Գլխավոր տեղեկություն
Номер
N 58-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.07.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.07.2023
Принят
Սևան համայնքի ավագանի
Дата принятия
14.06.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
14.06.2023
Дата вступления в силу
08.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2023 թվականի N 58-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-րդ կետի՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -19

Դեմ -0

Ձեռնպահ-0

1. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ

2. ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

3. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

4. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

5. ԱՖԻՅԱՆ ԱՐՍԵՆ

6. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

7. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

8. ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ

9. ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

10. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

11. ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

12. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ

13. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

14. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

15. ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

16. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

17. ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

18. ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

19. ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

2023 թվականի հունիսի 14

ք. Սևան

 

Հավելված

 Սևան համայնքի ավագանու`

14 հունիսի 2023 թվականի

N 58-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակավայրերի հրապարակներում, զբոսայգիներում և հարակից տարածքներում։

2. Տեխնիկական և հատուկ նշանակության հրագործական նյութերի (արտադրանքի) օգտագործումը չի թույլատրվում ցանկացած տիպի շենքերում, շինություններում, կառույցներում, պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, բեմահարթակներում, մարզադաշտերում և այլ մարզական կառույցներում, կամուրջների վրա, տրանսպորտային մայրուղիներում, ինչպես նաև միտինգների, քայլերթերի և ցույցերի ժամանակ։

3. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման վայրում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ։

4. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման վայրի չափերը պետք է համապատասխանեն հրագործական նյութերի (արտադրանքի) վրա նշված վտանգավոր տարածքի մաքսիմալ չափերին։

5. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորումների «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները սահմանելու մասին» N 845-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչների ապահովում։

6. Չի թույլատրվում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացումը ուժեղ քամու և անձրևի պայմաններում։

7. Չի թույլատրվում հրագործական նյութերի (արտադրանքի) օգտագործումը 18 տարեկանը չլրացած անձանց կողմից։

8. Չի թույլատրվում ծխել հրագործական նյութերի (արտադրանքի) մոտ։

9. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության թույլատրելի ժամ սահմանել ժամը 9:00-ից մինչև ժամը 23։00-ն։

10. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2023 թվական: