«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50506369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
11 հոկտեմբերի 2006 թ. |
N 279-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 278-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով.
ՀՀ Լոռու մարզպետի 2004 թվականի սեպտեմբերի 8-ի «ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 278-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշմամբ հաստատված «Աշխատակարգ ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի» թիվ 2 հավելվածի`
1. 11-րդ կետի «, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը հանել.
2. 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում.»:
ՀՀ Լոռու մարզպետ |
Հ. Քոչինյան |