ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
25 հունիսի 2024 թ. |
N 174-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի 2022թ. բյուջեի «Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում» ծրագրով ձեռք բերված, 53 000 000 (հիսուներեք միլիոն դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ մաքրման սարքը /ավտոբուսների և տրոլեյբուսների դարպասային լվացակայան/ սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. հունիսի 25 Երևան |