ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2013 թվականի N 1075-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`
1) յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 10-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման վերաբերյալ.
2) սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքի, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը:
(3-րդ կետը փոփ. 10.04.17 N 347-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 22-ի N 1075-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Միջոցառման անվանումը՝ ըստ ոլորտների |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման մոտավոր չափն ու աղբյուրը |
Պատասխանատու կատարողը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Քաղաքաշինություն | |||||
1. |
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի մշակում /գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության ներառմամբ |
Գլխ. հատակագծի մշակումն անհրաժեշտ է համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունների սահմանման և որպես արդյունք` բազմաբնույթ կառուցապատման ծրագրերի մշակման և արդյունավետ իրականացման համար. |
2014-2015 թթ. |
56854,0 համայնքային բյուջե օրենքով չարգելվող այլ միջոցներ Հայաստանի ամերիկյան համալսարանը պատրաստակամ է մասնակցել աշխատանքներին համաֆինանսավորմամբ |
Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ)ՏԻՄ-եր(համաձայնությամբ)ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե |
2. |
ՀՀ Տավուշի մարզի տարածքային հատակագծման նախագծի մշակում (Դիլիջանի տարածաշրջանի համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի ներառմամբ)Տավուշի մարզի տարածքային հատակագծման նախագծի մշակում-26449.9 |
Տարածաշրջանային մակարդակում պետական քաղաքաշինական քաղաքականության իրագործման հիմնական փաստաթղթի մշակման միջոցով կարգավորելու է միջհամայնքային նշանակության ինժեներական, տրանսպորտային և կոմունալ ենթակառուցվածքների ձևավորումը, բնակավայրերի ցանցի զարգացումը, տարածքների, ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, զարգացումն ու կատարելագործումը` էկոլո-գիական հավասարակշռության պահպանումով: |
2018-2020 թթ. |
60656. 5 ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե |
3. |
(կետն ուժը կորցրել է 10.04.17 N 347-Ա) | ||||
4. |
Ներդրողների և կառուցապատողների կողմից կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագրերի քննարկում |
Դիլիջանին բնորոշ միասնական քաղաքաշինական միջավայրի, պատմամշակութային շինությունների արտաքին տեսքի պահպանում՝ ճարտարապետական ոճին համահունչ կառուցապատման նոր ծրագրերի իրականացում |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե |
5. |
Դիլիջանի քաղաքային համայնքում առկա կիսակառույց օբյեկտների գույքագրում, դրանք ավարտելու համար գործող օրենսդրության համաձայն ժամկետների սահմանում և վերահսկում |
համապատասխան տեղեկատվական բազայի ստեղծում և շինարարության պարտադիր իրականացման գործիքների կիրառում, գործընթացն սկսել այն օբյեկտներից, որոնք 5 տարվա ընթացքում չեն վերանորոգվել և վերակառուցվել |
2013 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
6. |
Դիլիջանի սողանքային տարածքների նախագծահետազոտական աշխատանքների կատարում և հակասողանքային միջոցառումների իրականացում |
Նախագծահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքներով հնարավոր կլինի իրականացնել հիմնավորված և արդյունավետ հակասողանքային միջոցառումներ, ինչն իր հերթին կնպաստի քաղաքի կայուն զարգացմանը: Դիլիջանի 18 սողանքային տեղամասերը գրավում են շուրջ 1275 հա տարածք, ուստի նպատակահարմար է նշվածն իրականացնել 2013-2016 թթ. փուլերով: |
2014-2016 թթ. |
58300,0 /185000,0 Քեմպ Վենչուրս/ |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, |
7. |
Մարզի և քաղաքի մուտքերի բարեկարգում և բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրում |
քաղաքի թվով 3 բարեկարգված մուտք |
2014-2015 թթ. |
30000.0 /համայնքի միջոցներով նախատեսվել է 20000,0 հազ. դրամ, նախատեսվում է իրականացնել |
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան |
8. |
Դիլիջանի քաղաքային համայնքի բակային տարածքների բարեկարգում |
բարեկարգված, կանաչապատված, խաղահրապարակներ՝ տեղադրված 50 բակային տարածքներում |
2014-2016 թթ. |
75000.0 /համայնքի միջոցներով նախատեսվել է 60000,0 հազ.դրամ, նախատեսվում է իրականացնել |
Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)ՀՀ Տավուշի մարզպետարան |
9. |
Դիլիջանի դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև համայնքային այլ շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատում |
Դիլիջանի դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև համայնքային այլ շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցում |
2014-2015 թթ. |
սեյսմիկ խոցելիության գնահատման համար՝ մոտավոր 8000.0 սեյսմիկ խոցելիության նվազեցման համար՝ ֆինանսավորման չափը՝ համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի համայնքային բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ |
Ասիական զարգացման բանկ (համաձայնությամբ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, |
10. |
Դիլիջանի քաղաքային համայնքում սահմանափակ ֆիզիկական հնարավորություն ունեցող քաղաքացիների համար պայմանների ստեղծում |
սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց ազատ տեղաշարժվելու հնարավորություն |
2014-2015 թթ. |
350000.0/քաղաքապետարան, ՀՀ պետական բյուջե, միջազգային կազմակերպություն, ՀՍՆՀ/ |
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
11. |
Դիլիջանի քաղաքային համայնքի գերեզմանատների շահագործման խնդիրների կանոնակարգում |
գերեզմանատների կառուցապատման հատակագծերի մշակում, բարեկարգման աշխատանքների իրականացում |
2014-2016 թթ. բարեկարգում, հսկողություն յուր. տարի |
15000,0-յուր. տարի սպասարկման համար (սպասարկումը համայնքի միջոցներով) (համայնքի բյուջեով նախատեսվել է 18000.0 հազ. դրամ 2014-2016 թթ. համար, յուր. տարի 6000.0 հազ. դրամ 6 գերեզմանատան հսկողություն) |
Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
Զբոսաշրջություն, սպասարկում և առևտուր | |||||
12. |
Դիլիջանի քաղաքային համայնքում առևտրի և ծառայությունների ոլորտում սպասարկման որակի բարձրացման ժամանակակից ձևերի ներդրում |
ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովում, սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացում |
2014-2015 թթ. |
մասնավոր հատվածին ֆինանսավորելու անհրաժեշտության դեպքում հնարավոր է օգտագործել ՓՄՁ-ի ֆինանսավորման աղբյուրները |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
13. |
Դիլիջանում և շրջակա համայնքում առևտրի և ծառայությունների ոլորտում պատասխանատու համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում |
հյուրանոցային տնտեսության, սննդի, առևտրի օբյեկտների աշխատողների, զբոսավարների վերապատրաստում, օտար լեզուների անհրաժեշտ գիտելիքների ուսուցմամբ |
2014-2015 թթ. |
ֆինանսավորման չափը կհստակեցվի հետագայում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
14. |
Դիլիջանի քաղաքային համայնքում այցելուների տեղեկատվական կենտրոնի հիմնում և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համակարգին ինտեգրում |
գործող այցելուների տեղեկատվական կենտրոն |
2014-2017 թթ. |
Պետական աջակցություն «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
15. |
Դիլիջանում և շրջակա համայնքներում գործող բենզագազալցակայանները պլաստիկ քարտերով վճարման հնարավորություններով, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանող հասարակական զուգարաններով ապահովում |
Դիլիջանում և շրջակա համայնքներում գործող բենզագազալցակայաններն ապահովված կլինեն հասարակական զուգարաններով` «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նոր բենզագազալցակայանների տեղի և թույլտվությունների տրամադրման վերահսկում |
2014-2015 թթ. |
շարունակական |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
16. |
Դիլիջանի շրջակա համայնքներում գյուղացիական տնտեսությունների վերապատրաստում գյուղմթերքների ձեռնարկատիրության մեջ և ֆինանսական երաշխիքների տրամադրում ձեռներեցների համար կոմերցիոն վարկերը հասանելի դարձնելու նպատակով |
թարմ գյուղմթերքների կայուն մատակարարում շրջակա համայնքներից |
մինչև 2016 թ. |
25000,0 տարեկան կրթական բաղադրիչ |
ՀԱՀ |
Մշակույթ, կրթություն, սպորտ և արվեստ | |||||
17. |
Դիլիջանի քաղաքային համայնքի և շրջակա համայնքների պատմամշակութային հուշարձանների և ժողովրդական ավանդույթների առանձնահատկություններին և մշակութային ժառանգությանը համապատասխան ամենամյա փառատոների կազմակերպում |
պատմամշակութային վերածնունդ |
2014-2017 թթ. |
«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» ծրագրի շրջանակներում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
18. |
Դիլիջանի քաղաքային համայնքում եկեղեցու և հոգևոր կենտրոնի կառուցում |
հոգևոր կյանքի զարգացում |
2014 թ. |
900 մլն դրամ /Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, համայնքի ներդրում, բարերար/ |
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի հոգևոր թեմ(համաձայնությամբ)ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
19. |
Թանգարանային համալիրի վերակառուցում, պատմական հարստության գույքագրում |
պատմամշակութային արժեքների պահպանում |
2015-2017 թթ. |
72000,0, որից՝ 10000,0 քաղաքապետարանի ներդրում |
ՀՀ Տավուշի մարզպետարան, Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ), ՀՀ մշակույթի նախարարություն, |
20. |
Դիլիջանի միջազգային կրթահամալիրի կառուցում |
առաջավոր կրթական տեխնոլոգիաներով ուսուցման կազմակերպում |
2014 թ. |
76800000.0 |
Քեմպ Վենչուրս, այլ միջազգային հիմնադրամներ |
21. |
Դիլիջանի ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի վերակառուցում |
վերակառուցված ուսումնական կենտրոն |
2013-2015 թթ. |
5396000.0 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
22. |
Դիլիջանի կենտրոնական դպրոցի կառուցում |
նոր կրթական չափանիշներով ուսուցման կազմակերպում |
2014 թ. |
ըստ նախագծի |
ԱՅԲ հիմնադրամ(համաձայնությամբ) |
23. |
(կետն ուժը կորցրել է 10.04.17 N 347-Ա) | ||||
24. |
Դիլիջանի քաղաքային համայնքի 1 կամ 2 մանկապարտեզների նոր չափանիշներով վերազինում |
Դիլիջանում վերջին շրջանում աշխատանքի անցած օտարերկրյա ծառայողների մանկահասակ երեխաների նախկին մանկապարտեզների համեմատ տարբերության բացառում |
2015-2017 թթ. |
44000.0 հազ. դրամի, որից` 30000.0 հազ. դրամ համայնքի ներդրում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
25. |
Դիլիջանում նոր կադրային պահանջների գնահատում, մեծահասակների մասնագիտական վերաորակավորում, նաև ձեռնարկատիրության մեջ |
500 բարձրագույն և միջ. մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկների վերապատրաստում և գործազրկության մակարդակի նվազում ամբողջ կյանքի ընթացքում մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռքբերում` տնտեսության ու աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան զբաղվածության խթանում |
ամեն տարի մինչև 2017 թ. |
10000.0 շարունակական 50 տոկոս համաֆինանսավորում Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Առողջապահություն | |||||
26. |
Դիլիջանի առողջարանների` եվրոպական բարձրակարգ ծառայություններ մատուցող առողջարանների ցանցին ինտեգրման աջակցություն |
բժշկական տուրիզմի զարգացում |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
27. |
Դիլիջանում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահպանման նկատմամբ հսկողության բարելավում |
բնակչության կենսական անվտանգության ապահովում |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)ՀՀ առողջապահության նախարարություն |
28. |
Դիլիջանում առողջության առաջնային պահպանման և ստացիոնար բուժման ծառայությունների որակի համապատասխանեցում միջազգային ստանդարտներին, այդ թվում` մասնավոր առողջապահական հիմնարկներ ստեղծելու միջոցով |
բժշկական տուրիզմի զարգացում |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Տրանսպորտ և կապ | |||||
29. |
Դիլիջան քաղաքի համայնքային նշանակության ճանապարհների նորոգում` ըստ առաջնահերթությունների |
նորոգված ճանապարհ |
2014 թ. |
50000,0 համայնքային բյուջե |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
30. |
Դիլիջանի քաղաքային համայնքի զբոսաշրջային և պատմամշակութային գրավչության վայրեր ընթացող համայնքային ճանապարհների վերանորոգում |
Դիլիջան քաղաքի զբոսաշրջային հիմնական ուղիներից մեկի բարեկարգ վիճակի ապահովում, դեպի Պարզ լիճ տանող զբոսաշրջիկների քանակի կտրուկ ավելացում |
2014 թ. |
400000,0 |
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ(համաձայնությամբ)Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
31. |
Դիլիջանի քաղաքային համայնքում հեծանվաուղիների կառուցում |
հեծանվաուղիների և այլ ենթակառուցվածքների կանոնակարգի և հատակագծման ստեղծում |
2014 թ. |
10200.0 /մասնակի ֆինանսավորում ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից/ |
ՀԱՀ` Հակոբյան բնապահպանական կենտրոն (համաձայնությամբ) ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
32. |
Միջպետական ճանապարհի Դիլիջան քաղաքի տարանցիկ հատվածի առանձնացում, անվտանգ երթևեկության պայմանների բարելավում |
միջպետական ճանապարհի Դիլիջան քաղաքի տարանցիկ հատվածի առանձնացման, անվտանգ երթևեկության պայմանների բարելավման նպատակով Դիլիջան քաղաքի կենտրոնական հրապարակի տրանսպորտային հանգույցի կարգավորում |
2014-2015 թթ. նշվածը կարելի է վերանայել ըստ ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող երկրորդային քաղաքների զարգացման ծրագրի շրջանակներում |
խորհրդատուների միջոցով տրանսպոր-տային ամբողջական պատկերը հստակեցնելուց, այլընտրանքային տեխնիկական լուծումները քննարկելուց հետո |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
33. |
Երկաթուղային ճեպընթաց էլեկտրագնացքով Երևան-Դիլիջան ուղևորափոխադրումների կազմակերպում (1-1,5 ժամ տևողությամբ) իրագործելիության ուսումնասիրություն |
2014-2015 թթ. |
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | |
34. |
Դիլիջանի քաղաքային համայնքում փողոցային լուսավորության համակարգի վերականգնում՝ ժամանակակից պահանջներին համապատասխանեցում |
վերանորոգված, էներգախնայողական լուսատուներով փոխարինված լուսավորության համակարգ |
2014-2017 թթ. |
100000.0/համայնք, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ,միջազգային կազմ./ |
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
35. |
Դիլիջանի քաղաքային համայնքի փողոցների անվանումների վերանայում, շենքերի համարակալում |
100 շենքերի համարակալում |
2014 թ. |
2000.0/քաղաքապետարան, բիզնես միջավայր/ |
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
36. |
Դիլիջանի քաղաքային համայնքում ճանապարհային նշանների, լուսաֆորների, փողոցային նշանների տեղադրում և բարեկարգում |
երթևեկության կանոնակարգում |
2014 թ. |
2500.0 քաղաքապետարան |
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
37. |
Դիլիջան քաղաքում որակյալ հեռուստահեռարձակման ապահվման ուղղությամբ աշխատանքների իրականացում |
Դիլիջանում թվային բարձր որակով կհեռարձակվի 8-9 հեռուստատեսային և 4 ռադիոալիք |
2015 թ. 2-րդ եռամսյակ |
աշխատանքներն իրականացվելու են ՀՀ տարածքում թվային հեռուստատեսային հեռարձակման ներդրման ծրագրի շրջանակներում` ՀՀ պետական բյուջեի միջոցներով, առանց լրացուցիչ նպատա-կային ֆինանսավորման |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
38. |
Դիլիջան քաղաքի «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքների վերանորոգում ու արդիականացում |
փոստային սպասարկման որակի բարելավում |
2014-2015 թթ. |
«Հայփոստ» ՓԲԸ |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
Բնապահպանություն | |||||
39. |
Դիլիջանի քաղաքային համայնքի սակավ ծառածածկ տարածքներում, բացատներում, սողանքային գոտիներում ծառատունկի կազմակերպում և ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների բարելավում |
10 հա ծառատունկ, խնամք, կանաչապատ տարածքների ավելացում |
2013-2015 թթ. |
8000.0/համայնք, Դիլիջան ազգային պարկ/ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
40. |
Դիլիջան ազգային պարկի կառավարման պլանի մշակում |
Դիլիջան ԱՊ-ի գիտական և պահպանության աշխատանքի արդյունավետ կառավարում |
2013-2014 թթ. |
12000.0 /ՀՀ պետական բյուջե և միջազգային ֆինանսավորում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
41. |
Դիլիջան քաղաքի նոր աղբավայրի տարածքի ընտրություն, ինժեներաերկրաբանական հետազոտություն և նախագծի մշակում, գործող աղբավայրի կոնսերվացման նախագծի մշակում |
նոր աղբավայր Դիլիջանի և Տավուշի մարզի համար, աղբահանության և աղբի վերամշակման ծրագրի մշակում |
2014-2015 թթ. |
50000.0 |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
42. |
Դիլիջանի քաղաքային համայնքում սանմաքրման աշխատանքների կանոնա-կարգում, վերահսկողության ուժեղացում /մաքուր քաղաք, կանաչ քաղաք կենսակերպի գովազդում/ |
մաքուր, կանաչ քաղաք, սան. մաքրման աշխատանքներ նոր ձեռք բերված 8 մեքենաներով |
2014-2017 թթ. |
200000.0 |
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
Ենթակառուցվածքներ | |||||
43. |
Դիլիջանի քաղաքային համայնքում ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերանորոգում |
2013-2014 թթ. |
1021578.0 /վարկային ծրագիր/ |
ՀՀ ՏԿՆ Ջրպետկոմ/ ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ) | |
44. |
Դիլիջանի քաղաքային համայնքում մաքրման կայանի կառուցում |
շրջակա միջավայրի վիճակի բարելավում |
2013-2014 թթ. |
547972.0/քաղաքապետարան, |
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
45. |
Դիլիջանի քաղաքային համայնքում ջրային ավազանների մաքրում, բարեկարգում, գետերի հուների մաքրում և ամրացում |
բարեկարգված 8 ջրային ավազան, խմելու ջրի որակի լավացում, բարեկարգված գետի հուն գործողությունների պլանի, ջրի որակի և կեղտաջրերի /այդ թվում ոռոգման ջրերի/ մշակման վերահսկման երկարաժամկետ ծրագիր |
2014-2015 թթ. |
400000.0 7500.0 մասնակի ֆինանսավորում ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից |
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
46. |
Դիլիջանի քաղաքային համայնքում բարձր լարման էլեկտրական գծերի և բարձր ճնշման գազատարների վերա-տեղադրման նպատակով գործող սխեմաների ուսումնասիրություն |
Գործող սխեմաները հայտնի են և գտնվում են նշված կապուղիները տիրապետող ընկերությունների մոտ: |
2014-2015 թթ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |