Գլխավոր տեղեկություն
Номер
N 531-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.06.2016
Дата вступления в силу
22.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2016 թվականի N 531-Ա

 

 ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎ ԷԿՎԱԴՈՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԵՆԱՏՈՐԻ, ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքների իրականացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին ծանոթանալու շրջանակներում Եվրախորհրդարանի և Էկվադորի Հանրապետության խորհրդարանի պատվիրակությունների, Բելգիայի Թագավորության սենատորի, Շվեյցարիայի Համադաշնության և ԱՄՆ-ի խորհրդարանների պատգամավորների՝ Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի հետ կապված ծախսերը` 7,000.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 21

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան