Գլխավոր տեղեկություն
Номер
N 653-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.12.2014-30.06.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.07.20/44(847) Հոդ.1087
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.07.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.07.2011
Дата вступления в силу
21.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2011 թվականի N 653-Ն

 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԵՎ «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց., փոփ. 13.03.12 N 201-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 11-րդ կետը`

1. Հաստատել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի կանոնադրությունը` համաձայն հավելվածի։

(1-ին կետը լրաց., փոփ. 13.03.12 N 201-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 12
Երևան

 

 

 

 Հավելված 
 ՀՀ վարչապետի 2011 թ.
 հուլիսի 12-ի N 653- Ն
որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ»  ԵՎ «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը լրաց., փոփ. 13.03.12 N 201-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) ղեկավար խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 5-ի N 392-Ա որոշումների համաձայն։

(1-ին կետը լրաց., փոփ. 13.03.12 N 201-Ն)

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության ու վարկատու և (կամ) դրամաշնորհ հատկացնող երկրի (կազմակերպության) միջև ստորագրված համաձայնագրով (կամ հուշագրով) և սույն կանոնադրությամբ։

3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագրով և սույն կանոնադրությամբ։

4. Խորհրդի լրիվ անվանումն է «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհուրդ։

(4-րդ կետը լրաց., փոփ. 13.03.12 N 201-Ն)

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի իրականացման ղեկավարումն է:

6. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

2) «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից (այսուհետ՝ հիմնարկ) մշակված ծրագրի տարեկան բյուջեի և տարեկան գնումների պլանի քննարկումն ու հաստատումը.

3) ծրագրի իրականացման ընթացքում 100.00 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների` նախատեսված բաղադրիչների և ենթաբաղադրիչների միջոցների տեղաբաշխման վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

4) հիմնարկի կողմից ներկայացվող` ծրագրի կատարողականության վերաբերյալ հաշվետվությունների և խորհրդի կողմից հաստատված ծրագրի տարեկան բյուջեի ու գնումների պլանի անհամապատասխանության դեպքում` վերջիններիս վերաբերյալ հիմնարկի կողմից ներկայացվող հիմնավորումների քննարկումը և նշված անհամապատասխանությունների վերացման մասին որոշումների ընդունումն ու դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

5) ծրագրի իրականացման վերաբերյալ հիմնարկի կողմից ներկայացվող և խորհրդի կողմից սահմանված կարգով հաշվետվությունների քննարկումը և հաստատումը.

6) ծրագրի` հաստատված տարեկան բյուջեի և գնումների պլանի հիման վրա ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների (խորհրդատվության) գնման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ մինչև 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ` հիմնարկի կողմից անցկացվող և հաստատվող մրցույթների.

7) ծրագրի` հաստատված տարեկան բյուջեից և գնումների պլանից շեղումների վերաբերյալ հիմնարկի կողմից ներկայացվող հիմնավորումների քննարկումը, համապատասխան որոշումների ընդունումը.

8) միջազգային գործընկեր կազմակերպության առաքելության այցի ժամանակ, կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ, արտահերթ նիստի հրավիրումը և իրականացվող ծրագրի արդյունքների՝ պատվիրակության հետ քննարկումը.

9) ծրագրի ավարտից հետո արդյունքների ամփոփումը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը։

(6-րդ կետը խմբ. 13.03.12 N 201-Ն)

7. Խորհուրդը հիմնարկի կառավարման (լիազոր) մարմին չէ։

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն տարեկան երկու անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին խորհրդի քարտուղարի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև՝ արտահերթ նիստերի` հարցման միջոցով, էլեկտրոնային եղանակով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

9. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ խորհրդի քարտուղարի առաջարկությամբ, ինչպես նաև միջազգային գործընկեր կազմակերպության առաքելության անդամների նախաձեռնությամբ` վերջիններիս այցի ժամանակ:

10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

11. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

12. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին խորհրդի քարտուղարի կողմից տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից 5 աշխատանքային օր առաջ` բացառությամբ արտահերթ նիստերի:

13. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: Խորհրդի քարտուղարը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

14. Խորհրդի նիստերն անցկացվում են Երևան քաղաքում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1), եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

15. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

16. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

17. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել օրակարգի հարցերին առնչվող՝ հրավիրված այլ ներկայացուցիչներ (մասնագետներ):

18. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում հիմնարկի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը՝ ներառյալ տեխնիկական առաջադրանքը, ներկայացված մրցութային առաջարկների գնահատման մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, առաջարկվող լրացուցիչ ծավալների հիմնավորումները, հիմնարկի կողմից հաղթող ճանաչվելու մասին որոշման նախագիծը, նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը` բացառությամբ մինչև 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ՝ հիմնարկի կողմից անցկացվող և հաստատվող մրցույթների:

(18-րդ կետը խմբ. 13.03.12 N 201-Ն)

19. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել մրցույթին մասնակցող անձանց (հայտատուների) ներկայացուցիչները:

20. (կետն ուժը կորցրել է 08.12.14 N 1209-Ն)

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

21. (կետն ուժը կորցրել է 14.07.14 N 647-Ն)

21.1. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

(21.1-ին կետը լրաց. 29.10.14 N 1057-Ն)

22. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ ատյաններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

23. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

24. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, գրավոր ներկայացնում է իր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ, ինչի մասին զեկուցագիր է ներկայացնում նաև խորհրդի նախագահին:

25. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

26. Խորհրդի քարտուղարը հիմնարկի տնօրենն է:

27. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է խորհրդի անդամներին:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

28. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

29. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 13.03.12 N 201-Ն, փոփ. 14.07.14 N 647-Ն, լրաց. 29.10.14 N 1057-Ն, փոփ. 08.12.14 N 1209-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան