Գլխավոր տեղեկություն
Номер
N 74-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.02.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.02.2015
Дата вступления в силу
05.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2015 թվականի N 74-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

2015 թվականի փետրվարի 11-13-ը Երևան քաղաքում անցկացվող պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման միության (PEM PAL) մասնակից պետությունների բյուջետային ոլորտի մասնագետների տարեկան համաժողովի անցկացման հետ կապված ծախսերը՝ 3,420,000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 4

Երևան