ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ` Oրենք) 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս.».
2) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.
«գ) հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 45 տարեկան են և ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «բ» կետի առաջին նախադասության ««բ» կետում» բառերը փոխարինել ««բ» և «գ» կետերում» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12 տարի 6 ամսից ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, բայց այդ գումարի հինգ տոկոսից ոչ ավելի: 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի (ներառյալ` արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության ստաժը) յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը:»:
Հոդված 3. 26-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կենսաթոշակը վճարվում է անձամբ կենսաթոշակառուին կամ կենսաթոշակառուի փոխարեն նրա կենսաթոշակը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:».
2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կենսաթոշակը լիազորագրով վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 56 հոդվածով սահմանված կարգով:».
3) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
4) 5-րդ մասի «Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին» բառերով.
5) վերջին մասը «հարկադիր կատարման ծառայության» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դատախազությունում ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:
Հոդված 4. Oրենքի 28-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «` կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով» բառերը.
2) 3-րդ մասից հանել «բազային կենսաթոշակի յոթանասունհինգապատիկի չափով`» բառերը.
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|