«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
22 մարտի 2007 թվականի N 341-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով «Հայոց լեզու և գրականություն» առարկայից պետական ավարտական և միասնական քննության կազմակերպման ու անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2007 թվականի երկրորդ եռամսյակում (աճողական` առաջին կիսամյակում) հատկացնել 45000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|