Գլխավոր տեղեկություն
Համար
N 467-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2009 թվականի N 467-Ա

 

Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին 2009 թվականի հունիսի 8-11-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից «Կայուն զարգացման համար անհրաժեշտ է իրավական պետություն. համագործակցության հնարավորություններ» խորագրով կազմակերպվող միջազգային համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ն. Առուստամյանի՝ Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Առուստամյանի՝ Բեռլին մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 11

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան