Գլխավոր տեղեկություն
Номер
N 1106-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.03.2018-27.06.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2013.10.30/59(999) Հոդ.1000
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2013
Дата вступления в силу
09.11.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 01.03.18 N 208-Ն)

 

3 հոկտեմբերի 2013 թվականի N 1106-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 01.03.18 N 208-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև ներդրումային ծրագրերը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը մեկ տարվանից մինչև երեք տարի ժամկետով վարձակալության է տրամադրվում կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետի համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով, իսկ երեք տարվանից ավելի ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

2) կազմակերպություններին ամրացված գույքը կարող է տրամադրվել վարձակալության, եթե այն պետական մարմինների կարիքների օգտագործման համար համարվել է ոչ նպատակահարմար:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն (այսուհետ՝ վարչություն) են վերապահվում՝

1) կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդների և մրցույթների կազմակերպումը և անցկացումը.

2) կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության պայմանագրերը կնքելու և պայմանագրային պարտավորությունների կատարումը վերահսկելու գործառույթները՝ պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում վարձակալի կողմից ներկայացված հաշվետվությունների և պայմանագրային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա իրականացվող ուսումնասիրությունների միջոցով։

4. Սահմանել, որ կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին, իսկ Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետին է վերապահվում կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը մինչև երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրման դեպքում՝ վարձակալության տրամադրվող անշարժ գույքը կազմակերպություններից հետ վերցնելու իրավասությունները:

5. Վարչության կողմից կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը՝ մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդների և մրցույթների մասին հայտարարությունները պարտադիր կարգով տեղադրվում են վարչության պաշտոնական կայքում և www.azdarar.am կայքում:

6. Սահմանել, որ հանրակրթական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպության գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության կարող է տրամադրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ գիտական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական, բնապահպանական, սոցիալական ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով:

7. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված համաձայնության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել որոշում կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման վերաբերյալ:

8. Սույն որոշման համաձայն վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 8-րդ կետում նշված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում վարչության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ներկայացմամբ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, որպես դրամաշնորհ, հատկացնել այդ մարմնին` համապատասխան կազմակերպությանը փոխանցելու համար:

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

2. Կազմակերպությանն ամրացված գույքը, եթե այն պետական մարմինների կարիքների օգտագործման համար համարվել է ոչ նպատակահարմար, ապա կարող է մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալությամբ տրամադրվել ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով:

3. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետի համաձայնությամբ, գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման 2-րդ կետի պահանջներին համապատասխան ուղղակի ձևով վարձակալության կարող է տրամադրվել տվյալ պահին գույքի վարձակալ հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձին (այսուհետ՝ վարձակալ), եթե վարձակալը կատարել է վարձակալական պայմանագրով նախատեսված պարտավորությունները և գույքի վարձակալության ժամկետը երկարաձգելու համար դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ՝ վարչություն) վարձակալական պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ: Այս դեպքում՝

1) վարձակալական պայմանագիրը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ առանց գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու.

2) վարձակալի կողմից գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում առավելագույն ժամկետը սահմանվում է 10 տարի:

4. Գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության կարող է տրամադրվել այն ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձին, որը տվյալ գույքի բարելավման նպատակով ներկայացրել է ներդրումային ծրագիր և կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետի համաձայնությամբ վարչություն ներկայացվել է համապատասխան հայտ:

5. Վարչությունը համապատասխան հայտն ստանալուց հետո վարձակալության տրամադրվող տարածքի մասին հայտարարություն է տեղադրում վարչության պաշտոնական կայքում, որը պետք է ներառի տեղեկատվություն տարածքի գտնվելու վայրի, մակերեսի և վարձավճարի չափի մասին:

6. Եթե հայտարարության տեղադրումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ գույքի վարձակալության համար այլ հայտեր չեն ներկայացվել, ապա գույքը վարձակալության է տրամադրվում միակ հայտը ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձին: Այս դեպքում գույքի վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 10 տարի:

7. Եթե սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում տվյալ գույքի վարձակալության համար ընդունվել է մեկից ավելի հայտ, ապա տվյալ գույքը վարձակալության է տրամադրվում մրցույթով՝ որպես մրցույթի պարտադիր պայմաններ սահմանելով գույքի բարելավման համար ներդրումների մեծությունը և վարձակալական վճարի չափը: Գույքի՝ մրցույթով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 10 տարի:

8. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան՝ գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել նաև ավելի երկար վարձակալական ժամկետ:

9. Եթե գույքի վարձակալի կողմից որևէ պարտավորություն չի նախատեսվում բացի վարձավճարի չափից, ապա գույքը վարձակալության է տրամադրվում աճուրդով: Գույքն աճուրդով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 5 տարի:

10. Կազմակերպությանն ամրացված գույքը մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրելու դեպքերում վարձավճարների նվազագույն մեծությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ հաստատված կարգով:

11. Կազմակերպությանն ամրացված գույքն ուղղակի ձևով, աճուրդով կամ մրցույթով` մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը, իսկ Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետը, կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությամբ հայտ է ներկայացնում վարչություն, որը պետք է ներառի՝

1) գույքի՝ մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման հիմնավորումը, սահմանափակումները և վարձակալության տրամադրվող գույքի օգտագործման նպատակը.

2) վարձակալության տրամադրվող գույքի նկարագիրը՝ ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և վարձակալության առաջարկվող ժամկետը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ նվազագույն վարձավճարի հաշվարկման համար անհրաժեշտ շենք, շինությունների վիճակը բնութագրող և առկա ծառայությունների մասին տեղեկատվությունը.

4) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև կադաստրային արժեքի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը.

5) վարձավճարի չափի վերաբերյալ առաջարկություն.

6) մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրվող գույքի գնահատված արժեքը՝ ըստ գնահատման մասին հաշվետվության:

12. Վարչությունը սույն կարգի 11-րդ կետում նշված հայտն ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում այն ընդունելու կամ մերժելու մասին և 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին: Ընդ որում, ներկայացված հայտը մերժվում է, եթե՝

1) չեն ապահովվել սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջները.

2) մինչև 10 տարի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության դեպքում չի ներկայացվել գույքի բարելավման համար ներդրումային ծրագիր.

3) պետության կարիքների համար այդ գույքի օգտագործումը համարվել է առավել նպատակահարմար:

13. Վարչությունը սույն կարգի 11-րդ կետում նշված հայտն ստանալուց հետո, եթե այն բավարարում է սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պայմանները, մշակում է գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման մասին իրավական ակտի նախագիծ, ընդ որում, մեկ տարվանից մինչև երեք տարի ժամկետի դեպքում՝ վարչության պետի հրամանի, իսկ երեք տարվանից ավելի ժամկետի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Մեկ տարվանից մինչև երեք տարի ժամկետի դեպքում հրամանի նախագիծը ներկայացնում է վարչության պետի հաստատմանը, իսկ երեք տարվանից ավելի ժամկետի դեպքում որոշման նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված իրավական ակտերի նախագծերը պետք է ներառեն առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) վարձակալության տրամադրման ձևի մասին՝ համապատասխան հիմնավորումներով.

2) գույքն աճուրդով վարձակալության ներկայացնելու դեպքում՝

ա. գույքի ամսական (տարեկան) մեկնարկային վարձակալական վճարի չափը,

բ. վարձակալության տրամադրման ժամկետը.

3) գույքը մրցույթով վարձակալության ներկայացնելու դեպքում՝

ա. գույքի նվազագույն (մեկնարկային) ամսական (տարեկան) վարձակալական վճարի չափը,

բ. ներդրումային ծրագիր իրականացնելու անհրաժեշտության մասին,

գ. վարձակալության տրամադրման ժամկետը.

4) գույքն ուղղակի ձևով վարձակալության ներկայացնելու դեպքում՝

ա. վարձակալի անունը (անվանումը), նույնականացման տվյալները,

բ. վարձակալության տրվող գույքի ամսական (տարեկան) վարձակալական վճարը.

5) ներդրումային ծրագիր իրականացնելու անհրաժեշտության մասին.

6) գույքի օգտագործման վերաբերյալ առկա սահմանափակումների մասին և այլ տեղեկատվություն:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման (այսուհետ` գույքի վարձակալություն) մրցույթի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

2. Գույքի վարձակալության տրամադրման մրցույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` մրցութային հանձնաժողով):

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

3. Մրցութային հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անձից, որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (հանձնաժողովի նախագահ, քարտուղար, անդամ) կազմակերպության կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետարանի (մեկ անդամ) և կազմակերպության (մեկ անդամ) ներկայացուցիչներ:

4. Գույքի վարձակալության մրցույթ կազմակերպելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և համապատասխան զեկուցագրով ներկայացնում հրապարակման:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովն ընդունում է մրցույթի մասնակցության հայտերը (ըստ սահմանված ձևի), կազմակերպում և անցկացնում է գույքի վարձակալության մրցույթը, ինչպես նաև որոշում գույքի վարձակալության մրցույթի հաղթողին:

6. Մրցութային հանձնաժողովի գործունեությունն իրավազոր է հանձնաժողովի անդամների թվի առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Մրցույթին մասնակցող անդամների թվի առնվազն 2/3-ից պակաս լինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունն իրավազոր չէ:

7. Մրցութային հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած՝ մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփելուց և դրա մասին արձանագրություն կազմելուց ու վարչության պետին ներկայացնելուց հետո:

 

III. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

8. Գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ:

9. Գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`

1) մրցույթի կայացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) մրցույթի կազմակերպչի անունը (անվանումը).

3) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).

4) մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

5) մրցույթով վարձակալության տրվող գույքի անվանումը, մրցույթի պայմանները.

6) մրցույթի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`

ա. գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,

բ. նախավճարի մուծումը հաստատող անդորրագիրը,

գ. ներդրումային ծրագիրը,

դ. գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները (իրավաբանական անձանց համար), քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը,

ե. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը).

7) գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են հրապարակվել լրացուցիչ տեղեկատվություններ.

8) մրցույթի մասնակցության նախավճարների չափը (մասնակցության նախավճարի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ գույքի առնվազն մեկ ամսվա վարձավճարի չափով), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, մրցույթի հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը.

9) ծածկագրերը և դրանք կիրառելու կարգը (պետական գույքը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում).

10) մրցույթի հայտերի ընդունման և բացման ժամկետները, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերի օրերը և ժամերը.

11) մրցույթի կարգին ծանոթանալու և դրա պատճենը տրամադրելու կարգը:

10. Գույքի վարձակալության մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը պետք է սահմանվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ:

11. Գույքի վարձակալության մրցույթի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե դրանցով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

12. Գույքի վարձակալության մրցույթի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է հրապարակել մրցույթի անցկացման մասին նոր հրապարակային ծանուցում՝ հայտարարելով չեղյալ նախկին ծանուցումը:

 

IV. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

13. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:

14. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը՝ մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով՝ անձամբ կամ փոստով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու ժամկետ է համարվում ծրարի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն մուտքագրման օրը և ժամը:

15. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերն առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտը ներկայացնողին:

16. Գույքի վարձակալության մրցույթի հայտատուները, մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերը ներկայացնելու կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը: Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները ենթակա չեն քննարկման:

17. Գույքի վարձակալության մրցույթի հայտը գրանցվում է հատուկ գրանցամատյանում՝ հայտատուին տալով ստացական՝ մրցույթի մասնակցության հայտն ընդունելու մասին:

18. Գույքի վարձակալության մրցույթի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են մրցույթի մասնակցության նախավճարը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի անվամբ բացված մրցույթի (աճուրդի) մասնակցության նախավճարի դրամային հաշվին:

19. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի մուծած նախավճարն ընդգրկվում է մասնակցի առաջարկած` գույքի վարձակալական վճարի գնի մեջ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում, և մրցույթը համարվում է չկայացած:

20. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուները մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով, մրցույթի անցկացման օրվանից հետո 10-օրյա ժամկետում, պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը սույն կարգի 20-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տալիս է մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման մասին հայտ:

22. Սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում մրցույթում հաղթող չճանաչված հայտատուի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից համապատասխան դիմում չներկայացվելու դեպքում մրցույթի մասնակցության նախավճարը հաշվանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:

 

V. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

23. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված օրը և ժամին՝ մրցույթի մասնակցության հայտերի բացման նիստում:

24. Գույքի վարձակալության մրցույթի հայտատուները և նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:

25. Եթե հայտատուների կողմից եղել է առաջարկություն, ապա ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:

26. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ: Մրցութային առաջարկները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն պետական գույքի վարձակալության տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն արժեքներից:

27. Հանձնաժողովը մրցույթի հայտերի բացման նիստում բացում է մրցույթի մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`

1) մրցույթի հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը (նախատեսված լինելու դեպքում) և անունը, ազգանունը (անվանումը).

2) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը հրապարակային ծանուցմամբ մրցույթի համար սահմանված պայմաններին.

3) ամփոփ տվյալներ մրցույթի մասնակցության հայտերում փոփոխություն կատարելու մասին:

28. Այն հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ:

29. Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:

30. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ում առաջարկն առավելագույնս է բավարարում մրցութային պայմանները:

31. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:

32. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:

33. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

34. Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց մրցույթի մասնակիցների համաձայնության:

35. Հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած` մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրություն կազմվելուց հետո:

 

VI. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

 

36. Գույքի վարձակալության մրցույթը համարվում է չկայացած, եթե՝

1) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) մրցույթի հայտատուներից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել.

3) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

37. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:

38. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:

39. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերության:

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման (այսուհետ` գույքի վարձակալություն) աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման 2-րդ կետով սահմանված իրավական ակտով գույքը վարձակալությամբ տրամադրվում է աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին:

3. Գույքի վարձակալության աճուրդի կազմակերպման դեպքում, բացի գույքի վարձակալության վարձավճարի չափից, այլ պայմաններ և սահմանափակումներ չեն կարող սահմանվել:

4. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը (տարածքը) (այսուհետ՝ գույք) մեկ տարվանից ավելի ժամկետով աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը, իսկ Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետը, կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությամբ, հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

5. Գույքի վարձակալության աճուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` վարչություն), ի դեմս «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպիչ) տնօրենի հրամանով ստեղծված աճուրդային հանձնաժողովը (այսուհետ` աճուրդային հանձնաժողով):

 

II. ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

6. Աճուրդային հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անձից, որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երեք անդամ՝ հանձնաժողովի նախագահ, անդամ-քարտուղար և անդամ) կազմակերպության կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետարանի (մեկ անդամ) և կազմակերպության (մեկ անդամ) ներկայացուցիչներ:

7. Գույքի վարձակալության աճուրդ կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտն ընդունվելուց հետո աճուրդային հանձնաժողովը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և համապատասխան զեկուցագրով ներկայացնում է վարչություն` հրապարակելու համար:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում աճուրդային հանձնաժողովն ընդունում է աճուրդի մասնակցության հայտերը, կազմում և անցկացնում է գույքի վարձակալության աճուրդը, ինչպես նաև որոշում գույքի վարձակալության աճուրդի հաղթողին:

9. Աճուրդային հանձնաժողովի գործունեությունն իրավազոր է հանձնաժողովի անդամների թվի 2/3-ի մասնակցության դեպքում: Աճուրդին մասնակցող անդամների թվի առնվազն 2/3-ից պակաս լինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունն իրավազոր չէ, որի մասին տեղեկացվում են աճուրդի անցկացման օրը աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձինք:

10. Աճուրդային հանձնաժողովն իրավասու է գույքի վարձակալության աճուրդի արդյունավետ իրականացման նպատակով գույքի վարձակալության աճուրդը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպության (կազմակերպությունների) (համաձայնությամբ):

11. Աճուրդային հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփելուց և դրա մասին արձանագրություն կազմելուց ու վարչություն ներկայացնելուց հետո:

 

III. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

12. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ:

13. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`

1) աճուրդի կայացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).

3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).

4) աճուրդի ձևը և անցկացման կարգը.

5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմաններ.

6) աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`

ա. նախավճարի մուծումը հաստատող փաստաթուղթը (անդորրագիրը),

բ. իրավաբանական անձանց համար` գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը բնօրինակների հետ միասին,

գ. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը).

7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

8) հանձնաժողովի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները.

9) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը.

10) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.

11) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.

12) աճուրդի մասնակցության նախավճարների չափը (մասնակցության նախավճարի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` գույքի (տարածքի) առնվազն մեկ ամսվա վարձավճարի չափով), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը:

14. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարում է գույքի վարձակալության աճուրդն սկսելուց մեկ աշխատանքային օր առաջ, ժամը 1300 -ին:

15. Գույքի վարձակալության աճուրդի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պարտավոր է անհապաղ կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել է գույքի վարձակալության աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

 

IV. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

16. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:

17. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը` աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով:

18. Գույքի վարձակալության աճուրդի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճար՝ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի անվամբ բացված աճուրդի մասնակցության նախավճարի դրամային հաշվին:

19. Գույքի վարձակալության աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած սուբյեկտները գնում են մասնակցի տոմս, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում:

20. Գույքի վարձակալության աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար կարող են վաճառվել դիտորդի տոմսեր:

21. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցի տոմսերի վաճառքը դադարեցվում է գույքի վարձակալության աճուրդի սկզբից երկու ժամ առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է ընդհուպ մինչև գույքի վարձակալության աճուրդի սկսվելը:

22. Գույքի վարձակալության աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացնողները կամ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձինք:

23. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված հայտատուի նախավճարն ընդգրկվում է մասնակցի կողմից առաջարկված վարձավճարի մեջ:

24. Աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունն ստորագրելուց հետո կազմակերպիչը գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված անձին տրամադրում է լոտի գինը վճարելու համար հանձնարարագիր (այսուհետ՝ հանձնարարագիր), որն ստանալուց հետո հաղթող ճանաչված անձը երկու ժամվա ընթացքում վճարում է իր առաջարկած երեք ամսվա վարձավճարի և նախավճարի տարբերությունը կազմող գումարը, ընդ որում, սույն կետով սահմանված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում տվյալ մասնակիցը զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ գույքի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:

25. Եթե հանձնարարագիրն ստանալուց հետո հաղթող ճանաչված անձը չի վճարում լոտի գինը սույն կարգի 24-րդ կետում նշված ժամկետում, ապա հաղթող ճանաչված անձի կողմից աճուրդին մասնակցելու համար վճարված նախավճարը չի վերադարձվում:

26. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող չճանաչված կամ գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճար կատարած, սակայն աճուրդի չմասնակցած մասնակիցները՝ աճուրդի անցկացման օրվանից հետո 10-օրյա ժամկետում կարող են դիմել վարչություն` աճուրդի մասնակցության նախավճարի վերադարձման համար, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրվում է աճուրդի մասնակցության նախավճարի վերադարձման հայտ: Սահմանված ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:

 

V. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

27. Գույքի վարձակալության աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վարձակալության առաջարկվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային վարձավճարի չափը (որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ գույքի մեկ ամսվա վարձավճարի չափով), աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային վարձավճարի չափի 5 տոկոսից ոչ պակաս չափով:

28. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված արժեքով գույքը վարձակալելու մասին:

29. Յուրաքանչյուր մասնակից կարող է գույքի իր կողմից առաջարկվող վարձավճարի չափն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով, կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:

30. Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն վարձավճարի չափն առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

31. Գույքի առավելագույն վարձավճարի չափ առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից երրորդ անգամ առաջարկված վարձավճարի չափը հայտարարվելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող:

32. Հանձնաժողովը մեկօրյա ժամկետում աճուրդի արդյունքների ամփոփման մասին կազմում է արձանագրություն: Կազմակերպչի անդամի հատուկ կարծիք լինելու դեպքում այն ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

33. Կազմակերպիչը գույքի վարձակալության աճուրդի արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է վարչությանը` ներկայացնելով աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը:

34. Կազմակերպչին աճուրդի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց աճուրդի մասնակիցների համաձայնության:

 

VI. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

35. Գույքի վարձակալության աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) բացակայում է գույքը մեկնարկային վարձավճարի չափով վարձակալելու համաձայնությունը.

3) գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված անձը (կամ նրա լիազորված ներկայացուցիչը) սահմանված ժամկետներում գույքի վարձակալության աճուրդի արդյունքների արձանագրությունը չի ստորագրել, հետագա վճարումները չի կատարել.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

36. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է աճուրդի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը: