Գլխավոր տեղեկություն
Номер
N 861-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.10.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
27.10.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
27.10.2021
Дата вступления в силу
28.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 861-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Էֆ-Լայն Թրեյդինգ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01537351) հետ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պատճենահանման սարքի և տոների ձեռքբերում՝ 270,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գիզա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00851914) 2021 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 22,349,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


27.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