ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2023թ. N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ ավագանին որոշում է`
1. Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N 100-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետում «համայնքի գյուղական բնակավայրերում, որպես լեռնային գյուղեր, հաշվարկել 0,3, իսկ Ջերմուկ քաղաքում՝ 2,0 գործակիցների կիրառմամբ։» բառերը փոխարինել «հաշվարկել օրենքով սահմանված դրույքաչափերով՝ առանց գործակիցների կիրառման։»։
2) որոշման 2-րդ կետով սահմանված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Կողմ -11
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
2023 թ․ փետրվարի 24 ք. Ջերմուկ |
Հավելված ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի N 10-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.04.2023, N 34-Ն | 29.04.2023, N 10-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|