Գլխավոր տեղեկություն
Номер
N 1131-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.10.2014
Дата вступления в силу
18.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1131-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գեղանիստի գյուղական համայնքի 1-ին փողոցի N 6 հասցեում գտնվող` 1.72 հեկտար մակերեսով հողատարածքից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գեղանիստի գյուղական համայնքի 1-ին փողոցի N 6/1 հասցեում գտնվող` 1 598 400 դրամ կադաստրային արժեքով, 0.72 հեկտար մակերեսով առանձնացված հողատարածքը և այն նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գեղանիստի գյուղական համայքին՝ մանկապարտեզ և մարզադահլիճ կառուցելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2012 թվականի օգոստոսի 24-ին կնքված` ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման մասին N 99/0012 պայմանագիրը` սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքի մասով լուծելու վերաբերյալ համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գեղանիստի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 17

Երևան