Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 58-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2020-10.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.01.15/3(671) Հոդ.11
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
27.12.2019
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
27.12.2019
Дата вступления в силу
25.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2019 թ.

թիվ 58-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի փետրվարի 24-ի ««Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 210-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 58-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_20863

Բաժին I. Ընդհանուր տեղեկություններ

 

Տողի

համարը

 

Ընդամենը

Ա

Բ

1

1.

Ընդհանուր մակերեսը, հա

 

2.

Կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը, հա

 

3.

 որից` ձմեռման համար նախատեսված

 

4.

Հիմնական աշխատողների թվաքանակը, մարդ

 

5.

Այցելուների թվաքանակը, մարդ

 

6.

 նրանցից` միջոցառումների շրջանակում անվճար այցելուներ

 

7.

Իրականացված միջոցառումների քանակը, միավոր

 

8.

Էքսկուրսիաների քանակը, միավոր

 

9.

 որից` դպրոցականների համար

 

10.

Էքսկուրսիաների մասնակիցների թվաքանակը, մարդ

 

11.

 նրանցից` դպրոցականներ

 

12.

Էկոկրթության դասաժամերի քանակը, միավոր

 

13.

 դրանցում ունկնդիրների թվաքանակը, մարդ

 

 

Բաժին II. Ցուցադրման ենթակա կենդանիների տեսակային կազմը և քանակն ըստ տեսակների տարեվերջի դրությամբ և դրանց տարեկան շարժը

միավոր

Տողի

հա-մարը

Կենդանիների

տեսակները

Տարեվերջին

առկա

դրանցից` գրանցված

Շարժը հաշվետու տարում

բնության պահպա-նության միջազգա-

յին միության

Կարմիր ցուցակում

Հայաստանի Հանրա-պետության Կարմիր գրքում

ծնված

ձեռք բերված

այլ ելք

անկում

խոտանում

տեսակ-ների քանակը

գլխա-քանակը

տեսակ-ների քանակը

գլխա-քանակը

տեսակ-ների քանակը

գլխա-քանակը

տեսակ-ների քանակը

գլխա-քանակը

տեսակ-ների քանակը

գլխա-քանակը

տեսակ-ների քանակը

գլխա-քանակը

տեսակ-ների քանակը

գլխա-քանակը

տեսակ-ների քանակը

գլխա-քանակը

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

14.

Ընդամենը

                               

15.

 այդ թվում`

երկկենցաղներ

                               

16.

 սողուններ

                               

17.

 կաթնասուններ

                               

18.

 այդ թվում`

գիշատիչներ

                               

19.

 սմբակավորներ

                               

20.

 պրիմատներ

                               

21.

 այլ

                               

22.

 ձկներ

                               

23.

 թռչուններ

                               

24.

 դրանցից` գիշատիչներ

                               

25

 անողնաշար կենդանիներ

                               

 

Բաժին III. Ֆինանսական միջոցների մուտքերը և ծախսերը

հազ. դրամ

Ֆինանսական միջոցների մուտքերը

Ֆինանսական ծախսերը

Ֆինան-սական միջոցների մնացորդը տարե-վերջին

ընդա-մենը

այդ թվում`

ընդա-մենը

այդ թվում`

ՀՀ բյուջեից

(պետական, համայնքա-յին)

բնակչությանը մատուցված վճարովի ծառայու-թյուններից

նվիրա-տվու-թյուն-ներից

այլ

նյութա-կան

ոչ նյութա-կան ծա-ռայություն-ների

գործուղ-ման

աշխա-տավարձի և դրան հավա-սարեցված այլ

հիմնավե-րանորոգման, սարքավորում-ների և գույքի ձեռքբերման

այլ

ընդա-մենը

այդ թվում` մուտքի վճարում-ներից

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           

Ղեկավար՝

____________________

 (Ազգանուն, անուն)            

_______________

(Ստորագրություն)         

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ)՝

____________________

(Ազգանուն, անուն)            

 _______________ 

(Ստորագրություն)     

     « ___ »_________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 58-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը կարգավորում է «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

