Գլխավոր տեղեկություն
Номер
N 250-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.03.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.03.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.03.2022
Дата вступления в силу
04.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2022 թվականի N 250-Լ

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետը, 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն (այսուհետ՝ որոշում) ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել որոշման N 1 հավելվածով նախատեսված, իրենց ենթակայության կարևորագույն նշանակության օբյեկտների վերաբերյալ ծրագրային առաջարկները (առաջնահերթությունների, ֆինանսավորման աղբյուրի և միջոցառումների ժամանակացույցի մասով):

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ որոշման 2-րդ կետով նախատեսված առաջարկներն ստանալուց հետո եռամսյա ժամկետում դրանք ամփոփել, կազմել առաջնահերթ միջոցառումների ծրագիր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

03.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 250-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

NN

ը/կ

Օբյեկտի անվանումը

Ծանոթություն

Օբյեկտի գտնվելու վայրը

1.

ՀՀ Ազգային ժողովի շենք*

Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1949-1950 թթ. (Հ)

ք. Երևան,

Մարշալ Բաղրամյան պող., 19 շենք (Կենտրոն վարչական շրջան)

2.

ՀՀ կառավարության մասնաշենքեր (Կառավարական տուն 1)

Հեղինակ` Ա. Թամանյան, Գ. Թամանյան, կառուցվել է 1929 թ., 1941 թ., 1952 թ. (Հ)

ք. Երևան, Հանրապետության հրապարակ (Կենտրոն վարչական շրջան)

3.

ՀՀ սահմանադրական դատարանի շենք

Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1969 թ. (Հ)

ք. Երևան,

Մարշալ Բաղրամյան պող., 10 շենք (Կենտրոն վարչական

շրջան)

4.

Երևան քաղաքի դատախազության շենք

Հեղինակ` Ն. Բաև, կառուցվել է 1938 թ. հանրապետական նշանակության կառույց (Հ)

ք. Երևան, Հանրապետության փող., 85 շենք (Կենտրոն վարչական

շրջան)

5.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենք*

Հեղինակ` Գ. Քոչար, կառուցվել է 1936 թ. (Հ)

ք. Երևան, Նալբանդյան փող., 104 շենք

(Կենտրոն վարչական

շրջան)

6.

ՀՀ ոստիկանության շենք

Հեղինակներ` Ա. Տեր-Ավետիքյան,

Կ. Հովհաննիսյան, կառուցվել է 1947 թ. (Հ)

ք. Երևան, Նալբանդյան փող., 130 շենք

(Կենտրոն վարչական շրջան)

7.

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի շենք

Հեղինակներ` Ս. Սաֆարյան, Մ. Մանվելյան, կառուցվել է 1943 թ. (Հ)

ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24

շենք

(Կենտրոն վարչական շրջան)

8.

ՀՀ վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայության շենք*

Հեղինակ՝ Ս. Սաֆարյան, կառուցվել է 1939 թ., վերակառուցվել է 1985 թ. (Տ)

ք. Երևան,

Մաշտոցի պողոտա 47

շենք (Կենտրոն վարչական շրջան)

9.

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք

Հեղինակ՝ Ա. Թամանյան, կառուցվել է 1940 թ., 1953 թ. (Հ)

ք. Երևան, Թումանյան փող., 54 շենք

(Կենտրոն վարչական

շրջան)

10.

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն*

Հեղինակներ՝ Ռ. Ալավերդյան, Ս. Բուրխաջյան, Գ. Մնացականյան, կառուցվել է 1966 թ. (Հ)

ք. Երևան, Սուրբ Գրիգոր

Լուսավորչի փող., 6 շենք

(Կենտրոն վարչական շրջան)

11.

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենք*

Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1957 թ. (Հ)

ք. Երևան, Մաշտոցի պող., 53 շենք

(Կենտրոն վարչական շրջան)

12.

Հայաստանի ազգային պատկերասրահի շենք

Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1977 թ. (Հ)

ք. Երևան,

Արամի փող. 1 (Կենտրոն վարչական շրջան)

13.

Հայաստանի ազգային գրադարանի շենք*

Հեղինակ` Ա. Թամանյան, կառուցվել է 1928-1940 թթ. (Հ)

ք. Երևան,

Տերյան փող., 72 շենք (Կենտրոն վարչական շրջան)

14.

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի շենք*

Հեղինակներ`

Ս. Սաֆարյան, Մ. Մանվելյան, կառուցվել է 1958 թ., 1970 թ. (Հ)

ք. Երևան,

Մարշալ Բաղրամյան պող., 24 շենք (Կենտրոն վարչական շրջան)

15.

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզահամերգային համալիր*

Հեղինակներ` Կ. Հակոբյան,

Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Հ. Պողոսյան, Գ. Մուշեղյան,

Օ. Բերբերյան, կառուցվել է 1984 թ. (Հ)

ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք (Աջափնյակ վարչական

շրջան)

16.

ՀՀ երկաթուղային կայարաններ (այդ թվում՝ Երևանի երկաթուղային կայարանի շենք*)

1. Երևան կայարան (Տիգրան Մեծի 86)

2. Նորագավիթ կայարան (Շենգավիթ համայնք, Նորագավիթ կայարան)

3. Քանաքեռ կայարան (Սարկավագի 106/5)

4. Ալմաստ կայարան

(Ռուբինյանց 25/3)

Հեղինակ`

Է. Տիգրանյան, կառուցվել է 1958 թ. (Հ)

ք. Երևան,

Տիգրան Մեծի պող., 50 շենք

(Էրեբունի վարչական շրջան)

17.

Ստեղծագործական միության շենք. Հայաստանի ճարտարապետների միության շենք՝ (Ա. Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետի

տուն)*

Հեղինակ`

Կ. Հակոբյան, կառուցվել է 1958 թ. (Տ)

ք. Երևան,

Մարշալ Բաղրամյան պող., 17 շենք (Կենտրոն վարչական շրջան)

18.

Ստեղծագործական միության շենք. Հայաստանի նկարիչների միության շենք*

Հեղինակ`

Ռ. Իսրայելյան, կառուցվել է 1958 թ. (Հ)

ք. Երևան,

Աբովյան փող., 16 շենք (Կենտրոն վարչական շրջան)

19.

Հեռուստակենտրոնի հին մասնաշենք*

Հեղինակ`

Ի. Դոխիկյան, կառուցվել է 1955-1957 թթ. (Հ)

ք. Երևան, Գ. Հովսեփյան փ. 26 (Նորք Մարաշ վարչական շրջան)

20.

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն (կայարաններ՝

«Բարեկամություն»,

«Մարշալ Բաղրամյան»,

«Երիտասարդական»,

«Հանրապետության հրապարակ»,

«Սասունցի Դավիթ»,

«Գործարանային»,

«Շենգավիթ»,

«Գարեգին Նժդեհի հրապարակ»,

«Զորավար Անդրանիկ»,

«Չարբախ»)

Հեղինակներ՝ Ֆ.Դարբինյան, Ս. Կնտղցյան, Ա. Զուրաբյան, Ս. Քյուրքչյան, Ռ. Քյուրքչյան, Ջ. Թորոսյան, Մ. Մինասյան, Բ. Արզումանյան Հ.Ղուկասյան,

Ռ. Ջուլհակյան, Ս. Բուրխաջյան, Լ. Գևորգյան, Վ. Մնացականյան, կառուցվել է 1981 թ.

(Հ)

ք. Երևան

 

*Աստղանիշով նշված օբյեկտներն ընդգրկված են ՀՀ կառավարության 07.10.2004 թ. N 1616-Ն որոշմամբ հաստատված ցուցակում:

(Հ)՝ հանրապետական նշանակության

(Տ)՝ տեղական նշանակության

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 250-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Միջոցառումների նկարագիրը

Պատասխանատու կատարողը՝

համակատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման չափը և աղբյուրը

Ակնկալվող արդյունքը

1

2

3

4

5

6

7

 

I ՓՈՒԼ

 

 

 

 

 

1.

Նախագծային

աշխատանքների

նախապատրաստա-

կան աշխատանքներ

ելակետային տվյալների

հավաքագրում,

տեխնիկական վիճակի

հետազննություն,

նախագծման և

շինարարության

խոշորացված ծախսերի

հաշվարկ (կարիքի

գնահատում), նկուղային

հատվածների

ուսումնասիրություն՝

ապաստարանների և

թաքստոցների

կազմակերպման

հնարավորությունների

պարզում

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե/ոլորտային

գերատեսչություն

2023 թ.

I

կիսամյակ

ՀՀ պետական կամ

համայնքային

բյուջեների միջոցներ՝

1 օբյեկտի տեխնիկական

վիճակի հետազննության

խոշորացված ծախսեր՝

շուրջ

500.0-1500.0 հազ. դրամ

նախագծային

աշխատանքների

կատարման հիմնավորում,

տեխնիկական

առաջադրանքի կազմում

 

II ՓՈՒԼ

 

 

 

 

 

2.

Նախագծանախա-

հաշվային

փաստաթղթերի

մշակում

նախագծման

թույլտվության ձեռքբերում

(ՃՀԱ), ըստ տեխնիկական

առաջադրանքների գնման

հայտերի պատրաստում,

մրցույթների

կազմակերպում,

պայմանագրերի կնքում,

կատարված

աշխատանքների

հանձնում-ընդունում

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե/ոլորտային

գերատեսչություն

2023 թ.

II կիսամյակ

ՀՀ պետական կամ

համայնքային բյուջեների

միջոցներ՝ խոշորացված

ծախսերի չափով՝ ըստ I

ՓՈՒԼԻ արդյունքների, 1

օբյեկտի նախագծման

համար շուրջ

10,000.0-15,000.0

հազ. դրամ

նախագծային

աշխատանքների

պետական գնման

պայմանագրերի կնքում,

ՀՀ կառավարության

սահմանած կարգով

հաստատված,

համաձայնեցված, արդի

նորմատիվ

փաստաթղթերի

պահանջներին

համապատասխանեցված

նախագծային

փաստաթղթերի

ձեռքբերում

 

III ՓՈՒԼ

 

 

 

 

 

3.

Շինարարական

աշխատանքների

իրականացում

շինարարության

թույլտվության ձեռքբերում,

գնման հայտերի

պատրաստում,

մրցույթների

կազմակերպում,

պայմանագրերի կնքում,

կատարված

աշխատանքների

հանձնում-ընդունում

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե/ոլորտային

գերատեսչություն

2024 թ.

I-ին կիսամյա-

կից մինչև

2026 թ.

շարունա-

կական

ՀՀ պետական կամ

համայնքային

բյուջեների միջոցներ՝

ըստ II ՓՈՒԼԻ

արդյունքների

(նախահաշվային կամ

պայմանագրային

արժեքների)

շինարարական

աշխատանքների

պետական գնման

պայմանագրերի կնքում,

շինարարական

աշխատանքների

մեկնարկ, տեխնիկական և հեղինակային

հսկողության

ծառայությունների

մատուցում, ընթացիկ

աշխատանքների

վերահսկողություն,

համակարգում, ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետում շինարարական աշխատանքների

իրականացում

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մարտի 2022 թվական: