարելու կամ մշտական ձյունապահ ցանկապատեր տեղադրելու անհրաժեշտության դեպքերում երկաթուղային գծերի տեղակայման համար նախատեսվող օտարման շերտի լայնությունը սահմանվում է լիազոր մարմնի հաստատած նորմերի պահանջներին համապատասխան:
6. Արհեստական կառույցների (կամրջային անցումների, թունելների) տեղաբաշխման վայրերում օտարման շերտի լայնությունը սահմանվում է ճարտարապետաշինարարական նախագծերով:
7. Երկաթուղու պաշտպանական գոտիները չեն մտնում օտարման շերտի մեջ և նախագծվում են օտարման շերտի նախագծման հետ միաժամանակ:
8. Օտարման շերտի երկայնությամբ տեղաբաշխված հողամասերը (դրանց առանձին մասեր) երկաթուղու պաշտպանական գոտիների սահմաններում ընդգրկվում են այն դեպքում, երբ երկաթուղային գծերն անցնում են`
1) ձնահյուսերի, փլուզումների, ողողումների, հեղեղումների, հեղեղատների առաջացման կամ վտանգավոր երկրաբանական ազդեցությունների ենթարկվող վայրերով.
2) պաշտպանիչ անտառատնկվածքների դեր կատարող անտառներով, այդ թվում` գետերի ողողահուներում կամ մակերեսային ջրային օբյեկտների երկարությամբ առկա անտառներով.
3) անտառներով, որտեղ ծառերի համատարած հատումը կարող է ազդել սարերի և բլուրների թեքությունների կայունության վրա կամ հանգեցնել փլուզումների, փլվածքների կամ հեղեղատների առաջացմանը կամ հանգեցնել հեղեղումների և ձնահյուսերի երևան գալուն կամ ազդել երկաթուղու պահպանվածության, կայունության կամ ամրության վրա:
9. Երկաթուղային գծի յուրաքանչյուր կողմում երկաթուղու պաշտպանական գոտու արտաքին սահմանագծի հեռավորությունը երկաթուղային գծի առանցքից սահմանվում է 50 մետրից ոչ պակաս:
10. Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը, երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 15.2. |
Երկաթուղու օտարման շերտերի օգտագործման կարգը |
1. Երկաթուղային տրանսպորտի երթևեկության և շահագործման անվտանգության ապահովման նպատակով օտարման շերտերի սահմաններում արգելվում է`
1) կապիտալ շենք-շինությունների, բազմամյա տնկարկների (արհեստական ծառերի) տեղակայումը.
2) անտառային զանգվածներին հարող վայրերում ցցաչոր ծառերի, թփերի կամ գետնին ընկած չորացած ծառերի ոստերի, խշուրների կամ հատված մնացորդների կամ այլ դյուրավառ նյութերի կուտակումը.
3) գյուղատնտեսական նշանակության հողերին հարող վայրերում մոլախոտային կամ փայտաթփային բուսականության կուտակումը:
2. Երկաթուղային տրանսպորտի երթևեկության և շահագործման անվտանգության պահանջների պահպանմամբ օտարման շերտերի սահմաններում հաղորդակցուղիների տեղադրումը լիազոր մարմնի համաձայնությամբ թույլատրում է ենթակառուցվածքի կառավարիչը (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերը): Հաղորդակցուղիների տեղադրման համաձայնեցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
3. Հաղորդակցուղիների համաձայնեցման կարգի պահանջների խախտման համար պատասխանատվությունը կրում է երթակառուցվածքի կառավարիչը:
4. Օտարման շերտի սահմաններում տեղադրված հաղորդակցուղիների անսարքության պատճառով տեղի ունեցած տրանսպորտային պատահարների համար պատասխանատվությունը կրում է ենթակառուցվածքի կառավարիչը:
Հոդված 15.3. |
Երկաթուղու պաշտպանական գոտիների օգտագործման կարգը |
1. Երկաթուղային տրանսպորտի երթևեկության և շահագործման անվտանգության ապահովման նպատակով երկաթուղու պաշտպանական գոտիների սահմաններում արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նորմերի խախտմամբ` կապիտալ շենքերի և շինությունների շինարարությունը կամ ժամանակավոր ճանապարհների կառուցումը.
2) ծառաթփուտային բուսականության հատումը կամ ճիմե ծածկույթի հեռացումը.