6. «Ընդհանուր մակերեսը» տողում (1.) լրացվում է կենդանաբանական այգու ամբողջ տարածքի մակերեսը, իսկ կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը` տող 2.-ում, որից էլ տող 3.-ում առանձնացվում է կենդանիների ձմեռման համար նախատեսված կառույցների մակերեսը:

7. «Հիմնական աշխատողների թվաքանակը» տողում (4.) լրացվում է կենդանաբանական այգու հիմնական հաստիքային աշխատողների թվաքանակը:

8. «Այցելուների թվաքանակը» տողում (5.) լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգի այցելած մարդկանց թվաքանակը, նրանցից տող 6.-ում առանձնացվում է կենդանաբանական այգում իրականացված միջոցառումների շրջանակում անվճար այցելուների թվաքանակը:

9. «Իրականացված միջոցառումների քանակը» տողում (7.) լրացվում է կենդանաբանական այգում հաշվետու տարում իրականացված միջոցառումների քանակը:

10. «Էքսկուրսիաների քանակը» տողում (8.) լրացվում է հաշվետու տարում ինչպես կենդանաբանական այգու կազմակերպած, այնպես էլ կենդանաբանական այգու աշխատակազմի օժանդակությամբ այլ կառույցների կողմից իրականացված էքսկուրսիաների քանակը, որից տող 9.-ում առանձնացվում են դպրոցականների համար կազմակերպած էքսկուրսիաները:

11. «Էքսկուրսիաների մասնակիցների թվաքանակը» տողում (10.) լրացվում է էքսկուրսիաներին մասնակցած մարդկանց թվաքանակը, որից տող 11.-ում առանձնացվում է դպրոցականների թվաքանակը:

12. «Էկոկրթության դասաժամերի քանակը» տողում (12.) լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգու կազմակերպած Էկոկրթության դասաժամերի քանակը, իսկ դրանցում ունկնդիրների թվաքանակը լրացվում է տող 13.-ում:

 

III. ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԱՐԵՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՐԺԸ

 

13. Հաշվետվության այս բաժնում լրացվում է կենդանաբանական այգու ցուցադրման ենթակա կենդանիների քանակն ըստ տեսակների, որտեղ չի հաշվառվում կերի համար նախատեսված կենդանիների բուծումը: Կենդանիների ընդհանուր քանակից (տող 13.) առանձնացվում են երկկենցաղները (տող 14.), սողունները (տող 15.), կաթնասունները (տող 16.), ձկները (21.), թռչունները (22.) և անողնաշար կենդանիները (24.): Կաթնասունների ընդհանուր քանակից (տող 16.) առանձնացվում են գիշատիչները (տող 17.), սմբակավորները (տող 18.), պրիմատները (տող 19.) և այլ կաթնասունները (տող 20.):

14. Կենդանաբանական այգում տարեվերջի դրությամբ առկա կենդանիների տեսակների քանակն և դրանց գլխաքանակը լրացվում են սյունակներ 1-ում և 2-ում, որոնցից առանձնացվում են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված (սյունակներ 3, 4) և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված (սյունակներ 5, 6) տեսակների քանակն ու դրանց գլխաքանակը:

15. Կենդանիների շարժը հաշվետու տարում` ծնված, ձեռք բերված, այլ ելք, անկում և խոտանում, ըստ տեսակների քանակի և դրանց գլխաքանակի լրացվում է սյունակներ 7-16-ում: Կենդանիների տեսակների քանակը և գլխաքանակը իրարից անկախ ցուցիչներ են, դրանց միջև համեմատականություն գոյություն չունի և չի թույլատրվում դրանք նույնականացնել:

 

IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ

 

16. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

17. Սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

18. Սյունակ 7-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական» սյունակ 8-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների» սյունակ 9-ում լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) սյունակ 10-ում լրացվում է գործուղման ծախսերը,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ» սյունակ 11-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` այլ կազմակերպություններից համատեղությամբ, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատողները) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ` փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները,

5) սյունակ 12-ում լրացվում է կենդանաբանական այգու կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման ծախսերը,

6) վերը նշված տողերով չառանձնացված այլ ծախսերը լրացվում է սյունակ 13-ում:

19. Սյունակ 14-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: