Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.01.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.01.2021
Дата вступления в силу
15.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2021 թվականի N 21-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 27,443,745 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայկական Կարմիր խաչի ընկերության մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքների և տնտեսական ապրանքների մատակարարում՝ 13,307,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2020 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի և տնտեսական ապրանքների մատակարարում՝ 7,995,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 1,030,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Լեյտեն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02245218) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պահեստի վարձակալում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. հունվարի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021թ.

հունվարի 14-ի N 21-Ա

որոշման

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց սոցիալական և առողջապահական կարիքներին, սոցիալական աջակցություն տրամադրել սննդի և հիգիենիկ ծանրոցների տրամադրման միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով։

3.

Բարեգործը

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ ),

Հայաստան, Երևան, Հանրապետության փող., 59 շենք, 8-րդ հարկ, հեռ. +374-10-510060

4.

Ծրագրի կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ քաղ․ Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Բյուջեն՝ 27,443,745 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

2,365 Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդիկ՝ մեծամասամբ կանայք, երեխաներ և տարեցներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

11.01.2021 թ. – 07.02.2021 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով՝

Հումանիտար աջակցության տրամադրում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած, սոցիալապես անապահով անձանց, ինչը ներառում է սննդային ապրանքների և հիգիենիկ պարագաների ձեռքբերում, տեսակավորում, փաթեթավորում, բեռնափոխադրում և բաշխում, ինչպես նաև պահեստի վարձակալություն։

Ժամանակահատված՝ 11 հունվարի 2021 թ․– 7 փետրվարի 2021 թ․

Բյուջե՝ 26,120,325 դրամ

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսերը՝ 1,323,420 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը՝ 620,000 դրամ, ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գրենական պիտույքների ձեռքբերում, կոմունալ վճարումներ, հեռահաղորդակցության ծառայությունների վճարումներ, սարքավորումների սպասարկում՝ 703,420 դրամ։

10.

Ձեռք բերվող /ներմուծվող/ ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալներն ու նախատեսվող գինը։

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիրը՝

1. Սննդային ապրանքների ձեռքբերում, որի գումարը կազմում է 19,168,325 դրամ:

2. Հիգիենիկ պարագաների ձեռքբերում, որի գումարը կազմում է 5,472,000 դրամ

3. Բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում, որի գումարը կազմում է 1,030,000 դրամ:

4. Պահեստի վարձակալության ծառայություն, որի գումարը կազմում է 450,000 դրամ

5. Գրենական պիտույքների ձեռքբերում՝ որի գումարը կազմում է 200,000դրամ

6. Կոմունալ վճարումներ, հեռահաղորդակցության ծառայությունների վճարումներ, սարքավորումների սպասարկում, որի գումարը կազմում է 503,420 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսերը՝ 1,323,420 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը՝ 620,000 դրամ, ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գրենական պիտույքների ձեռքբերում՝ 200,000 դրամ, կոմունալ վճարումներ, հեռահաղորդակցության ծառայությունների վճարումներ, սարքավորումների սպասարկում՝ 503,420 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հաշվետվություններ կտրամադրի «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ)», ինչպես նաև կատարվելու է պարբերական մոնիթորինգ։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում։ Ըստ սահմանված կարգի՝ հաշվետվություններ կներկայացվեն ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