3) այնպիսի աշխատանքների կատարումը, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում):
2. Երկաթուղու պաշտպանական գոտիների սահմանները և կիրառվող սահմանափակումները ցույց տվող նշանները տեղակայում է ենթակառուցվածքի կառավարիչը (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերը):»:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային կայարանների փակումը և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի անցումը ոչ ընդհանուր օգտագործման գծերի իրականացվում է լիազոր մարմնի առաջարկության հիման վրա` կառավարության կողմից:».
2) 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածում`
1) 3-րդ և 8-րդ մասերի «երկաթուղիներ» բառը փոխարինել «երկաթուղային գծեր» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննության և հաշվառման կարգերը սահմանում է լիազոր մարմինը:»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով.
Հավելված |
Աղյուսակ 1
Միագիծ երկաթուղային գծի հողապաստառի լայնությունը մինչև 12 մետր բարձրությամբ հողաթմբի համար
(հողաթմբի հիմքի եզրից 2 մ, ջրահեռացման առուների եզրից 1 մ ապահովիչ շերտերի առկայության դեպքում)
N |
Հողաթմբի |
Երկաթուղային գծեր | |||||
I, II, III կարգի |
IV կարգի | ||||||
տեղանքի լայնական թեքության դեպքում | |||||||
մինչև |
մինչև |
մինչև |
մինչև |
մինչև |
մինչև | ||
1 |
1 |
24 |
21 |
23 |
23 |
20 |
22 |
2 |
2 |
27 |
24 |
26 |
26 |
23 |
25 |
3 |
3 |
21 |
27 |
29 |
20 |
26 |
28 |
4 |
4 |
24 |
30 |
33 |
23 |
29 |
32 |
5 |
5 |
27 |
33 |
37 |
26 |
32 |
36 |
6 |
6 |
30 |
37 |
41 |
29 |
36 |
40 |
7 |
7 |
34 |
40 |
45 |
33 |
39 |
44 |
8 |
8 |
38 |
44 |
49 |
37 |
43 |
48 |
9 |
9 |
41 |
48 |
- |
40 |
47 |
- |
10 |
10 |
45 |
52 |
- |
44 |
51 |
- |
11 |
11 |
48 |
- |
- |
47 |
- |
- |
12 |
12 |
52 |
- |
- |
51 |
- |
- |
Աղյուսակ 2
Միագիծ երկաթուղային գծի հողապաստառի լայնությունը մինչև 12 մետր խորությամբ փորվածքի համար
(փորվածքի եզրից 2 մ, ջրահեռացման առուների եզրից 1 մ ապահովիչ շերտերի առկայության դեպքում)
N |
Հողաթմբի |
Երկաթուղային գծեր | |||||
I, II, III կարգի |
IV կարգի | ||||||
տեղանքի լայնական թեքության դեպքում | |||||||
մինչև |
մինչև |
մինչև |
մինչև |
մինչև |
մինչև | ||
1 |
1 |
26 |
29 |
34 |
25 |
28 |
33 |
2 |
2 |
29 |
32 |
38 |
28 |
31 |
37 |
3 |
3 |
32 |
35 |
42 |
31 |
34 |
41 |
4 |
4 |
35 |
38 |
46 |
34 |
37 |
45 |
5 |
5 |
38 |
41 |
50 |
37 |
40 |
49 |
6 |
6 |
41 |
45 |
54 |
40 |
44 |
53 |
7 |
7 |
44 |
48 |
- |
43 |
47 |
- |
8 |
8 |
47 |
50 |
- |
46 |
49 |
|
9 |
9 |
50 |
- |
- |
49 |
- |
- |
10 |
10 |
54 |
- |
- |
53 |
- |
- |
11 |
11 |
57 |
- |
- |
56 |
- |
- |
12 |
12 |
60 |
- |
- |
59 |
- |
- |
Հոդված 8.
Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Օրենքի 15.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և 15.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված երկաթուղային գծերի օտարման շերտի և պաշտպանական գոտու չափերը սահմանվում են սույն օրենքի պահանջներին համապատասխան` այդ տարածքներում չներառելով երկաթուղային գծի եզրային գծի առանցքից 3,8 մետր և ավելի հեռավորության վրա գտնվող, այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը, ինչպես նաև օրինական հիմունքներով կառուցված շենք-շինություններով զբաղեցված և այդ շենք-շինությունների օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 28 ՀՕ-7-Ն |