Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 2
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.06.2022-03.11.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Дата принятия
10.04.2020
Подписан
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Дата подписания
10.04.2020
Дата вступления в силу
16.04.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2020 թվականի

թիվ 2

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 3-րդ հոդվածի իրագործման նպատակներով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի օգոստոսի 12-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» թիվ 5 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը «ապրանքների տեղափոխման ժամանակ» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ» բառերով.

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, Ղազախստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների տարածքներ Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված և թիվ 1 հավելվածի համաձայն ցանկում ներառված ապրանքների տեղափոխման ժամանակ СТ-1 ձևի ապրանքների ծագման մասին այն հավաստագրի փոխարեն, որը ներկայացնելը նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի օգոստոսի 12-ի թիվ 5 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով, թույլատրվում է թիվ 2 հավելվածի համաձայն պահանջներին համապատասխան լրացվող` սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի օգտագործումը: Սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի տրամադրումն ու օգտագործման հսկողությունն իրականացվում են թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված կարգով: Արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ, որի համար տրվել է սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագիր, ուղեկցվում է այդ հավաստագրի պատճենով` հաստատված այն արտադրողի կողմից, որին տրվել է հավաստագիրը, ինչպես նաև ապրանքի ծագման մասին հայտարարագրով, որի տեքստը ձևակերպվում է «Անկախ պետությունների համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի անբաժանելի մաս կազմող` Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների 5-րդ հավելվածին համապատասխան:

Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետը կարող է երկարաձգվել Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ:

(2-րդ կետը փոփ. 17.07.20 թիվ 7, 30.04.21 թիվ 3, ԵՎՄԽ 21.06.22 թիվ 1)

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական միջկառավարական խորհրդի

2020 թվականի ապրիլի 10-ի

թիվ 2 որոշման

 

ՑԱՆԿ

 

Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված ապրանքների, որոնց համար թույլատրվում է սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի օգտագործումը

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը1

0201 10 000

Խոշոր եղջերավոր անասունի մսեղիք և կիսամսեղիք՝ թարմ կամ պաղեցրած

0201 20

Խոշոր եղջերավոր անասունի այլ հատվածամասեր՝ թարմ կամ պաղեցրած, ոսկրահան չարված

0201 30 000

Խոշոր եղջերավոր անասունի միս` թարմ կամ պաղեցրած, ոսկրահան արված

 0202 20 900 8

Խոշոր եղջերավոր անասունների այլ հատվածամասեր, ոսկրահան չարված, սառեցրած

0202 30 500 8

Խոշոր եղջերավոր անասունների թիակ, վզաթիակային մաս և կրծքամիս՝ ոսկրահան արված, սառեցրած, այլ

 0202 30 900 8 Խոշոր եղջերավոր անասունների այլ միս՝ ոսկրահան արված, սառեցրած

0203 11

Խոզի մսեղիք և կիսամսեղիք` թարմ կամ պաղեցրած

0203 19

Խոզի միս` թարմ կամ պաղեցրած, այլ

 0206 21 000 0 Խոշոր եղջերավոր անասունների լեզուներ՝ սառեցրած

0207 11

Միս և սննդային ենթամթերք` ընտանի հավերից (Gallus domesticus), չմասնատված, թարմ կամ պաղեցրած

0207 12

Ընտանի հավերի (Gallus domesticus) միս՝ մասերի չբաժանված, սառեցրած

0207 13

Մսեղիքի մասեր և ենթամթերք` ընտանի հավերից (Gallus domesticus), թարմ կամ պաղեցրած

0207 14

Ընտանի հավերի (Gallus domesticus) մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած

0207 27

Հնդկահավերի մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած

0207 44

Բադի միս և սննդային ենթամթերք` այլ, թարմ կամ պաղեցրած

0301 11 000 0

Քաղցրահամ ջրերի կենդանի դեկորատիվ ձուկ

0301 99

Կենդանի ձուկ` այլ

0302 11

Կարմրախայտ (Salmo trutta, Oncorhynchus mykiss, Oncorhynchus clarki, Oncorhynchus aguabonita, Oncorhynchus gilae, Oncorhynchus apache и Oncorhynchus chrysogaster)` թարմ կամ պաղեցրած` բացի 0304 ապրանքային դիրքի ձկան ֆիլեից և ձկան այլ մսից և բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 91 - 0302 99 ենթադիրքերի ձկան սննդային ենթամթերքից

0302 72 000 0

Լոքո (Pangasius spp., Silurus spp., Clarias spp., Ictalurus spp.)` թարմ կամ պաղեցրած` բացի 0304 ապրանքային դիրքի ձկան ֆիլեից և ձկան այլ մսից և բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 91-0302 99 ենթադիրքերի ձկան սննդային ենթամթերքից

0302 99 000

Ձկան այլ սննդային ենթամթերք` թարմ կամ պաղեցրած

0304 39 000 0

Գետածածանի թարմ կամ պաղեցրած ֆիլե (Cyprinus spp., Carassius spp., Ctenopharyngodon idellus, Hypophthalmichthys spp., Cirrhinus spp., Mylopharyngodon piceus, Catla catla, Labeo spp., Osteochilus hasselti, Leptobarbus hoeveni, Megalobrama spp.), օձաձկան (Anguilla spp.) և օձագլխի (Channa spp.)

0304 59

Ձկան այլ միս (ներառյալ` խճողակը)` թարմ կամ պաղեցրած` բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 51 000 0-0304 57 000 0 դիրքերում նշվածից

0306 39

Այլ խեցգետնակերպեր՝ կենդանի, թարմ կամ պաղեցրած

0403 20 710 0

Այլ յոգուրտ՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկուզեղենի կամ կակաոյի ավելացմամբ, կաթնային ճարպի՝ 3% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ

0403 20 730 0

Այլ յոգուրտ՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկուզեղենի կամ կակաոյի ավելացմամբ, կաթնային ճարպի 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ

0403 90 510 1

Կեֆիր՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 3% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ, առաջնային փաթեթվածքներում 0,35 լիտրից ոչ ավելի զուտ ծավալով, մանկական սննդի համար

0403 90 510 2

Այլ կեֆիր՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 3% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0403 90 510 9

Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 3% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0403 90 530 1

Կեֆիր՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ, առաջնային փաթեթվածքներում 0,35 լիտրից ոչ ավելի զուտ ծավալով, մանկական սննդի համար

0403 90 530 2

Այլ կեֆիր՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0403 90 530 9

Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0403 90 590 0

Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 6% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ

0403 90 610 0

Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 3% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0403 90 630 0

Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0403 90 690 0

Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 6% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ

0403 90 910 0

Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացմամբ, 3% զանգվածային բաժնից ոչ ավելի կաթնային ճարպի պարունակությամբ

0403 90 930 0

Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացմամբ, 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի կաթնային ճարպի պարունակությամբ

0403 90 990 0

Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝եհամաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացմամբ, 6% զանգվածային բաժնից ավելի կաթնային ճարպի պարունակությամբ

0404 10 480 0

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման և 15% զանգվածային բաժնից ոչ ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0404 10 520 0

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման և 15% զանգվածային բաժնից ոչ ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ավելի, սակայն 27% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0404 10 540 0

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման և 15% զանգվածային բաժնից ոչ ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 27% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ

0404 10 560 0

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման և 15% զանգվածային բաժնից ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0404 10 580 0

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման և 15% զանգվածային բաժնից ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ավելի, սակայն 27% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0404 10 620 0

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման և 15% զանգվածային բաժնից ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 27% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ

0404 10 720 0

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 15% զանգվածային բաժնից ոչ ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0404 10 740 0

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 15% զանգվածային բաժնից ոչ ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ավելի, սակայն 27% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0404 10 760 0

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 15% զանգվածային բաժնից ոչ ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 27% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ

0404 10 780 0

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 15% զանգվածային բաժնից ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0404 10 820 0

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 15% զանգվածային բաժնից ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ավելի, սակայն 27% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0404 10 840 0

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 15% զանգվածային բաժնից ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 27% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ

0404 90 210 02

Այլ մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0404 90 230 02

Այլ մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 1,5% զանգվածային բաժնից ավելի, սակայն 27% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0404 90 290 02

Այլ մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 27% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ

0404 90 810 02

Այլ մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0404 90 830 02

Այլ մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 1,5% զանգվածային բաժնից ավելի, սակայն 27% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ

0404 90 890 02

Այլ մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 27% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ

1902 20 100 03

Մակարոնային արտադրատեսակներ միջուկով՝ ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված կամ այլ եղանակով պատրաստված, 20% զանգվածային բաժնից ավելի ձկան, խեցգետնանմանների, կակղամորթների կամ ջրային այլ անողնաշարավորների պարունակությամբ

1902 20 300 03

Մակարոնային արտադրատեսակներ միջուկով՝ ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված կամ այլ եղանակով պատրաստված, 20% զանգվածային բաժնից ավելի երշիկի և ցանկացած տեսակի մսից և մսային ենթամթերքից պատրաստված նույնանման արտադրատեսակների պարունակությամբ, ներառյալ՝ ցանկացած տեսակի կամ ծագման ճարպերը

1902 20 910 03

Մակարոնային արտադրատեսակներ միջուկով՝ ջերմային մշակման ենթարկված

1902 20 990 03

Այլ մակարոնային արտադրատեսակներ միջուկով՝ ջերմային մշակման չենթարկված կամ այլ եղանակով պատրաստված

1 Սույն ցանկի կիրառման նպատակներով հարկ է ղեկավարվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, ապրանքի անվանումը բերված է միայն օգտվելու հարմարավետության համար:

2 Բացառությամբ պինդ (այդ թվում` սառեցրած), չոր և փոշենման տեսքով ապրանքների:

3 Բացառությամբ սառեցրած տեսքով ապրանքների:

(հավելվածը լրաց. 19.11.21 թիվ 12)

(19.11.21 թիվ 12 որոշման հավելվածի 6-րդ և 7-րդ կետերի փոփոխությունները հնարավոր չէ կատարել)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական միջկառավարական խորհրդի

2020 թվականի ապրիլի 10-ի

թիվ 2 որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագիրը լրացնելու

 

1. Սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագիրը (այսուհետ` հավաստագիր) ձևակերպվում է ապրանքի ծագման մասին հավաստագրի` СТ-1 ձևի ձևաթղթի վրա, որը տրվում է «Անկախ Պետությունների Համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի անբաժանելի մաս կազմող` Ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան:

2. Հավաստագիրը լրացվում է հետևյալ պահանջներին համապատասխան`

ա) 1-ին սյունակում նշվում է ապրանքն արտադրողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անվան սկզբնատառերը) ու հասցեն Ղազախստանի Հանրապետությունում.

բ) 2-րդ սյունակում կատարվում է «Ըստ պահանջի ներկայացնելու համար» գրառումը.

գ) 3-րդ սյունակը չի լրացվում.

դ) 4-րդ սյունակում նշվում են հավաստագրի գրանցման եզակի համարը, հավաստագիրը տված երկիրը` Ղազախստանի Հանրապետություն, «ներկայացնելու համար» տողը չի լրացվում.

ե) 5-րդ սյունակում կատարվում է հետևյալ գրառումը` «ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ: Հավաստագրի գործողության ժամկետը կազմում է տրամադրման օրվանից 6 ամիս:

Տրվել է ԵՄԿԽ 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշմանը համապատասխան»:

Անհրաժեշտության դեպքում կատարվում են այլ ծառայողական գրառումներ կամ ծառայողական նշումներ.

զ) 6-րդ սյունակում նշվում է ապրանքի հերթական համարը: Սյունակը կարող է չլրացվել.

է) 7-րդ սյունակը չի լրացվում.

ը) 8-րդ սյունակում նշվում է ապրանքի առևտրային անվանումը, ապրանքի 10-նիշ ծածկագիրը` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան, և այլ տեղեկություններ, որոնք թույլ են տալիս ապրանքի նույնականացում իրականացնել.

