Գլխավոր տեղեկություն
Номер
N 1497-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1371
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.2008
Дата вступления в силу
30.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1497-Ն

«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 11.09.14 N 956-Ն, 31.03.16 N 334-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(1-ին կետը փոփ. 11.09.14 N 956-Ն, 31.03.16 N 334-Ն)

2. Սահմանել, որ «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կենտրոն) գործունեության առարկան և նպատակներն են`

1) հարկային և մաքսային մարմիններում ծառայողների վերապատրաստումը, վերաորակավորումը, մասնագիտական որակավորման և ֆիզիկական պատրաստվածության բարձրացումը, հատուկ ուսուցումը.

2) գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումները.

3) միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը,

4) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը,

5) տպագրական ծառայությունների մատուցումը.

6) (ենթակետն ուժը կորցրել է 31.03.16 N 334-Ն)

(2-րդ կետը փոփ., լրաց. 11.09.14 N 956-Ն, լրաց. 04.12.14 N 1347-Ն, փոփ. 31.03.16 N 334-Ն)

3. Թույլատրել կենտրոնին, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`

1) լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) վերապատրաստում, վերաորակավորում, մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում.

3) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.

4) հրատարակչական գործ և արտադրանքի իրացում.

5) տպագրական գործ և ծառայությունների մատուցում այդ բնագավառում.

6) հետազոտություններ ու մշակումներ` հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.

7) ուսումնամարզական միջոցառումներ:

(3-րդ կետը լրաց. 04.12.14 N 1347-Ն)

4. Կենտրոնին սեփականության իրավունքով հանձնել համապատասխան գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տնօրինության գույքի կազմից առանձնացնել և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի հաշվեկշռային արժողությամբ համապատասխան գույքը և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել կենտրոնին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(5-րդ կետը փոփ. 11.09.14 N 956-Ն)

6. Կենտրոնի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

(6-րդ կետը փոփ. 11.09.14 N 956-Ն, 31.03.16 N 334-Ն)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) մեկամսյա ժամկետում հաստատել կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը և արժեքը.

2) ապահովել կենտրոնի պետական գրանցումը.

3) հաստատել կենտրոնի կանոնադրությունը:

(7-րդ կետը փոփ. 11.09.14 N 956-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. դեկտեմբերի 23
Երևան