ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
25 դեկտեմբերի 2019 թ. |
N 177-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N 405-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2) շինարարական աշխատանքներն սկսելուց ոչ ավելի վաղ, քան մեկ ամիս առաջ կառուցապատվող օբյեկտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցված` ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված շինարարական հրապարակի կազմակերպումը,»:
2) Հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «աղտոտումն» բառը փոխարինել «աղտոտման» բառով։
3) Հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «եթե շինարարական հրապարակը նախատեսվում է կազմակերպել նախքան շինարարական աշխատանքներ իրականացնելն, ապա» բառերը։
4) Հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«6) եթե կառուցապատումն իրականացվում է փողոցներին հարող հողամասերում, ապա շինարարական հրապարակի կազմակերպման պահից Կառուցապատողը պետք է ապահովի հետիոտնի անվտանգ շարժման համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ, այդ թվում` թեքահարթակներ ունեցող առանձին անցուղի և ժամանակավոր լուսավորություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղադրի ճանապարհային երթևեկության կանոնների լրացուցիչ նշաններ՝ այն նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ,»:
5) Հավելվածի 7-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«8) Կառուցապատողը պետք է կազմակերպի շինարարական աղբի կանոնավոր տեղափոխման աշխատանքները և մինչև աղբի տեղափոխումը այն պահի Կառուցապատվող օբյեկտում, իսկ շինարարական հրապարակի առկայության դեպքում՝ դրա համար շինարարական հրապարակում նախատեսված տարածքում՝ ծածկված անթափանց թաղանթներով կամ փակ տարաների (կոնտեյներներ, պարկեր և այլն) մեջ,»:
6) Հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով՝
«եթե կառուցապատումն իրականացվում է փողոցներին հարող հողամասերում, ապա շինարարության թույլտվությամբ սահմանված սկզբնական, իսկ ժամկետի երկարաձգման դեպքում՝ երկարաձգված ժամկետում կառուցապատումը չավարտվելու դեպքում կառուցապատվող հողամասին հարող և շինարարական հրապարակի սահմաններում ներառված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության մասին պայմանագիրը ենթակա է Երևանի քաղաքապետի կողմից միակողմանի վաղաժամկետ լուծման, և Կառուցապատողը պարտավոր է Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում իր հաշվին վերացնել հետիոտնի շարժման համար կազմակերպված ժամանակավոր հարմարությունները և վերականգնել մայթը, ընդ որում Կառուցապատողը պարտավոր է վերականգնված մայթը սահմանազատել կառուցապատվող տարածքից՝ շինարարական հրապարակի ցանկապատման համար օգտագործված շինարարական նյութերին համանման նյութերով։ Երևանի քաղաքապետը մայթի վերականգնման պահանջը ներկայացնում է՝ բնականոն երթևեկության վերականգնման և տարածքի բարեկարգման անհրաժեշտությունից ելնելով, քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից տրված՝ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացության հիման վրա, որի ստացման ծախսը ենթակա է փոխհատուցման Կառուցապատողի կողմից։ Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում մայթը Կառուցապատողի կողմից չվերականգնվելու դեպքում, այն ենթակա է վերականգնման և սահմանազատման Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Կառուցապատողի հաշվին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Երևանի քաղաքապետ |
Հ. Մարության |