Գլխավոր տեղեկություն
Համար
N 586-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2010 թվականի N 586-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ Համաշխարհային բանկի զարգացման քաղաքականության վարկային 2-րդ ծրագրի (ԶՔՎ-2) իրականացման աջակցության առաքելության հուշագրում ներկայացված առաջարկությունները քննարկելու և հանքարդյունաբերության ոլորտում հարկային գործող ռեժիմի կատարելագործման վերաբերյալ մինչև 2010 թվականի օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն վերջնական առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` հետևյալ անհատական կազմով`

 

Ս. Կարայան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

   

Ա. Ալավերդյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

   

Վ. Միրումյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ

   

Վ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ

   

Ա. Հարությունյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի էկոնոմիկայի վարչության պետ

   

Հ. Թորոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության բաժնի պետ

   

Ա. Մանուկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 23
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան