Գլխավոր տեղեկություն
Номер
N 1656-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.11.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.11.2019
Дата вступления в силу
12.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2019 թվականի N 1656-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների միջև երկկողմ համագործակցության հեռանկարների, հանցավորության դեմ պայքարի հետ կապված կարևորագույն հարցերի քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2019 թվականի նոյեմբերի 6-9-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 11-ի N 1656-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-9-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Հ. Գրիգորյան

 - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

 

 Ա. Նիկոյան

 - ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար

 

 Ռ. Ադիլխանյան

 - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ

 

 Ս. Թաիրյան

 - ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ

 

Ռ. Վարդանյան

 - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան