ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2008 թվականի N 292-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) վարչական իրավախախտում կատարած անձի հաշվառման քարտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) վարչական իրավախախտման փաստի ստուգման պահանջագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) կենտրոնացված հաշվառման քարտադարանը վարող ստորաբաժանման դրոշմակնիքների ձևերը` համաձայն NN 4 և 5 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ (այսուհետ` վարչական իրավախախտում) կատարած անձանց հաշվառման հիմքերը և կարգը, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը:
2. Սույն կարգում oգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) վարչական իրավախախտում կատարած անձանց հաշվառում` վարչական իրավախախտում կատարած անձի վերաբերյալ տեղեկությունների հավաքում, մշակում, համակարգում ու պահպանում՝ տեղային կամ կենտրոնացված հաշվառման քարտադարաններում.
2) վարչական իրավախախտում կատարած անձի հաշվառման քարտ (այսուհետ` հաշվառման քարտ)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի քարտ, որը լրացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում ընդունելիս և պարունակում է տեղեկություններ վարչական իրավախախտման և այն կատարող անձի մասին.
3) անձնական տվյալներ` վարչական իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վայրը.
4) տեղային հաշվառման քարտադարան` վարչական իրավախախտում կատարած անձի հաշվառում իրականացնող կազմակերպատեխնիկական ավտոմատացված համակարգ, որը գործում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության տարածքային բաժիններում, տրանսպորտային վարչության գծային բաժիններում և բաժանմունքներում, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտերում.
5) կենտրոնացված հաշվառման քարտադարան` վարչական իրավախախտում կատարած անձի հաշվառում իրականացնող կազմակերպատեխնիկական ավտոմատացված համակարգ, որը գործում է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կազմում:
3. Վարչական իրավախախտում կատարած անձանց հաշվառման նպատակը վարչական իրավախախտումները կանխելու և բացահայտելու գործում ոստիկանության իրավասու ստորաբաժանումներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է:
4. Վարչական իրավախախտում կատարած անձը հաշվառվում է տեղային հաշվառման քարտադարանում:
5. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում հաշվառման են վերցվում Հայաստանի Հանրապետության տարածքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի այն հոդվածներով նախատեսված իրավախախտումները կատարող անձինք, որոնց կրկնակիությունը մեկ տարվա ընթացքում առաջացնում է առավել խիստ վարչական պատասխանատվություն:
6. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների և դրանք կատարած անձանց կենտրոնացված հաշվառման նպատակահարմարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
7. Սույն կարգի 5-րդ կետում նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց կենտրոնացված հաշվառումն իրականացնում է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը:
8. Հաշվառման քարտը տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում պահվում է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վերջին որոշումն ընդունելու օրվանից հաշված` մեկ տարվա ընթացքում, որից հետո այն ոչնչացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարանները կարող են վարվել նաև էլեկտրոնային տարբերակով:
10. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում տեղեկությունները պահպանելու և քարտադարանները վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
II. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
11. Վարչական իրավախախտում կատարած անձը տեղային կամ կենտրոնացված հաշվառման քարտադարաններում հաշվառվում է սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանման կողմից լրացված հաշվառման քարտի հիման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 2 հավելվածի:
12. Վարչական իրավախախտում կատարած անձի մասին տվյալները, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց, լրացվում են հաշվառման քարտում` մեկ օրինակից, որը տեղադրվում է տեղային հաշվառման քարտադարանում: Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց մասին տվյալները լրացվում են հաշվառման քարտում` 2 օրինակից, որոնցից մեկ օրինակը տեղադրվում է տեղային հաշվառման քարտադարանում, իսկ երկրորդ օրինակը` 3-օրյա ժամկետում ուղարկվում է կենտրոնացված հաշվառման քարտադարան:
13. Հաշվառման քարտում նշվում են վարչական իրավախախտում կատարած անձի անձնական տվյալները, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, քաղաքացիությունը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածը (մասը), վարչական իրավախախտման նկարագրությունը, իրավախախտման օրը, ամիսը, տարեթիվը, վարչական իրավախախտման արձանագրության համարը, նշանակված վարչական տույժի տեսակը և չափը, վարչական իրավախախտումը հայտնաբերած, ինչպես նաև վարչական տույժ կիրառելու մասին որոշումն ընդունած մարմնի անվանումը, որոշումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման քարտը կազմողի պաշտոնը, ազգանունը, ստորաբաժանման ղեկավարի կոչումը, ազգանունը: Հաշվառման քարտն ստորագրում են այն կազմողը և ստորաբաժանման ղեկավարը:
14. Հաշվառման քարտերը լրացվում են ընթեռնելի ձեռագրով, վարչական իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը գրվում են տպատառերով` առանց ջնջումների և ուղղումների: Հաշվառվող անձի անձնական տվյալները, բնակության վայրը և որոշում ընդունող մարմնի անվանումը նշվում են առանց կրճատումների:
15. Հաշվառման քարտերի բովանդակության հավաստիության ու դրանք ժամանակին ուղարկելու նկատմամբ հսկողությունն իրականացնում են հաշվառման քարտերն ստորագրող ղեկավարները:
16. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում ստացված հաշվառման քարտերը մշակվում են` ստուգելով հաշվառման քարտերում ներկայացվող տվյալների ամբողջականությունը, լրացման որակը, որից հետո դրանք տեղադրվում են քարտադարանում:
17. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հաշվառման քարտերը վերադարձվում են դրանք լրացնողներին: Հաշվառման քարտերը սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին համապասխանեցվում ու տեղային և (կամ) կենտրոնացված հաշվառման քարտադարաններ են վերադարձվում 3-oրյա ժամկետում:
III. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
18. Ֆիզիկական անձինք իրենց կողմից կատարված վարչական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ կարող են ստանալ իրենց բնակության կամ հաշվառման վայրի ոստիկանության տարածքային բաժիններից:
19. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված պահանջագրով:
20. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ պահանջագրերը լրացվում են առանձին-առանձին, տպագիր ձևով, իսկ ձեռքով լրացվելու դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի տվյալները գրվում են տպատառերով: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքն ունեցող սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանման ղեկավարների կողմից` ստորագրությամբ և կնիքով:
21. Սույն կարգի 20-րդ կետի պահանջների խախտումներով լրացված պահանջագրերը վերադարձվում են առանց կատարման:
22. Պահանջվող տեղեկության վերաբերյալ գրառում է կատարվում պահանջագրի երեսի հակառակ կողմում` առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի ազգանմամբ դրոշմակնիք, որի վրա նշվում են այն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը:
23. Եթե հարցման և հաշվառման քարտի միջև կան անձնական տվյալների տարբերություններ ու կան հիմքեր կասկածելու, որ տեղեկությունը կարող է վերաբերել ստուգվող անձին, ապա կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի կողմից տեղեկությունը տրվում է այն անձի անձնական տվյալների հիման վրա, որի վերաբերյալ կա տեղեկություն: Նման տեղեկությունները հարցում իրականացնողի կողմից ենթակա են ստուգման: Եթե հարցում իրականացնողն ստուգման արդյունքում պարզում է, որ կենտրոնացված հաշվառման քարտադարանում իր կողմից ստուգվող անձի վերաբերյալ տվյալներում առկա են անճշտություններ, ապա դրա մասին գրավոր տեղեկացնում է կենտրոնացված հաշվառման քարտադարանին` ներկայացնելով տվյալների ոչ ճշգրիտ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:
24. Եթե կենտրոնացված հաշվառման քարտադարանում բացակայում են ստուգվող անձի մասին տվյալները, ապա պահանջագրում դրոշմվում է «Ձեզ հետաքրքրող տվյալներ կենտրոնացված հաշվառման քարտադարանում չկան» նախադասությամբ և տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում են տեղեկությունը տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը:
25. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում ստացվող հարցումներին պատասխան է տրվում 5 աշխատանքային oրվա ընթացքում:
26. Ֆիզիկական անձն իրավունք ունի պահանջելու կատարել ուղղումներ տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում առկա իրեն վերաբերող տվյալներում, եթե ներկայացնում է այդ տվյալների ոչ ճշգրիտ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:
27. Սույն կարգի 23-րդ և 26-րդ կետերով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա անձի վերաբերյալ տվյալներում կատարվում են համապատասխան ուղղումներ:
28. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա ֆիզիկական անձանց մասին տվյալներն անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ են, և դրանք կարող են տրվել միայն սույն կարգով սահմանված դեպքերում և անձանց:
29. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալների ապoրինի տրամադրումն առաջացնում է oրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Ք Ա Ր Տ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏԻ ՄԱՍԻՆ
|
|
|
| ||||
|
|
|
| ||||
|
| ||||||
|
| ||||||
|
|
|
|
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ
|
| ||||
|
|
(Չափսը 145 x 205)
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Քարտի հակառակ կողմը
|
|
|
|
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՄԱՍԻՆ
|
|
| ||||||
|
|
| ||||||
|
|
|
|
|
________________________
(ստորաբաժանման անվանումը)
Կատարող _____________________ | Պետ _____________________ |
(պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը) | (կոչումը, ազգանունը, ստորագրությունը) |
_____ _______________ 200 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԻ ՍՏՈՒԳՄԱՆ
1. Ազգանունը _________________________________________________
2. Անունը, հայրանունը ____________________________________________
3. Ծնվել է ________________________ 19 թ.
4. Ծննդավայրը _________________________________________________
5. Հասցեն ____________________________________________________
Հարցում կատարող ______________________________________________
(պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը)
___________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
Պետ ________________________________________________________
(կոչումը, ազգանունը, ստորագրությունը)
____ _____________ 200 թ.
Կ.Տ.
(Չափսը 145 x 205)
Պահանջագրի երեսի հակառակ կողմը
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՎԱՐՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՁԵՎԸ
ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն
Նշեց __________________ ________________________
______ ____________ 200 թ.
______________________________________________
|
(Չափսը 55 x 30)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՎԱՐՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՁԵՎԸ
ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն
Ձեզ հետաքրքրող տվյալներ կենտրոնացված հաշվառման քարտադարանում չկան
__________________ ________________________
______ ____________ 200 թ.
____________________________________________
|
(Չափսը 55 x 30)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2023, N 1578-Ն | 25.09.2023, N 292-Ն | |
29.12.2022, N 2072-Ն | 30.12.2022, N 292-Ն | |
18.07.2013, N 784-Ն | 17.08.2013, N 292-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|