«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 50814176
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
7 ապրիլի 2014 թ. ք. Կապան |
N 52-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերության,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2011 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» N 145-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
«ը. չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը»։
2. Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։
ՀՀ Սյունիքի մարզպետ |
Վ. Հակոբյան |