հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
27 հուլիսի 1971 թվականի N 462
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Հաստատել կից բերվող Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կանոնադրությունը:
2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1957 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու» մասին N Պ-354 որոշումը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թ. հուլիսի 27-ի N 462 որոշմամբ |
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն հանդիսանում է միութենական-հանրապետական մարմին և իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին:
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն իրականացնում է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ղեկավարությունը Հայկական ՍՍՀ-ում և պատասխանատվություն է կրում հեռուստատեսային ծրագրերի և ռադիոծրագրերի գաղափարական-քաղաքական և գեղարվեստական մակարդակի համար, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների վիճակի և հետագա զարգացման համար և հեռուստատեսային հաղորդումներ և ռադիոհաղորդումներ ստեղծելու համար օգտագործվող տեխնիկական միջոցների զարգացման համար:
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն իրականացնում է անմիջականորեն իրեն ենթակա կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների ղեկավարությունը:
2. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հիմնական խնդիրներն են հանդիսանում.
մարքսիզմ-լենինիզմի, Սովետական միության կոմունիստական կուսակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցության համագումարների, սմկկ կառավարության և հայկական սսհ կառավարության որոշումների պրոպագանդումը.
աշխատավորների մոբիլիզացումը` կոմունիստական շինարարության խնդիրների լուծման համար, գիտատեխնիկական առաջընթացի և ժողովրդատնտեսական պլանների հաջող կատարման համար մղվող պայքարում, ինչպես նաև արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության մեջ և ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերում առաջավոր փորձի տարածման համար.
բուրժուական գաղափարախոսության, բարոյականության և ռեակցիոն պրոպագանդայի մերկացումը, հանրապետության աշխատավորների դաստիարակումը կոմունիստական գաղափարականության և բարոյականության, աշխատանքի նկատմամբ գիտակից վերաբերմունքի ոգով, հասարակական շահերի մասին հոգատարության, սոցիալիստական օրինականության և սոցիալիստական համակեցության նորմաների պահպանման, սովետական հայրենասիրության և պրոլետարական ինտերնացիոնալիզմի ոգով.
ՍմԿԿ-ի և սովետական կառավարության ներքին և արտաքին քաղաքականության, ժողովուրդների բարեկամության և սոցիալ-տնտեսական տարբեր կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության քաղաքականության լուսաբանումը, սովետական ժողովրդի կյանքի, կոմունիզմի կառուցման գործում նրա հաջողությունների լայն ցուցադրումը, կապիտալիստական սիստեմի նկատմամբ սոցիալիստականի առավելությունների բացահայտումը, իմպերիալիստական պետությունների ռեակցիոն ներքին և ագրեսիվ արտաքին քաղաքականության մերկացումը.
մարքսիզմ-լենինիզմի և պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքների հիման վրա միջազգային կոմունիստական և բանվորական շարժման միասնության համար սմկկ- ի մղած պայքարի լուսաբանումը, սոցիալիզմի համաշխարհային սիստեմի նվաճումների, խաղաղության, դեմոկրատիայի և սոցիալիզմի համար ժողովուրդների մղած պայքարի մասսայականացումը, կապիտալի երկրներում դասակարգային պայքարի և իմպերիալիստական ճնշման դեմ գաղութային և կախյալ երկրների ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման լուսաբանումը.
Սովետական Հայաստանի, սսհմ ժողովուրդների գրականության և արվեստի, ինչպես նաև արտասահմանյան առաջադիմական գրականության և արվեստի լավագույն ստեղծագործությունների, հայրենական և համաշխարհային գրականության ու արվեստի դասական երկերի մասսայականացումը.
հեռուստադիտողներին և ռադիոլսողներին օպերատիվ ինֆորմացիա տալը Սովետական միությունում, հանրապետությունում և արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին.
հեռուստատեսության և ռադիոհաղորդումների հետագա զարգացման ապահովումը.
միասնական տեխնիկական քաղաքականության կիրառումը և հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների բնագավառում գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ու առաջավոր փորձի արմատավորումը, արտադրության տեխնիկա-տնտեսական բարձր ցուցանիշների ապահովումը ենթագերատեսչական ձեռնարկություններում.
Կոմիտեին հատկացվող կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործումը և դրանց արդյունավետության բարձրացումը, շինարարության արժեքի իջեցումը և ժամկետների կրճատումը, օբյեկտների և հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկումը.
աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման արմատավորումը կոմիտեի սիստեմում, ենթագերատեսչական կազմակերպությունների, ձեռնարկությունների ու հիմնարկությունների ապահովումը որակյալ կադրերով, կադրերի պատրաստման և նրանց որակավորման բարձրացման կազմակերպումը, կադրերի ուսումնասիրումը և պրոֆեսիոնալ տեսակետից պատրաստված ու քաղաքականապես հասուն մասնագետների առաջքաշումը ղեկավար աշխատանքի, մրցույթների սիստեմի օգտագործումը հեռուստատեսության և ռադիոհաղորդումների բնագավառում ստեղծագործական աշխատողների պաշտոնների զբաղեցման համար.
Կոմիտեի սիստեմի կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների բանվորների ու ծառայողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, նրանց համար աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը:
3. հայկական սսհ մինիստրների սովետի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն իր գործունեությամբ ղեկավարվում է ՍՍՀՄ-ի և Հայկական ՍՍհ-ի օրենքներով, ՍՍՀՄ գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍհ գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ կառավարության և հայկական սսհ կառավարության որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ մինիստրների սովետի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հրամաններով ու հրահանգներով և այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև ներկա Կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Պետական կոմիտեի սիստեմի կազմակերպություններում, հիմնարկություններում և ձեռնարկություններում:
4. հայկական սսհ մինիստրների սովետի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն իր վրա դրված խնդիրներին համապատասխան.
ա) կազմակերպում է հեռուստատեսային հաղորդումներ և ռադիոհաղորդումներ հանրապետության բնակչության և արտասահմանյան երկրների համար.
բ) ապահովում է աշխատանքը հեռուստատեսային ֆիլմեր, գրական և երաժշտական ստեղծագործություններ, հեռուստատեսության և ռադիոյի համար ներկայացումներ ու հաղորդումներ ստեղծելու ուղղությամբ.
գ) սահմանված կարգով հեռուստատեսության և ռադիոյի համար կազմակերպում է լավագույն հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների, գրական և երաժշտական ստեղծագործությունների մրցույթներ, անց է կացնում հեռուստատեսային և ռադիոփառատոներ.
դ) մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ կազմակերպում է ուսումնա-կրթական հաղորդումներ հեռուստատեսությամբ և ռադիոյով.
ե) կազմակերպում է հանրապետության կարևորագույն իրադարձությունների, քաղաքական, պետական, հասարակական ու տնտեսական գործիչների, արդյունաբերության, շինարարության առաջավորների, գիտության և կուլտուրայի ներկայացուցիչների ելույթների, ինչպես նաև գրական, երաժշտական և այլ ստեղծագործությունների նկարահանումներ ու ձայնագրություններ` հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերում օգտագործելու համար.
զ) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում հեռուստատեսային հաղորդումների, ռադիոհաղորդումների և ֆիլմերի արտադրության ծավալների հեռանկարային ու տարեկան պլանները, ինչպես նաև` հեռուստատեսային ֆիլմերի արտադրության թեմատիկ պլանները: Հաստատում է ենթագերատեսչական կազմակերպությունների ու ձեռնարկությունների արտադրական-ֆինանսական պլանները, ինչպես նաև խմբագրական և գեղարվեստական-արտադրական անձնակազմի, վարչա-կառավարչական ապարատի կառուցվածքն ու թվաքանակը.
է) ապահովում է ենթագերատեսչական հիմնարկությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների նյութատեխնիկական մատակարարումը, սահմանված կարգով բաշխում է սարքավորումների, մեքենաների և նյութատեխնիկական այլ ռեսուրսների հատկացված ֆոնդերը, վերահսկողություն է իրականացնում նշված ֆոնդերի իրացման և ըստ նշանակության օգտագործման նկատմամբ.
ը) կազմակերպում է պլանա-ֆինանսական աշխատանքը Կոմիտեի հիմնարկություններում, կազմակերպություններում և ձեռնարկություններում, մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների նախապատրաստման ու անցկացման, կառավարման օրգանները պահելու և այլ միջոցառումների համար ծախսերի նախագծերը, ինչպես նաև կազմում է աշխատանքի պլանների նախագծերը և վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, հաստատում է ծախսերի նախահաշիվները, կազմում է ֆինանսավորման ամփոփիչ պլաններ: Իրականացնում է ենթագերատեսչական հիմնարկությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների ֆինանսավորումը, կազմակերպում է վիճակագրական ու հաշվապահական հաշվառումն ու հաշվետվությունը և վերահսկողություն է իրականացնում դրանց վարելու նկատմամբ, կազմակերպում է վերահսկողության-ստուգման աշխատանքը` գերատեսչական վերահսկողության վերաբերյալ գործող օրենսդրության համապատասխան.
թ) ապահովում է կոմիտեի սիստեմում հեռուստատեսային հաղորդումներ և ռադիոհաղորդումներ ստեղծելու և հեռուստատեսային ֆիլմեր արտադրելու համար օգտագործվող տեխնիկական միջոցների ճիշտ բաշխումն ու արդյունավետ զարգացումը, ինչպես նաև մասնակցում է հայկական սսհ կապի մինիստրության սիստեմի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների տեխնիկական միջոցների տեղաբաշխումը որոշելու գործին.
ժ) պայմանագրեր է կնքում հայկական սսհ կապի մինիստրության սիստեմի կազմակերպությունների հետ` միջազգային կանալները, կաբելային ու ռադիոռելեային գծերն ու տեխնիկական այլ միջոցները վարձակալելու մասին` հեռուստատեսային ծրագրերն ու ռադիոծրագրերը հաղորդելու համար.
ի) իրականացնում է վերահսկողություն հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների ծրագրերի ընդունման որակի նկատմամբ, ինչպես նաև հայկական սսհ