Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 15
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (13.01.1995-17.04.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.01.1995
Дата вступления в силу
13.01.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.04.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 1995 թվականի թիվ 15

 

ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մայիսի 24-ի «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիային միանալու մասին» որոշումից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի առաջին հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու պետական լիազորված մարմիններ նշանակել`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` հանրապետության ժողովրդական դատարանների կողմից կայացված դատավճիռների, վճիռների, որոշումների կատարողական փաստաթղթերի, ինչպես նաև նոտարական կարգով հաստատված և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ կազմված փաստաթղթերի վրա.

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մնացած բոլոր փաստաթղթերի վրա:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սույն որոշմամբ ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմինների նշանակման մասին սահմանված կարգով տեղյակ պահել Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը: