Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 63-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2019-05.12.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.11.29/29(632).1 Հոդ.267.6
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
12.11.2018
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
12.11.2018
Дата вступления в силу
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 նոյեմբերի 2018 թ.

թիվ 63-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 17-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 16-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 63-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_18255

1. Բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը` կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով

(1520 մմ ռելսամեջով) 

Ցուցանիշի անվանումը

Տողի

համարը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

1

Փոխադրվել են բեռներ, տոննա

110

 

Փոխադրվել են բեռներ, վագոններ (հատ)

120

 

Բեռնաշրջանառություն, հազար տոննա-կմ

130

 

2. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները` կատարված կազմակերպության սեփական կամ

վարձակալած միջոցներով

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Վագոնների բեռնումը,
տոննա

Վագոնների բեռնաթափումը,
տոննա

ընդամենը

այդ թվում՝ ընդհանուր մեքենա-յացմամբ

ընդամենը

այդ թվում՝ ընդհանուր մեքենա-յացմամբ

Ա

Բ

1

2

3

4

Կազմակերպության սեփական, վարձակալած ուղիների վրա, ընդհանուր օգտագործման ուղիների վրա և այլ կազմակերպությունների ոչ ընդհանուր օգտագործման ուղիների վրա

210

       

3. Սեփական գնացքաքարշերի, վագոնների քանակը տարվա վերջի դրությամբ

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ընդամենը

այդ թվում՝
սարքին

Ա

Բ

1

2

Էլեկտրաքարշեր

310

   

Ջերմաքարշեր

320

   

Մայրուղային բեռնատար վագոններ

330

   

Բեռնատար վագոններ արդյունաբերության համար

340

   

4. Սեփական երկաթուղային գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ, կմ

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

1

Շահագործվող գծի երկարությունը

410

 

Բացված գծի երկարությունը

420

 

5. Հասույթը, շահագործական ծախսերը և աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

1

Արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքներից (ծառայություններից) ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ

510

 
Բեռների փոխադրումների շահագործման ծախսերը, հազար դրամ

520

 

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ

530

 

Ղեկավար

__________________________ __________________________
 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

__________________________ __________________________
 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

     
   

«_ _ »______ ____20___թ.

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 63-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»

 

ՁԵՎ 1-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունները ներկայացնում են ներքոնշյալ կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ հttp://www.arlis.am/Aոոexes/4/GT30.1-13page1730-2124iոk1392.dօc հղումը).

1) Կազմակերպությունները, որոնք հաշվետու տարվա վերջում հաշվեկշռում ունեն կամ վարձակալել են գնացքաքարշեր, գնացքներ, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր (մերձատար, միջարտադրամասային, ներգործարանային, քարհանքային),

2) երկաթգծի կայարանները, որոնք ունեն մերձատար ուղիներ և նշանակված են սպասարկելու առանձին կազմակերպություններին,

3) կազմակերպությունները, որոնք ունեն մերձատար ուղիներ՝ կցված ընդհանուր օգտագործման ուղիներին,

4) կազմակերպությունները, որոնք ունեն մերձատար ուղիներ՝ կցված այլ կազմակերպությունների ուղիներին (կոնտրագենտներ):

Հաշվետվությունը չեն ներկայացնում ժամանակավոր մերձատար ուղիներ ունեցող կազմակերպությունները:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը` կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով (բաժին 1), Բեռնման-բեռնաթափման աշխատանքները, կատարված կազմակերպության սեփական կամ վարձակալած միջոցներով (բաժին 2), Սեփական գնացքաքարշերի, վագոնների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Սեփական երկաթուղային գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 4), Եկամուտները, շահագործման ծախսերը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը (բաժին 5):

7. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիները սպասարկում են առանձին կազմակերպություններին՝ կապված ընդհանուր օգտագործման երկաթուղային ցանցով, չընդհատվող երկաթգծով:

8. Բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը` կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով բաժինը լրացվում է տվյալ մերձատար ուղին շահագործող կազմակերպության կողմից (անկախ նրանից, այն համարվում է ուղու սեփականատեր, թե` վարձակալող)` բեռների փոխադրման ապրանքագրերի տվյալների հիման վրա:

9. Ցուցանիշները լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

1) եթե մերձատար ուղին օգտագործում է ոչ միայն սեփականատեր կամ վարձակալող կազմակերպությունը, այլ նաև հաշվետվություն չկազմող այլ կազմակերպությունները (օրինակ` կոնտրագենտները, որոնք ունեն պահեստներ հաշվետու կազմակերպությանը կից ուղուն), ապա դրա բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը պետք է ընդգրկվեն 1 բաժնում` հաշվետվություն կազմող կազմակերպության կողմից.

2) երրորդ կազմակերպության մերձատար ուղուն կից մերձատար ուղու սեփականատեր կամ վարձակալող կազմակերպությունը, բեռնաշրջանառությունը որոշելիս, հաշվի է առնում ոչ թե մինչև հարևան կազմակերպության հիմնական մերձատար ուղուն կից կետը փոխադրման հեռավորությունը, այլ՝ մինչև երկաթգծի ընդհանուր օգտագործման ճանապարհին կից կետը փոխադրման հեռավորությունը (այսինքն` ամբողջ հեռավորությունը սեփական և հարևան կազմակերպության ուղիներով):

10. Հաշվետվության 1-ին բաժնում հաշվետու կազմակերպությունները ցույց են տալիս`

1) կազմակերպության ոչ ընդհանուր օգտագործման ուղիով բոլոր բեռների փոխադրումները (անկախ շարժակազմի պատկանելությունից)՝ ուղարկված և ստացված ընդհանուր օգտագործման ցանցից.

2) միայն մերձատար ուղիներով բեռների փոխադրումները սեփական կամ վարձակալած շարժակազմով՝ առանց ընդհանուր օգտագործման ցանց դուրս գալու (ներքին փոխադրումները): Ներարտադրամասային փոխադրումները հաշվետվության մեջ չեն մտնում:

11. Փոխադրվել են բեռներ կազմակերպության ուղիներով, տոննա (110) և Փոխադրվել են բեռներ կազմակերպության ուղիներով, վագոն (հատ) (120) տողերում ցույց է տրվում կազմակերպության ուղիներով փոխադրումների ընդհանուր ծավալը:

12. Բեռնաշրջանառությունը, հազար տոննա-կմ (տող 130) ցուցանիշը որոշվում է փոխադրված բեռների քանակի (տոննա) և փոխադրման հեռավորության արտադրյալով, ներառյալ հարևան մերձատար ուղու հեռավորությունը (եթե այդ ուղիով շարունակվում է բեռների փոխադրումը):

13. Հաշվետվության 2-րդ բաժնում ցույց են տալիս վագոնների բեռնումը և բեռնաթափումը առանձին-առանձին՝ կատարված ինչպես երկաթուղային (տրանսպորտային) արտադրամասի, այնպես էլ հաշվետու կազմակերպության այլ արտադրամասերի բեռնիչների և մեխանիզմների միջոցով: Բաժինը լրացվում է կատարված աշխատանքների ակտերի և կարգագրերի տվյալների հիման վրա:

14. Կազմակերպության սեփական, վարձակալած ուղիների վրա, ընդհանուր օգտագործման ուղիների վրա և կողմնակի կազմակերպությունների ոչ ընդհանուր օգտագործման ուղիների վրա (տող 210) լրացվում է բեռնման-բեռնաթափման աշխատանքների ամբողջ ծավալը, որը կատարվել է տվյալ մերձատար ուղին շահագործող կազմակերպության (ներառյալ հաշվետվություն չկազմող կոնտրագենտները) սեփական կամ վարձակալած միջոցներով: Վագոնների բեռնումը և բեռնաթափումը, որը կատարվել է տվյալ կազմակերպության համար կողմնակի կազմակերպության կողմից, 2-րդ բաժնում չի ընդգրկվում: Հաշվետվության 2-րդ բաժնի 2-րդ և 4-րդ սյունակներում լրացվում է բեռնման և բեռնաթափման ընդհանուր աշխատանքների ծավալը, իսկ 3-րդ և 5-րդ սյունակներում առանձնացվում է մեքենայացմամբ կատարված աշխատանքների ծավալը: Մեքենայացված եղանակով կատարված աշխատանքների ծավալում ընդգրկվում են այն բեռնման-բեռնաթափման աշխատանքները, որոնք կատարվել են տարբեր տեսակի բարձման տրանսպորտային սարքավորումներով՝ տրանսպորտյորներով (ծանր բեռներ փոխադրելու համար), ավտոկռունկներ, ավտոբեռնիչներ, ինչպես նաև ինքնաբեռնող շարժակազմ և այլն: Հաշվետվության 2-րդ բաժնում չեն ներառվում ներարտադրամասային փոխադրումների, ինչպես նաև բեռների պահեստավորման հետ կապված բեռնման-բեռնաթափման աշխատանքները:

15. Հաշվետվության 3-րդ բաժնի 2-րդ սյունակում լրացվում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի քանակը հունվարի 1-ի դրությամբ (նույնիսկ եթե դրանք չեն շահագործվել կամ վարձակալվել են այլ կազմակերպությունների կողմից): Հաշվետվության 3-րդ բաժինը լրացվում է շարժակազմի տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա: Կազմակերպության հաշվեկշռում առկա վագոնները, որոնք օգտագործվում են որպես բնակատեղի և այլ կարիքների համար, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործվող գնացքաքարշերը, նույնպես ընդգրկվում են 3-րդ բաժնում: Վարձակալված շարժակազմը 3-րդ բաժնում չի ընդգրկվում: Հաշվետվության 3-րդ բաժնի 3-րդ սյունակում լրացվում է առկա շարժակազմից տեխնիկապես սարքինների քանակը: 3-րդ սյունակի ցուցանիշում չի ներառվում հիմնական և ընթացիկ նորոգման մեջ գտնվող և այդ նորոգումների համար սպասող, ինչպես նաև վերանորոգման համար ոչ պիտանի, կազմակերպությունից դուրսգրման ենթակա (խոտան) շարժակազմը:

16. Այն ջերմաքարշերը, որոնք իրար միացված են սեկցիաներով (երկու, երեք և ավելի), սակայն կարող են աշխատել ինքնուրույն, տող 320-ում յուրաքանչյուրը հաշվառվում է որպես առանձին միավոր:

17. Մայրուղային բեռնատար վագոններին (տող 330) են դասվում ծածկած վագոնները, ցիստեռնները, ցեմենտատարները, ինչպես նաև քիմիական արտադրանք տեղափոխող հատուկ ցիստեռնները:

18. Արդյունաբերության համար բեռնատար վագոնների (տող 340) ցուցանիշում ցույց են տրվում դումպկարները (ինքնաթափ վագոն), ինչպես նաև տորֆ, կոքս, հանքաքար, տաք չուգուն, ալյուր, անտառանյութ և այլ ապրանքատեսակներ տեղափոխող վագոնները:

19. Հաշվետվության 4-րդ բաժնում ներառվում են նաև արդյունահանող արդյունաբերության հանքերի բաց շահագործման շարժական ուղիները, որոնք գտնվում են մշտական շահագործման մեջ (այսինքն` մշտապես գոյություն ունեն, բայց հանքախորշերին զուգընթաց ենթարկվում են տեղաշարժերի): Փոխադրելի (դաշտային) ուղիները, բացառությամբ արդյունահանող արդյունաբերության լեռնահանքային բաց շահագործման մեջ գտնվողների, ժամանակավոր գծերը, ինչպես նաև նոր կառուցվող գծերը՝ ներառյալ շահագործվողները (բայց համապատասխան ակտերով շահագործման չհանձնված), հաշվառման ենթակա չեն: Հաշվետվության 4-րդ բաժնի ցուցանիշները չեն լրացվում երկաթուղային գծեր վարձակալած կազմակերպության կողմից: Հաշվետվության 4-րդ բաժինը լրացվում է ուղիների տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա:

20. Շահագործվող գծի երկարությունը (տող 410) որոշվում է «մերձատար ուղու սահման» նշանից մինչև երկաթուղային գծերի վերջնակետն ընկած գծերի առանցքի երկարությամբ, անկախ նրանից` ամենաերկար գիծը հանդիսանում է ինքնուրույն, թե այդ հեռավորությունը ընդգրկում է իր մեջ մի քանի ուղիներ, ճյուղավորումներ, վայրէջքներ: Ընդհանուր օգտագործման ճանապարհների ցանց մուտք չունեցող շահագործվող գծերի երկարությունը որոշվում է ըստ կազմակերպությունների վերջնակետերի միջև ընկած գծերի առանցքի երկարության: Շահագործվող գծի երկարության մեջ ընդգրկվում են բոլոր ճյուղավորումները, որոնց վրա կատարվում են բեռնման-բեռնաթափման աշխատանքները: Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների ուղեբաժանքների (բացի գլխավորների) կամ կայարանային ուղիների երկարությունը չի ընդգրկվում շահագործվող գծի երկարության մեջ, նույնիսկ եթե կայարանային ուղիները միաժամանակ օգտագործվում են վագոնների բեռնման և բեռնաթափման համար:

21. Բացված գծի երկարությունը (տող 420) լրացվում է բացված մերձատար ուղու, առանց բացառության բոլոր գծերի (գլխավոր, կայարանային, հատուկ) երկարությունների հանրագումարը: Բացված գիծը ներկայացվում է որպես ձգված միաուղի գիծ: Օրինակ, երկաթգիծը կազմված է 3 ճանապարհներից (գծերից), նրանցից գլխավորը սկզբից մինչև փակուղի կազմում է 1,8 կիլոմետր, նրան կից գծերից մեկը` 0,7 կիլոմետր և մյուսը՝ 0,5 կիլոմետր: Այսպիսով այդ երկաթուղային ճանապարհի բացված երկարությունը կլինի` 1,8+0,7+0,5=3,0:

22. Հաշվետվության 5-րդ բաժինը լրացվում է հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի հիման վրա:

23. Արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքներից (ծառայություններից) ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ (տող 510) լրացվում է արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքներից և ծառայություններից (բեռների փոխադրումներ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներ, բեռների վերամշակում պահեստներում և այլն) ստացված հասույթը:

24. Բեռների փոխադրումների շահագործման ծախսերը, հազար դրամ (տող 520) ներառվում են.

1) կազմակերպության արդյունաբերական երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների հետ կապված աշխատողների (դիսպետչերներ, գնացքակազմող բրիգադաների աշխատողներ, սլաքավարներ, կապի աշխատողներ, գնացքավարներ, շարժակազմի վերանորոգման աշխատողներ և այլ աշխատողներ) աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ,

2) շարժակազմի և բեռնափոխադրումների հետ կապված շինությունների շահագործման ծախսեր (վառելիք, էլեկտրաէներգիա, նյութեր),

3) հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ,

4) այլ ծախսեր (մերձատար ուղու վարձավճար, վագոնների մաքրման վճար և այլն):

25. Շահագործման ծախսերի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման ծախսերը (բեռնիչների, մեխանիզատորների աշխատավարձը, բեռնման-բեռնաթափման մեխանիզացիայի և սարքավորումների ամորտիզացիան, վառելիքը, էլեկտրաէներգիան, տեխնիկական սպասարկումը), վագոնների գերնորմատիվային պարապուրդների համար վճարվող տուգանքները, բեռների փոխադրման սակագինը:

26. Հաշվետվության 530 տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով: