Գլխավոր տեղեկություն
Номер
N 1421-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.19/70(1083) Հոդ.1223
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.2014
Дата вступления в силу
20.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1421-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1203-Ն որոշման պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Առանձին հիմնադրամներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամավոր գույքային ներդրումները և կազմակերպություններին աջակցության ցուցաբերումը Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած որոշումների համաձայն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 9,057.2 հազ. դրամ, որից՝ 2,412.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ», և 6,645.2 հազ. դրամը՝ «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1421-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում կատարվող փոփոխությունները

 (հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման
աղբյուրների ու դրանց տարրերի անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է դրական նշանով)

1. Եկամուտների գծով

9,057.2

2. Ծախսերի գծով

9,057.2

3. Դեֆիցիտը (պակասուրդը)

-

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1421-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի աղյուսակՈՒՄ ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 2 հավելվածում կատարվող փոփոխությունները

 (հազ. դրամ)

Պետական բյուջեի եկամուտներ

 Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումները նշված են
դրական նշանով)

 

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

9,057.2

Այլ եկամուտներ

9,057.2

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1421-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի աղյուսակՈՒՄ ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 3 հավելվածում կատարվող փոփոխությունները

 (հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները
նշված են դրական նշանով)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

9,057.2

11

   

Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր

9,057.2

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

9,057.2

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

9,057.2

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1421-Ն որոշման

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի աղյուսակՈՒՄ ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 4 հավելվածում կատարվող փոփոխությունները

 (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

 տարի

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

9,057.2

այդ թվում՝

 

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

9,057.2

այդ թվում՝

 

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

9,057.2

այդ թվում՝

 

պահուստային միջոցներ

9,057.2

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1421-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

 (հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի
ավելացումները նշված են դրական նշանով)

 տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

9,057.2

     

այդ թվում`

 

11

   

Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր

9,057.2

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

9,057.2

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

9,057.2

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

9,057.2

     

ՀՀ կառավարություն

9,057.2

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1421-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 6 հավելվածում կատարվող փոփոխությունները ԵՎ լրացումները

 (հազ. դրամ)

NN
ը/կ

Եկամտատեսակը

Պետական կառավարման մարմնի անվանումը

 Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է դրական նշանով)

տարի

Այլ եկամուտներ

 

9,057.2

 

այդ թվում`

   

1.

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտներ

 

9,057.2

 

այդ թվում`

   

1.7.

Պետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելիս մուծված վարձակալական վճարներ, որոնք թողնվում են վարձակալի տնօրինությանը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

9,057.2

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1421-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների վերծանումՆ ըստ առանձին կազմակերպությունների

 (հազ. դրամ)

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը

2014 թ.
վարձակալական
վճարների մասով

Բյուջետային ծախսերի
տնտեսագիտական դասակարգման
այն հոդվածի անվանումը,
որով կատարվում է հատկացումը

1.

«Օհանյան» կրթահամալիր» ՍՊԸ

2,412.0

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

2.

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ

5,016.0

Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

3.

Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ

1,629.2

Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

 

ԸՆԴԱՄԵՆԸ

9,057.2

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1421-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Պետական աջակցություն հիմնադրամներին՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալական վճարների մասով

Նկարագրությունը
Պետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելիս մուծված վարձակալական վճարներ, որոնք թողնվում են վարձակալի տնօրինությանը՝ որպես կամավոր գույքային վճար

1079

ԾՏ 01

Շահառուների քանակը

Աջակցություն ստացող հիմնադրամների թիվը

3

X

Գումարը (հազ. դրամ)

X

9,057.2

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

միանվագ

 

Շահառուների ընտրության չափանիշները
ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2139-Ա, ՀՀ կառավարության 2009 թվականի N 158-Ա և ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1203-Ն որոշումներով գույքի վարձակալական վճարների գծով ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում ստացող հիմնադրամները

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1079 Պետական գույքի կառավարման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական գույքի արդյունավետ կառավարում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1421-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Ծրագրային

դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1079

   

Ծրագիր

 
     

Պետական գույքի կառավարման ծրագիր

9,057.2

Ծրագրի նկարագրությունը
Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական գույքի արդյունավետ կառավարում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ01

11.01.01

Պետական աջակցություն հիմնադրամներին՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալական վճարների մասով

9,057.2

Տրանսֆերտի նկարագրությունը
Պետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելիս մուծված վարձակալական վճարներ, որոնք թողնվում են վարձակալի տնօրինությանը՝ որպես կամավոր գույքային վճար

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան