ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2024 թվականի N 1618-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 908-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը սահմանելու մասին» N 908-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2004 թվականի N 908-Ն
ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրասված ապրանքների համապատասխանության մասին եզրակացության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 908-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող՝ արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացության տրամադրման կարգը։
2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում ԱՏԳ ԱԱ 4405 00 000, 4408, 4411-4421 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև «Վերաարտահանում» կամ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված ապրանքների վրա:
3. Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «Հայանտառ» ՊՈԱԿ) կողմից տրված արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացությունը (այսուհետ` եզրակացություն), ինչը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ` համաձայն ձևի:
4. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը եզրակացությունը տրամադրում կամ մերժում է սույն կարգի 6-րդ կետում նշված հայտը, ինչպես նաև ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Եզրակացությունը մերժվում է սույն կարգի 9-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում։
5. Փորձաքննության արդյունքների կամ լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջ լինելու դեպքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացությունը տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի կամ տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
6. Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացություն ձեռք բերողը (այսուհետ՝ հայտատու) ներկայացնում է էլեկտրոնային եղանակով լրացված հայտ` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա, ինչպես նաև՝ ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթեր:
7. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացությունը տրամադրվում է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ հայտատուի դիմումի հիման վրա այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև` անհաղթահարելի ուժի առկայության դեպքում համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:
8. Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացությունը ենթակա չէ օգտագործման այլ անձանց կողմից:
9. Եզրակացությունը տալու գրավոր մերժման հիմք են հանդիսանում`
ա) ներկայացված փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը,
բ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,
գ) պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայությունը,
դ) արտահանվող փայտանյութի տեսակի անհամապատասխանությունը ձեռք բերված փայտանյութի տեսակին,
ե) արտահանվող փայտանյութի քանակի անհամապատասխանությունը ձեռք բերված փայտանյութի քանակին։
10. Եզրակացությունը տալու անհիմն մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Ձև
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
C E R T I F I C A T E
N_________
Արտահանող (կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը) Exporter (name, address, contacts) |
______________________________ ______________________________ |
Ձեռքբերման անդորրագիր կամ հաշիվ-ապրանքագիր (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, անդորրագրի կամ հաշիվ-ապրանքագրի համարը) Invoice (name, address, number) |
______________________________ ______________________________ |
Ձեռք բերված փայտանյութի տեսակը, քանակը (Type and quantity of wood) |
______________________________ ______________________________ |
Արտահանվող փայտանյութի տեսակը, քանակը (Type and quantity of wood for export) |
______________________________ ______________________________ |
Արտահանվող փայտանյութի համապատասխանությունը ձեռք բերված փայտանյութի տեսակին և քանակին (Type, nature, quantity and Certificate of Origine of wood for export) |
______________________________ ______________________________ |
Եզրակացության գործողության ժամկետը Validity period of certificate |
Գործողության սկիզբը ___ ____________ 20 թ. Valid from Գործողության ավարտը ____ _________ 20 թ. Valid up to |
Ձեռք բերված փայտանյութի բացթողման անդորրագիրն օրինական է:
Տրված է ____ ______________ 20 թ.
Կ. Տ.»։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2024 թվական: