ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) լրացնել հետևյալ բովանդակությամբ 681-րդ հոդվածով`
«Հոդված 681. |
Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը |
Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը` օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 77-րդ հոդվածի «Ազգային ժողովը, ի դեմս Ազգային ժողովի վերահսկիչ պալատի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|