Գլխավոր տեղեկություն
Номер
N 208-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (28.03.2015-15.09.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.03.18/14(1103) Հոդ.187
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.03.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2015
Дата вступления в силу
28.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 2015 թվականի N 208-Ն

 

ՄԵԿ ԽՄԲԱՔԱՆԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 168-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված` մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասելու դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 10
 Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 5-ի N 208-Ն որոշման

 

ՄԵԿ ԽՄԲԱՔԱՆԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

 

1. Սույն հավելվածի դրույթները կիրառվում են Հայաստանի Հանրապետության սահմանով «Բաց թողնում` ներքին սպառման համար» և «Արտահանում» մաքսային ընթացակարգերով ապրանքների տեղափոխման նկատմամբ:

2. Սույն որոշման իմաստով որպես մեկ խմբաքանակ համարվում են ապրանքներ տեղափոխող միևնույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցով և սահմանային անցման նույն կետով միաժամանակ տեղափոխվող ապրանքները:

3. Սույն հավելվածով հաստատված դրույթները տարածվում են անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` մեկ խմբաքանակում գտնվող այն ապրանքների նկատմամբ, որոնց բնաիրային չափերը չեն գերազանցում 100 կգ-ը և ձեռքբերման արժեքը` 600 հազ. դրամը: Սույն կետով սահմանված բնաիրային և արժեքային չափերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ:

4. Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները կարող են հայտարարագրվել այդ խմբաքանակում առկա այն ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրով, որի համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված է մաքսատուրքի առավելագույն դրույքաչափը, եթե այդ խմբաքանակում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվում են առնվազն մեկ ԱՏԳ ԱԱ ենթախմբում դասվող առնվազն երեք տարբեր դիրքերին դասվող ապրանքներ:

5. Սույն հավելվածով սահմանված դրույթները չեն տարածվում ենթաակցիզային (ակցիզային հարկով հարկման ենթակա) և ոչ սակագնային կարգավորման ենթակա ապրանքների նկատմամբ, ինչպես նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգման հնարավորություն ունեն:

6. Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված` առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ծածկագրին դասելու համար հայտարարատուն կամ նրա կողմից լիազորված անձը դիմում է հայտարարագրի ներկայացման մաքսային մարմին, եթե ամբողջ խմբաքանակի ձեռքբերման արժեքը չի գերազանցում 300 հազ. դրամը, կամ վերադաս մաքսային մարմին, եթե ապրանքների ձեռքբերման արժեքը գերազանցում է 300 հազ. դրամը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում` ներկայացնելով ապրանքների տեղափոխումը հիմնավորող` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը:

7. Սույն որոշման 6-րդ կետում նախատեսված փաստաթղթերի հետ հայտարարատուն կամ նրա լիազորած անձը ներկայացնում է իր կողմից տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն, որը պետք է ներառի ապրանքների նկարագրերը և ԱՏԳ ԱԱ ծածկագրերը` չորս նիշի մակարդակով, դրանց չափման միավորները, հաշվարկված մաքսային վճարները և դրանց՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերը, ինչպես նաև իր կողմից հաշվարկված` այդ խմբաքանակի հայտարարագրման հետ կապված ծախսերը, եթե այդպիսիք առկա են:

8. Հայտարարագրի ներկայացման մաքսային մարմինը կամ վերադաս մաքսային մարմինը հիմք ընդունելով հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կողմից ներկայացված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում թույլատրում է մեկ խմբաքանակում գտնվող ապրանքների հայտարարագրումը` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված` առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրով` նշելով համապատասխան ծածկագիրը:

9. Սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված մաքսային մարմինը մերժում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի ներկայացրած դիմումը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտարարատուին կամ նրա լիազորած անձին գրավոր հայտնելով մերժման պատճառը, եթե՝

1) հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կողմից չեն ներկայացվել սույն հավելվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները և (կամ)՝

2) հայտարարագրվող ապրանքները չեն համապատասխանում սույն հավելվածի 2-5-րդ կետերով նախատեսված պահանջներին և պայմաններին և (կամ)՝

3) ներկայացված տեղեկատվությունը տարբերվում է փաստացի հայտարարագրվող ապրանքներից և (կամ)՝

4) պահպանված չեն Մաքսային միության մաքսային օրենսգրքով կամ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մաքսային հայտարարագրմանն ուղղված ընթացակարգերը:

10. Մաքսային մարմինների կողմից դիմումի մերժման կամ մաքսային մարմնի կողմից որոշված ԱՏԳ ԱԱ ծածկագրի վերաբերյալ հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կողմից անհամաձայնություն հայտնելու դեպքում մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները հայտարարագրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով` առանձին ԱՏԳ ԱԱ ծածկագրերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան