ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 27-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) 43-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն բացառությունը չի տարածվում «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 6 հոդվածի չորրորդ մասով նախատեսված տեղեկությունների վրա:».
բ) 1-ին մասի երրորդ պարբերության «ա-զ» կետերում» բառերը փոխարինել «ա-ե» կետերում» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս`
«8. Կենտրոնական բանկը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ հավաքագրել բանկերի կողմից հրապարակվող ավանդների ընդունման, վարկերի տրամադրման, ինչպեu նաև մատուցվող այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը և իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եռամսյակային կտրվածքով անփոփոխ հրապարակել հավաքագրված տեղեկատվությունը` ըստ բանկերի:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|