թ) 9-րդ սյունակը լրացվում է «Անկախ Պետությունների Համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի անբաժանելի մաս կազմող` Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների 7.4 կետով СТ-1 ձևի ապրանքի ծագման մասին հավաստագրի 9-րդ սյունակը լրացնելու համար նախատեսված կարգով.

ժ) 10-րդ սյունակը չի լրացվում.

ժա) 11-րդ սյունակը չի լրացվում.

ժբ) 12-րդ վանդակում նշվում է Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի (կազմակերպության) անվանումը, նրա հասցեն, դրվում է դրոշմակնիքը և հավաստագրի տրամադրման ամսաթիվը, ինչպես նաև հավաստագրերը հաստատելու լիազորություն ունեցող անձի ստորագրությունը, ազգանունը և անվան սկզբնատառերը:

Թույլատրվում է ձեռքով նշել կամ դրոշմել ամսաթիվը, ինչպես նաև լիազորված անձի ազգանունը և անվան սկզբնատառերը.

ժգ) 13-րդ սյունակում նշվում են ապրանքի ծագման երկրի մասին տեղեկությունների հայտարարագրման ամսաթիվը, ինչպես նաև ապրանքն արտադրողի (անհատ ձեռնարկատիրոջ) լիազորված անձի ազգանունը և անվան սկզբնատառերը, դրվում են այդ անձի ստորագրությունը և դրոշմակնիքը (անհատ ձեռնարկատիրոջ համար` առկայության դեպքում):

Թույլատրվում է ձեռքով նշել կամ դրոշմել ամսաթիվը, լիազորված անձի ազգանունը և անվան սկզբնատառերը:

«Երկրի անվանումը» ենթաբաժնում նշվում է Ղազախստանի Հանրապետություն:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական միջկառավարական խորհրդի

2020 թվականի ապրիլի 10-ի

թիվ 2 որոշման

 

ԿԱՐԳ

 

սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի տրամադրման և օգտագործման հսկողության

 

1. Սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագիրը (այսուհետ` հավաստագիր) հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում անփոփոխ արտադրական գործընթացի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության մեկ արտադրողի կողմից արտադրվող և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան 10-նիշ ծածկագիր ունեցող ապրանքի ծագումը հաստատող փաստաթուղթ է:

2. Հավաստագիրը տրվում է Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված այն ապրանքների ցանկում ներառված ապրանքի համար, որոնց համար թույլատրվում է սերիական արտադրանքի (այսուհետ` սերիական արտադրանք) ծագման մասին հավաստագրի օգտագործումը (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման թիվ 1 հավելված):

3. Հավաստագիրը հավաստում է սերիական արտադրանքի համապատասխանությունը «Անկախ Պետությունների Համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի անբաժանելի մաս կազմող` Ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված` ապրանքների ծագման երկրի որոշման չափորոշիչներին (այսուհետ` ծագման չափորոշիչներ):

4. Հավաստագիրը տրվում է Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի (լիազորված կազմակերպության) կողմից (այսուհետ` լիազորված մարմին):

5. Հավաստագրի գործողության ժամկետը կազմում է դրա տրամադրման օրվանից 6 ամիս: Հավաստագրի գործողությունը տարածվում է հավաստագրի գործողության ժամանակահատվածում տեղափոխվող սերիական արտադրանքի անսահմանափակ քանակությամբ խմբաքանակների վրա:

6. Հավաստագիրը տրվում է սերիական արտադրանքի արտադրող հանդիսացող դիմումատուին:

7. Հավաստագիր ստանալու պայման է հավաստագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում արտադրական գործընթացի անփոփոխ լինելը:

Արտադրական գործընթացի անփոփոխ լինել ասելով հասկանում ենք պատրաստի սերիական արտադրանքի ինքնարժեքի պահպանումը և (կամ) դրա արտադրման համար անրաժեշտ տեխնոլոգիական գործառնությունների կատարման գործընթացների անփոփոխ լինելը հավաստագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում այնպես, որ ապահովվի ծագման չափորոշիչների պահպանումը համապատասխան սերիական արտադրանքի բոլոր արտադրական խմբաքանակների համար:

Եթե հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում այն սերիական արտադրանքի առանձին խմբաքանակների արտադրությունը, որի համար տրվել է հավաստագիր, չի համապատասխանում ծագման չափորոշիչներին, այդպիսի խմբաքանակների համար հավաստագրի օգտագործումը չի թույլատրվում: Այս պահանջի խախտման փաստերի հայտնաբերումը հանգեցնում է արտադրողին տրված հավաստագրի չեղարկման` 2 տարի ժամկետով նույն տեսակի սերիական արտադրանքի համար այդ արտադրողին այն կրկին տալու արգելքով:

Արտադրական գործընթացի անփոփոխ լինելու հսկողությունը և սույն կարգի պահանջների խախտման փաստերի հայտնաբերման հետ կապված միջոցների ձեռնարկումն իրականացվում են Ղազախստանի Հանրապետության պետական իշխանության մարմնի կողմից` Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (այսուհետ` հաստատող մարմին):

8. Հավաստագիր ստանալու համար որպես դիմումատու կարող է հանդես գալ Ղազախստանի Հանրապետության արտադրողը (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր), որը հավաստագիր ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում Ղազախստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրության խախտումներ չի ունեցել և սերիական արտադրանքի արտադրություն է իրականացրել առնվազն մեկ տարվա ընթացքում:

Սերիական արտադրանքի արտադրություն սկսելու դեպքում այդ սերիական արտադրանքի համար հավաստագիր ստանալու համար որպես դիմումատու կարող է հանդես գալ Ղազախստանի Հանրապետության այն արտադրողը (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր), որը բավարարում է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված պահանջները և սերիական արտադրանքին համարժեք ապրանքների արտադրություն է իրականացնում առնվազն 1 տարվա ընթացքում: Այդ դեպքում սույն կետի առաջին պարբերության մեջ նշված` սերիական արտադրանքի արտադրության ժամկետի մասին պահանջն այդ արտադրողի նկատմամբ չի կիրառվում: Սույն կարգում համարժեք ապրանքներ ասելով հասկանում ենք սերիական արտադրանքի հետ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ մեկ ապրանքային խմբում դասակարգվող ապրանքներ:

Հավաստագիր ստանալու համար դիմումի ձևը, հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հավաստագիր տրամադրելու ժամկետները սահմանվում են Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Լիազորված մարմինը հավաստագրի տրամադրման կարգի խախտման համար պատասխանատվություն է կրում Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

9. Մինչ հավաստագիր տրամադրելը լիազորված մարմինն իրականացնում է հավաստագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դրանցում առկա տեղեկությունների հավաստիության ստուգում (այդ թվում` անհրաժեշտության դեպքում սերիական արտադրանքի արտադրության վայրն ստուգելու միջոցով)` Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համապատասխան ստուգման արդյունքները լիազորված մարմնում պահվում են հավաստագրի տրամադրման օրվանից 3 տարվա ընթացքում:

10. Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ` անդամ պետություն) հիմնավորված դիմումն ստանալու դեպքում, որի տարածք մատակարարվում է հավաստագրով ուղեկցվող սերիական արտադրանքը, հաստատող մարմինը կատարում է սերիական արտադրանքի ծագման լրացուցիչ ստուգում` սույն կարգի 7-րդ կետի դրույթների պահպանումը հաստատելու նպատակով` Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Ստուգում կարող է կատարվել հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում 2 անգամից ոչ ավելի և 2 ամսում՝ 1 անգամից ոչ ավելի:

11. Եթե նախքան հավաստագրի գործողության ժամկետի ավարտը համապատասխան սերիական արտադրանքի արտադրական գործընթացը փոխվում է այնպես, որ ծագման չափորոշիչներն արտադրողի կարծիքով չեն պահպանվում, արտադրողը պարտավոր է այդ փոփոխությունների և դրանց պատճառների մասին հաղորդել լիազորված մարմնին, ինչպես նաև պարտավոր է թույլ չտալ, որ հավաստագիրն օգտագործվի սերիական արտադրանքի համապատասխան խմբաքանակների համար:

Նշված հաղորդումն արտադրողի կողմից ստանալիս լիազորված մարմինը, չնայած սույն կարգի 10-րդ կետի դրույթներին, կատարում է սերիական արտադրանքի ծագման արտահերթ ստուգում: Եթե հաստատվում է, որ արտադրական գործընթացի տեղի ունեցած էական փոփոխությունների հետևանքով ծագման չափորոշիչները չեն պահպանվում, ապապհավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև արտադրական գործընթացի անփոփոխ լինելը վերականգնելու պահը` սույն կարգի 7-րդ կետին համապատասխան: Ծագման չափորոշիչներին չհամապատասխանող սերիական արտադրանքի համար հավաստագիրն օգտագործելու փաստի հայտնաբերման դեպքում հավաստագիրը ենթակա է չեղարկման:

Լիազորված մարմինը հավաստագրերի գործողության կասեցման և չեղարկման դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է անդամ պետությունների իրավասու մարմիններին:

12. Լիազորված մարմինն ապահովում է տրամադրված հավաստագրերի ռեեստրի ձևավորումը՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ձևի, և ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում` իր պաշտոնական կայքում, դրա տեղադրումն ու ամենօրյա թարմացումը:

13. Ղազախստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) է ուղարկում լիազորված մարմնի մասին տեղեկություններ (անվանում և հասցե), ինչպես նաև հավաստագրերը հաստատելու համար օգտագործվող դրոշմակնիքների և հավաստագրերը հաստատելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունների նմուշները, ինչպես նաև հաստատող մարմնի մասին տեղեկություններ` մյուս անդամ պետություններին տեղեկացնելու նպատակներով:

14. Առաջին խախտումը հայտնաբերելու օրվանից 3 ամսվա ընթացքում այն անդամ պետության կողմից, որի տարածք մատակարարվում է հավաստագրերով ուղեկցվող սերիական արտադրանք, հավաստագրերի տրամադրման և (կամ) օգտագործման կարգի 10 և ավելի խախտման փաստ հայտնաբերելու դեպքում այդ անդամ պետությունը Հանձնաժողով, Ղազախստանի Հանրապետություն և մյուս անդամ պետություններ է ուղարկում հայտնաբերված խախտումների մասին ծանուցում:

Նշված ծանուցումն ստանալու դեպքում լիազորված մարմինը ծանուցումն ստանալու օրվան հաջորդող օրվանից կասեցնում է բոլոր հավաստագրերի գործողությունները և ծանուցումն ստանալու օրն այդ մասին տեղեկացնում այդպիսի հավաստագրեր ունեցողներին:

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ծանուցումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն անդամ պետություններին տեղեկացնում է ծանուցումն ստանալու մասին և այն ստանալու օրվանից 20 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում ապահովում է խորհրդակցությունների անցկացումը` զանգվածային խախտումների առաջացման հանգեցրած պատճառների հայտնաբերման և վերացման նպատակներով:

16. Հավաստագրերի գործողությունը վերականգնվում է հայտնաբերված բոլոր խախտումները Ղազախստանի Հանրապետության կողմից վերացվելու և բոլոր անդամ պետությունների միջև համաձայնության հասնելու դեպքում (բացառությամբ այն հավաստագրերի, որոնց գործողության ժամկետը լրացել է):

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Սերիական արտադրանքի

ծագման մասին հավաստագրի

տրամադրման և օգտագործման

հսկողության կարգի

 

(ձև)

 

ՌԵԵՍՏՐ

 

 սերիական արտադրանքի ծագման մասին տրամադրված հավաստագրերի

 

Սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի համարը և դրա տրամադրման ամսաթիվը

Ապրանքն արտադրողը*

Ապրանքի անվանումը**

Սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի կարգավիճակը***

       

______________________________________________________________

* Նշվում են ապրանքն արտադրողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անվան սկզբնատառերը) և հասցեն:

** Նշվում են ապրանքի առևտրային անվանումը, ինչպես նաև ապրանքի 10-նիշ ծածկագիրը` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան:

*** Նշվում են սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի կարգավիճակը («գործում է», «գործողությունը կասեցվել է», «չեղարկվել է», «գործողության ժամկետը լրացել է»), ինչպես նաև դրա գործողության ժամկետը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: