Գլխավոր տեղեկություն
Номер
N 769-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 18.05.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.05.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2023
Дата вступления в силу
19.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 769-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-564-19.04.2023-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-564-19.04.2023-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջնային շուկայից հիփոթեքով բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ, մասնավորապես, կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորության սահմանափակմամբ, քանի որ գործնականում կառուցապատողները մինչև շինարարության ավարտն ստանում են հատուկ հաշվի (Էսքրոու հաշվի) միջոցներին հասանելիություն:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է.

1. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենսգրքի 570.1-ին հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությունում և 2-րդ հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրվող օրենսգրքի 928.6-րդ հոդվածի 4-րդ մասում «հատուկ հաշվի միջոցների» բառերից հետո լրացնել «կամ դրանց» բառերը:

2. Նախագծում նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով, որ օրենքը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա:

3. Նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներում «կետը» բառն իր հոլովաձևերով փոխարինել «մասը» բառով և համապատասխան հոլովաձևերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ մասի դրույթները:

4. Նախագծի 1-ին հոդվածում օգտագործվող «կառուցապատման հատուկ հաշիվ» ձևակերպումը փոխարինել «կառուցապատողի հատուկ հաշիվ» ձևակերպմամբ՝ նշված հոդվածում միասնական եզրութաբանություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: