Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 14/6
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Принят
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Дата принятия
20.03.2015
Подписан
Նախագահ
Дата подписания
20.03.2015

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2015 թվականի

թիվ 14/6

քաղ. Երևան

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի այն որոշումների մասին, որոնց կատարումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության եվ Ղրղզստանի Հանրապետության մաքսային ծառայությունների կողմից։

 

«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու, «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ստորագրելու առնչությամբ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի քարտուղարությանը՝ մինչև 2015 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն ուղարկել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախկինում ընդունած այն որոշումների պատճենները, որոնց կատարումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից՝ սույն Որոշմանը կցվող ցանկի համաձայն։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ ապահովել սույն Որոշման 1-ին կետում նշված որոշումների կատարումը՝ «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» պայմանագրի 9-րդ հոդվածով սահմանված կարգով։

3. Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությանը՝ հաշվի առնելով «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 6-րդ հոդվածը՝ մինչև նշված Պայմանագիրն ուժի մեջ մտնելն ուսումնասիրել սույն Որոշման 1-ին կետում նշված որոշումների կատարման հնարավորությունը և արդյունքների մասին տեղեկացնել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային։

 

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Ա. Ս. Աֆրիկյան

     

Նախագահի տեղակալ՝

 

Յու. Ա. Սենկո

     

Ղրղզստանի Հանրապետության

ֆինանսների նախարարության ՊԵԿ-ի

նախագահի տեղակալ, Միավորված

կոլեգիայի անդամ՝

 

Գ. Կ. Ամրին

 

 

Մաքսային միության անդամ

պետությունների մաքսային

ծառայությունների միավորված կոլեգիայի

թիվ 14/6 որոշման հավելված

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի այն որոշումների ցանկ, որոնց կատարումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից

 

1. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի ընթացակարգային կանոնները հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1/4 որոշում):

2. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի քարտուղարության մասին» հիմնադրույթը հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1/5 որոշում)։

3. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբեր ստեղծելու մասին (ՄԾՄԿ-ի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1/6 որոշում)։

4. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբի տիպային հիմնադրույթը հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 2/3 որոշում)։

5. ՄՃՓ ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման ժամանակ ապրանքների մաքսային ուղեկցում չկիրառելու չափանիշների մասին (ՄԾՄԿ-ի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 2/4 որոշում)։

6. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբերի հիմնադրույթներն ու կազմը հաստատելու և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբերի կազմը փոփոխելու մասին (ՄԾՄԿ-ի 2012 թվականի մարտի 3-ի թիվ 3/3 որոշում):

7. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի ընթացակարգային կանոնների՝ Միավորված կոլեգիայի առանձին որոշումներում պարունակվող տեղեկատվության տարածման նկատմամբ սահմանափակումների սահմանմանն առնչվող մասում փոփոխություններ կատարելու մասին (ՄԾՄԿ-ի 2012 թվականի հունիսի 7-ի թիվ 4/2 որոշում):

8. ՄՃՓ ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման ընթացքում ապրանքների մաքսային ուղեկցում չկիրառելու չափանիշների մասին (ՄԾՄԿ-ի 2012 թվականի հունիսի 7-ի թիվ 4/10 որոշում)։

9. Ռիսկի միասնական պրոֆիլների ռիսկի ոլորտներից տիպային բացառությունների ցանկը հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 5/6 որոշում)։

10. Ռիսկերի կառավարման համակարգի կիրառման նպատակով՝ Մաքսային միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության օգտագործման կարգը հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 5/7 որոշում)։

11. Ռիսկերի միասնական պրոֆիլներին և ռիսկի ցուցիչներին համապատասխան՝ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման արդյունքների ցանկը հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 5/8 որոշում)։

12. Ռիսկերի պրոֆիլների կիրառման վերաբերյալ ընդհանուր վիճակագրական հաշվետվությունների և ռիսկերի միասնականացված պրոֆիլների կիրառման վերաբերյալ հաշվետվությունների տիպային ձևերը հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 5/9 որոշում)։

13. Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու դեպքում միասնական մոտեցումները հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 5/10 որոշում)։

14. Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ ռիսկի պրոֆիլների կիրառման վերաբերյալ հաշվետվության ձևը և ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող ռիսկի պրոֆիլների արդյունավետության չափանիշները հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 5/11 որոշում)։

15. Մաքսային ստուգումների իրականացման ժամանակ հայտնաբերված՝ Մաքսային միության օրենսդրության խախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգի մասին (ՄԾՄԿ-ի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 5/15 որոշում)։

16. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատախան փոխադրվող ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության կամ դրանք չառաքվելու վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների գործողությունների կարգը հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 6/9 որոշում)։

17. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից մաքսային փորձաքննության ուղարկվող ապրանքների փաստաթղթերի ցանկի մասին (ՄԾՄԿ-ի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 6/14 որոշում)։

18. Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների աշխատանքների արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունների կանոնավոր կերպով փոխանակումը կազմակերպելու մասին (ՄԾՄԿ-ի 2013 թվականի փետրվարի 26-ի թիվ 7/8 որոշում)։

19. Ապրանքները, արտաքին տնտեսական գործողությունները և անձանց ռիսկի խմբերին դասելու տիպային չափանիշների ցանկը և դրանց կիրառման կարգը հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2013 թվականի հունիսի 13-ի թիվ 8/7 որոշում)։

20. Մաքսային միության անդամ պետություններում ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության միասնական ցուցանիշի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2013 թվականի հունիսի 13-ի թիվ 8/9 որոշում)։

21. Մաքսային գործի ոլորտում հանցագործությունների հայտնաբերմանը, բացահայտմանը և կանխարգելմանը, Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսանենգ ուղիների բացահայտմանն ու վերացմանը նպաստող օպերատիվ տեղեկատվությունը փոխանակելու մասին (ՄԾՄԿ-ի 2013 թվականի հունիսի 13-ի թիվ 8/11 որոշում)։

22. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային արժեքի հսկողության ուղղությամբ ռիսկերի պրոֆիլների մշակման ժամանակ ռիսկերի արժեքային ցուցիչների ձևավորման մեթոդիկան հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 9/6 որոշում)։

23. Մաքսային միության մաքսային փորձագետի(ների) եզրակացության տիպային ձևը հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 9/8 որոշում)։

24. Մաքսային միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով մաքսային տարանցում իրականացնելու ժամանակ ապրանքների առաքումը չկատարելու դեպքում փոխադրողներին Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակիրառ պրակտիկայի խնդիրների մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի փետրվարի 12-ի թիվ 10/11 որոշում)։

25. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ռիսկերի կառավարման համակարգի իրագործման առանձին հարցերի մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի փետրվարի 12-ի թիվ 10/12 որոշում)։

26. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառման արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ տեղեկությունների ձևերը և կազմը փոփոխելու մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի փետրվարի 12-ի թիվ 10/13 որոշում)։

27. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի փետրվարի 12-ի թիվ 10/18 որոշում)։

28. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ միջազգային փոստային առաքանիներով առաքման համար չթույլատրվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման կարգի վերաբերյալ առաջարկությունները հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի հունիսի 11-ի թիվ 11/6 որոշում)։

29. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ մաքսային մարմնի որոշման ձևը հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի հունիսի 11-ի թիվ 11/8 որոշում)։

30. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի հունիսի 11-ի թիվ 11/9 որոշում)։

31. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններում մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների ճշգրիտ դասակարգման հսկողության միասնական մեթոդիկայի ներդրման վերաբերյալ առաջարկների և դրա հեռանկարների զարգացման մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի հունիսի 11-ի թիվ 11/11 որոշում)։

32. Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցման ժամանակ երաշխիքային մեխանիզմների զարգացման մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի հունիսի 11-ի թիվ 11/13 որոշում)։

33. Ընդհանուր մաքսային գործընթացների հսկողության շրջանակներում՝ ներառյալ Փաստաթղթերի էլեկտրոնային ձևերի ձևաչափերի ալբոմը, Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի և Ռուսաստանի ԴՄԾ-ի միջև տեղեկատվական փոխգործակցության տեխնիկական պայմանները հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի հունիսի 11-ի թիվ 11/17 որոշում)։

34. Փաստաթղթաշրջանառության կրճատման մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի հունիսի 11-ի թիվ 11/22 որոշում)։

35. 2015-2020թթ.Մաքսային միության անդամ պետություններում մաքսային հսկողության շեշտադրումը հայտարարագրման և ապրանքների բացթողման փուլից ապրանքների հետբացթողման փուլ փոխադրելու սկզբունքի իրականացմանն ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունները հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 12/3 որոշում)։

36. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 6/9 որոշմամբ հաստատված` «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության կամ դրանք չառաքելու վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների գործողությունների կարգում փոփոխություններ կատարելու մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 12/5 որոշում)։

37. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային փորձաքննությունների անցկացման ժամանակ օգտագործվող նավթի և նավթամթերքի հետազոտության մեթոդների միասնական ցանկը հաստատելու մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 12/6 որոշում)։

38. Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցման ժամանակ երաշխիքային մեխանիզմներ զարգացնելու մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 12/9 որոշում)։

39. Անձնական օգտագործման համար տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման կարգի մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 12/14 որոշում)։

40. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի «Նույնականացման միջոցների կիրառման մասին» 2014 թվականի հունիսի 11-ի թիվ 11/21 որոշման իրականացման ընթացքի մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 12/14 որոշում)։

41. Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցման ժամանակ հարկերի, մաքսատուրքերի վճարումների ապահովման միասնական համակարգի ձևավորելու ընթացքի մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 13/6 որոշում)։

42. Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում ռիսկերը նվազեցնելու համար կիրառվող միջոցների տարբերակման նպատակով՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից, կախված մաքսային օրենսդրության խախտումների ռիսկի մակարդակից, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների դասակարգման միասնական մոտեցումներ մշակելու մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 13/8 որոշում)։

43. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային փորձաքննությունների անցկացման ժամանակ օգտագործվող նավթի և նավթամթերքի հետազոտության մեթոդների՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2014 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 12/6 որոշմամբ հաստատված միասնական ցանկում փոփոխություններ կատարելու մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 13/9 որոշում)։

44. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 13/12 որոշում)։

45. Մաքսային արժեքի ռիսկերի նվազեցման և ապրանքների դասակարգման մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 13/17 որոշում)։

46. Ռուսաստանի Դաշնության նախագահի 2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 560 հրամանագրով հաստատված հատուկ տնտեսական միջոցների պահպանման նկատմամբ հսկողության ուղղությամբ Ռուսաստանի ԴՄԾ-ի աշխատանքների արդյունքների մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 13/18 որոշում)։

47. Ղրղզստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը միանալու գործընթացում Ղրղզստանի Հանրապետության մաքսային ծառայությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին (ՄԾՄԿ-ի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 13/20 որոշում):

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: