Գլխավոր տեղեկություն
Номер
N 1333-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 04.08.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2023
Дата вступления в силу
14.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 1333-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 751-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 254-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 751-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերը «ԿԱՐԳԸ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ» բառերով.

2) որոշման նախաբանը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «55-րդ հոդվածի 6-րդ մասը և» բառերով.

3) որոշման 1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը» բառերով.

4) որոշման հավելվածի 1-ին կետը «հարաբերությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը» բառերով.

5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ենթակա են փոխհատուցման տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ։ Ընդ որում, օտարերկրյա անձին փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարը չի կարող գերազանցել 350 հազար դրամը։ Փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարը գերազանցող մասը ենթակա չէ փոխհատուցման։».

6) որոշման հավելվածի 4-րդ կետում՝

ա․ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 254-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «սույն կարգի 4․1-ին կետով» բառերով,

բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում օտարերկրյա անձի բոլոր տվյալները լրացվում են էլեկտրոնային եղանակով: ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում ձեռագիր լրացված ցանկացած տվյալի դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցումը մերժվում է սույն կարգի 15-րդ կետի համաձայն:».

7) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.

«4.1. ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալներն են`

1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը.

2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.

3) ապրանքի մատակարարման ամսաթիվը.

4) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը՝ առանձին սյունակով կամ տողով.

5) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկը, ապրանքի դասակարգիչն ու ապրանքի քանակը.

6) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը.

7) ապրանք մատակարարող՝

ա. ԱԱՀ վճարողի ԱԱՀ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության դեպքում` կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և առաքման վայրի հասցեն, վերադարձի հաշիվն ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, բնակության վայրի հասցեն, առաքման վայրի հասցեն, վերադարձի հաշիվն ստորագրելու իրավասություն ունեցող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

8) ապրանք ձեռք բերող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անունը, ազգանունը, բնակության երկիրը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, վճարային քարտի (VISA կամ MASTER) համարը:».

8) որոշման հավելվածի 5-րդ կետում «իրական ժամանակում համակարգչային» բառերը փոխարինել «էլեկտրոնային» բառով.

9) որոշման հավելվածի 6-րդ կետը «հարկային հաշվում» բառերից առաջ լրացնել «ԱԱՀ-ի վերադարձի» բառերով.

10) որոշման հավելվածի 12-րդ կետի 5-րդ ենթակետում «նստեցման կտրոնը (օդանավի անձնակազմի համար՝ անձնակազմի վերաբերյալ հայտարարագիրը)» բառերը փոխարինել «օդանավի նստեցման կտրոնը (օդանավի անձնակազմի համար՝ անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագիրը)» բառերով.

11) որոշման հավելվածի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով․

«4) Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում սույն կարգի 3.1-ին կետով սահմանված պայմանների պահպանված լինելը։».

12) որոշման հավելվածի 16-րդ կետը «կնքվում է դրոշմակնիքով» բառերից հետո լրացնել «, որից հետո փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարի չափի վերաբերյալ տեղեկությունն ըստ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի սերիայի և համարի մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով.

13) որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. «Ենթակա է փոխհատուցման» գրառումով և մաքսային մարմնի կողմից կնքված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ-ի հարկային հաշիվը և ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև օդանավի նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագիր) պատճենն օտարերկրյա անձի կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գումարը բանկային փոխանցմամբ ստանալու համար: Օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն փաստաթղթերն ուղարկվելու համար դրանք գցվում են այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղադրված՝ համապատասխան նշումով (Tax free invoices) արկղի մեջ:».

14) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 18-21-րդ կետերը և N 2 ձևը.

15) որոշման հավելվածի 22-րդ կետում՝

ա. «պլաստիկ վճարային քարտի կամ բանկային հաշվի համարին գումարները» բառերը փոխարինել «վճարային քարտի համարին գումարները ԱՄՆ դոլարով» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Բանկի կողմից մերժված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն վերադարձված գումարները ենթակա չեն կրկին փոխանցման և մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես այլ եկամուտ:».

16) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-րդ կետով.

«23. Օտարերկրյա անձին փոխհատուցվող ԱԱՀ-ի գումարները կարող են նվազեցվել բանկային ծառայությունների դիմաց գանձվող գումարների չափով։».

17) որոշման հավելվածին կից N 1 ձևի՝ ա. 15-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

բ. 16-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

[16] Վճարային քարտի (VISA կամ MASTER) համարը Card (VISA or MASTER) number

                               
»:

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը սահմանելու մասին» N 254-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2023 թվական: