Գլխավոր տեղեկություն
Համար
N 405-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2009 թվականի N 405-Ա

 

Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՀՈՒՖԴԴՈՐՓ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2009 թվականի մայիսի 27-29-ը գործուղել Հուֆդդորփ (Նիդերլանդների Թագավորություն)՝ Միացյալ ավիացիոն իշխանությունների խորհրդի և հանձնաժողովի նիստին մասնակցելու, ինչպես նաև Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության հետ Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների միջև համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի՝ Հուֆդդորփ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Մովսեսյանի՝ Հուֆդդորփ մեկնելու հետ կարված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հուֆդդորփ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 19

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան