Գլխավոր տեղեկություն
Номер
N 624-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2020
Дата вступления в силу
28.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2020 թվականի N 624-Ա

 

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-179-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մայիսի 27-ի N 624-Ա

որոշման

 

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի
նախագիծը
ներկայացնելու
ժամկետը

Իրավական ակտի նախագիծը մշակողը (համակատարողը)

Իրավական ակտն
ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման
աղբյուրը

Իրավական ակտն ընդունելու իրավական հիմքը

«Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքների էներգետիկ բնութագրերի պահանջներն ու խմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2020 թ.

դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ oրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան