«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2006 թվականի N 593-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1177-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված համաձայնագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների 2005 թվականին իրականացված ծախսերը «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 3,587,982 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 12 |