Գլխավոր տեղեկություն
Номер
N 1111-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2023
Дата вступления в силу
16.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2023 թվականի N 1111-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 90-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ներքին գործերի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: