ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՀՈՒՆԻՍԻ 2023 թվականի N 67-Ն
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների համար կիրառել արտոնություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -12
ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ |
Հավելված Փամբակ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 12-ի թիվ 67-Ն որոշման |
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Համայնքի կողմից մատուցվող ծառայության անվանումը |
Սահմանված դրույքաչափերը |
1. |
Սահմանել Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների համար վճարներ` |
|
1) |
«Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի կողմից սպասարկվող Դսեղ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ – Վանաձոր երթուղու ուղևորափոխադրման արժեքը /1 անձի համար, իսկ մինչև 6 տարեկան երեխայի համար անվճար/ սահմանել |
|
ա. |
Դսեղ-Վանաձոր |
400 |
բ. |
Դեբետ-Վանաձոր |
350 |
գ. |
Եղեգնուտ-Վանաձոր |
300 |
դ. |
Վահագնաձոր-Վանաձոր |
200 |
ե. |
Փամբակ-Վանաձոր |
100 |
2) |
Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղ․ տեխնիկայով «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների համար |
|
ա․ |
Վար՝ 1 հա-ի համար |
50000 |
բ․ |
Փխրեցում /ֆրեզ/՝ 1 հա-ի համար |
60000 |
գ․ |
Ցորենի ցանքս՝ 1 հա-ի համար |
15000 |
դ․ |
Կարտոֆիլի ցանքս՝ 1 հա-ի համար |
30000 |
ե․ |
Թորխ /քախան և բուկլից/՝ 1 հա-ի համար |
30000 |
զ․ |
Հակերի կապում՝ 1 հատ |
150 |
է․ |
Հունձ՝ 1 հա |
30000 |
3) |
Համայնքային սեփականություն հանդիսացող տրակտորներով «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների համար |
|
ա․ |
Բելառուս մակնիշի տրակտորի աշխատանքը՝ 1 ժամ |
12000 |
բ․ |
JSB մակնիշի տեխնիկայի աշխատանքը՝ 1 ժամ |
15000 |
2. |
«Մարգահովիտի բարեկարգում և սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից գերեզմանափորի ծառայության մատուցման համար սահմանել վճար՝ |
|
1) |
համայնքի բնակչի համար |
5000 |
2) |
համայնքի բնակիչ չհանդիսացող անձի համար |
10000 |
3. |
Սահմանել Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հանդիսությունների սրահները օգտագործման տրամադրելու համար վճարներ՝ |
|
1) |
Մեկ օրվա համար |
10000 |
2) |
Երկու օրվա համար |
15000 |
4. |
Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի համայնքային ջրագծին միանալու համար սահմանել աբոնենտային վճար՝ |
50000 |
5. |
Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուները վարձակալությամբ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր հենասյան համար վարձավճարը սահմանել` ամսական |
100 |
Փամբակ համայնքի ղեկավար՝ |
Ս. Կոստանդյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2023 թվական: